ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել են հայաստանյան ընդդիմության բողոքի ակցիաների պատճառները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lenta.ru-ն գրում է, որ Հայաստանում մշտական ​​կայուն ապակայունացումը շարունակվում է, սակայն առայժմ իշխանությանը վտանգ չի սպառնում: Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովն այդպես է մեկնաբանել հայաստանյան ընդդիմության բողոքի ակցիաները Lenta.ru-ի հետ զրույցում:

Ապրիլի վերջից հայաստանյան ընդդիմության լայնածավալ բողոքի ակցիաներն են ընթանում։ Գործող իշխանությունների ընդդիմախոսները պահանջում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալը վարչապետի պաշտոնից պատճառաբանելով, որ նրա քաղաքականությունը սպառնում է Հայաստանի անվտանգությանը։  «Հայաստանում կայուն ապակայունացում է: Այս շարժումը մշտապես զարգանում է, բայց կրիտիկական զանգվածի չի հասնում։ Բանն այն է, որ ընդդիմությունն առաջնորդ չունի, իսկ այն ղեկավարները, ովքեր իբր փակագծերից դուրս են կանգնած, Հայաստանում վատ համբավ են վայելում։ Մարդիկ նրանց չեն հետևի։ Դե, իսկ Փաշինյանի կողմնակիցներն էլ չեն լռում»,- ասել է քաղաքագետը։

Տարասովը նաև ասել է, որ ստեղծված իրավիճակից միայն մեկ ելք է տեսնում, դա խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, բայց նույնիսկ այդ դեպքում վստահություն չկա, որ ինչ որ բան կփոխվի։ Քաղաքագետի կարծիքով խռովումների պատճառները միանգամայն հասկանալի են։ «Ընդդիմությունը համաձայն չէ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքների հետ, համաձայն չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրին, համաձայն չէ այն փաստի հետ, որ Փաշինյանը գործնականում ընդունել է, որ Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։

Հասարակությունը պառակտված է, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո հայերը դրամա են ապրում, և թե որքա՞ն կտևի դա, դժվար է ասել: Ստանիսլավ Տարասովը վստահ է, որ մոտ ապագայում դժվար է լինելու փոխել իրավիճակը, և դա կազդի նաև երկրի ընդհանուր քաղաքականության վրա։ «Վտանգն այն է, որ այս պայմաններում անհնար է երկրի արդյունավետ կառավարում իրականացնել, ինչ որ բարեփոխումներ կատարել։ Եվ դա մտահոգիչ է։ Առայժմ կրիտիկական ոչինչ չկա, բայց այսօր անհնար է կողմերին հաշտեցնել այն սկզբունքների շուրջ, որոնց նրանք հավատարիմ են»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular