ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…արդուկի սեղան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդկանց անհանգստացրել է սպիտակեղենի և հագուստի արդուկման հարցը դեռ արդուկի ստեղծումից շատ առաջ: Արդուկման  սարքերի մասին առաջին հիշատակումները վերաբերվում են մեր թվարկությունից առաջ 9-րդ դարին, երբ սկանդինավյան վիկինգները որպես արդուկի սեղան սկսել են օգտագործել փայտի հղկած տախտակներ, իսկ որպես արդուկ տաքացրած քարեր:

Հին Ռուսաստանում սպիտակեղենի արդուկման գործընթացը նման է եղել խմորի գրտնակմանը: Սպիտակեղենը փաթաթել են գլանափայտին և գլորել հարթ մակերեսի վրա: Միջնադարյան Եվրոպայում արդուկման կտորեղենը փռել էր քարերի հարթ մակերեսի վրա և նրանց վրայով գլանափայտեր գլորել: Ժամանակին յուրաքանչյուր ազգ է հորինել հագուստի արդուկման իր յուրահատուկ ձևը: Բայց այնուամենայնիվ արդուկման գործընթացը բավականին աշխատատար է եղել, և լվացքը լավ արդուկել հնարավոր չի եղել:

Չուգունե արդուկների հայտնվելով ամեն ինչ փոխվել է: Բայց այդ ժամանակ էլ բարձրացել է համապատասխան այնպիսի սեղանի  առկայության հարցը, որը կարող է դիմանալ այդ բավականին ծանր կենցաղային սարքի աշխատանքին: Սկզբից մարդիկ սկսել են օգտագործել խոհանոցի սեղանը կամ ցանկացած հարթ փայտե մակերես, որը դրվել է երկու աթոռների վրա: Չուգունե արդուկի ներսում լինում են տաք ածուխներ, և արդուկի մակերեսները պետք է ծածկված լինեին հատուկ ջերմակայուն նյութերով: Հյուսիսային Ամերիկայում ևս, ինչպես և Եվրոպայում տնային տնտեսուհիները մտածել են արդուկի օպտիմալ մակերեսներ ունենալու մասին։ Այնտեղ 19-րդ դարում տնային տնտեսությունը վարելու մասին գրքերում սկսել են ներառվել օգտակար խորհուրդներ արդուկման տախտակների ընտրման և դրանք համապատասխան նյութերի ծածկույթներով պատելու ընտրության վերաբերյալ: 1858 թվականին ամերիկացի գյուտարար Վանդենբուրգը արտոնագիր է ստացել իր ստեղծած արդուկման սեղան կոչվող սարքի համար: Իսկ արդեն 1861 թվականին նրա հայրենակից Իսահակ Ռոնը հորինել է ծալովի արդուկման սեղանը: Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ – ում լվացքներում հիմնականում աշխատում էին սևամորթ կանայք, զարմանալի չէ, որ հաջորդ արտոնագիրը 1892 թվականին ստացել է աֆրոամերիկացի Սառա Բունը, ով հորինել է կոնաձև արդուկի տախտակը, ինչը մեծապես հեշտացրել է վերնաշապիկների և տաբատների արդուկման գործընթացը: 1914 թվականին գյուտարար Սպրինգերգի կողմից ստեղծվել է  երեք ոտքով արդուկի տախտակը: Դա բարելավել է արդուկման սեղանի կայունությունը, և հնարավորություն է տվել արդուկի սեղանը հեշտությամբ հարմարեցնել հատակի ցանկացած անհարթությանը: Այդ օրերին արդուկի սեղանները պատրաստվում էին բացառապես պինդ փայտից, բայց դրանք ջերմության և խոնավության ազդեցությամբ արագորեն էին դեֆորմացվում և դառնում ոչ պիտանի հետագա օգտագործման համար: Արդուկի սեղանի հետագա նորարարացումը տեղի է ունեցել 1940-ականներին, երբ սկսել են արտադրել մետաղական ծալվովի արդուկի սեղաններ: Դրանց կառուցվածքի մեջ ևս փոփոխություններ են եղել. արդուկի սեղանները հագեցրել են ծալվող ոտքերով և հատուկ երկաթե ցանց-պահոցներով, որոնք անվտանգ պահում էին տաք արդուկները արդուկման ընթացքում: Ներկայումս խանութները հաճախորդներին առաջարկում են տարբեր ձևերի և չափերի արդուկման սեղաններ, որոնց ստեղծման համար օգտագործվում են տարբեր նյութեր և գործվածքային մակերեսներ: Հիմա արդուկի սեղանի ընտրությունը կախված է միայն գնորդի ցանկություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular