ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի Դիարբեքիրում վերաբացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Blagovest-info.ru-ն գրում է, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում վերականգնումից հետո մայիսի 7-ին բացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին։ Արարողությանը մասնակցել են Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը և թուրքական իշխանությունների ներկայացուցիչները։

Սուրբ Կիրակոս եկեղեցին ծանր ճակատագիր է ունեցել: Այն կառուցվել է Դիարբեքիրում (պատմական Տիգրանակերտ) դեռ 16-րդ դարում, փակվել է 20-րդ դարի սկզբին, կարճ ժամանակով վերաբացվել 2012 թվականին, սակայն երեք տարի գործելուց հետո կրկին փակվել, քանի որ 2015 թվականի կեսերից քաղաքը դարձել է թուրքական բանակի և Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումների կատաղի մարտերի թատերաբեմ։ 2016 թվականի մարտին թուրքական իշխանությունները հրամայել են օտարել Դիարբեքիրի պատմական կենտրոնում գտնվող հինգ եկեղեցիները և մոտ 6000 տուն։ Ռազմական գործողությունների ժամանակ հնագույն տաճարը վնասվել է։

 Եկեղեցու բացման ժամանակ իր ելույթում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը նշել է, որ Դիարբեքիրում «տարբեր մշակույթներ և կրոններ խաղաղ գոյակցում են», և տարբեր համայնքներ ազատ են կրոնի հարցերում։ Նախարարը հույս է հայտնել, որ վերականգնված տաճարը «ամբողջ Անատոլիայում բոլորի հարգանքի և եղբայրական զգացմունքների նշան կդառնա»։ Հայտարարելով, որ կիսում է հայ համայնքի ուրախությունը թուրք քաղաքական գործիչը հիշեցրել է Սբ. Կիրակոս եկեղեցու պատմական նշանակությունը. «Մենք գիտենք, թե որքան կարևոր է այս եկեղեցին ոչ միայն այս քաղաքի բնակիչների, այլ նաև համաշխարհային մշակութային ժառանգության համար: Վերաբացվել է Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին: Վստահ եմ, որ վերականգնումը, որն արժեցել է 32 միլիոն թուրքական լիրա, մեծ նշանակություն ունի մշակութային ժառանգության պահպանման համար»։

Իր հերթին, Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Երկրորդ Մաշալյանն ընդգծել է, որ Դիարբեքիրում եկեղեցու վերականգնումն ու բացումը հնարավոր է դարձել միայն թուրքական կառավարության մասնակցության շնորհիվ։ «Անկասկած, տաճարի բացումն իսկական տոն է Դիարբեքիրի հայերի համար,- ասել է սրբազանը, – չնայած այս քաղաքում քրիստոնյաների թվի կրճատմանը, եկեղեցու բացումը կարող է յուրատեսակ «փրկարար օղակ» դառնալ։ Այն կրում է բարեկամության կարևոր ուղերձ կապված թուրք-հայկական հարաբերությունների բարելավման հետ»։ Սահակ Պատրիարքը վերականգնված եկեղեցում երկար ընդմիջումից հետո առաջին պատարագն է մատուցել։

Ըստ Վիքիպեդիայի Ամիդա քաղաքն է եղել հին ժամանակներում ներկայիս Դիարբեքիրի տեղում։ Մ.թ.ա. 77 թվականին Հայոց հին թագավոր Տիգրանը որոշել է այդտեղ կառուցել նոր մայրաքաղաքը՝ Տիգրանակերտը։ Տիգրանի ծրագրով քաղաքը պետք է դառնար հայկական մշակույթի և քաղաքակրթության նոր կենտրոնը։ Սակայն արդեն մ.թ.ա 69 թվականին քաղաքը գրավել են հռոմեական զորքերը։ Հետագայում այն ​​հերթափոխով պատկանել է պարսիկներին և հռոմեացիներին։ 640 թվականին արաբների նվաճումից հետո Տիգրանակերտը կոչվել է Դիարբեքիր։ 958 թվականին բյուզանդացիները վերականգնել են վերահսկողությունը քաղաքի նկատմամբ։ 1001 թվականին քաղաքը դարձել է քրդական Մերվանյան դինաստիայի նստավայրը։ 1085 թվականին այն անցել է թուրքմենների ձեռքը։ 1534 թվականին այն գրավել է սուլթան Սուլեյման 1-ինը և մտցրել Օսմանյան կայսրության կազմի մեջ։

Դեռ մինչև  20-րդ դարի սկիզբը Դիարբեքիրի բնակչության մեծ մասը քրիստոնյաներ էին, այդ թվում՝ հայեր և ասորիներ։ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանության ժամանակ հայ և ասորի բնակչությունը տեղահանվել կամ բնաջնջվել է։ Քեմալականները Դիարբեքիրը իրենց վերահսկողության տակ են վերցրել 1923 թվականին: 1937 թվականին Աթաթուրքն անձամբ է այցելել քաղաք և հրամայեց քրդական «Դիարբեքիր» տարածված անունը փոխարինել «Դիարբակի» անունով (թուրքական «bakır» - «պղինձ» բառից)։ 1981-2002 թվականներին Դիարբեքիրը փակ քաղաք է եղել կապված թուրքական բանակի և Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև ռազմական գործողությունների հետ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular