ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկը նշել է երկու գործոն, որոնք որոշում են COVID-ի տևողությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ura.news-ը գրում է, որ կորոնավիրուսի հետևանքները երկար ժամանակ կհետապնդեն մարդուն, եթե նա հիվանդության ժամանակ կորցնի հոտառությունն ու համը։ Այդ մասին URA.RU-ին ասել է վարակաբան, Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարության երեխաների վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ, պրոֆեսոր Ելենա Մեսկինան:

«Անոսմիայի ծանրությունը և դրա տևողությունը սովորաբար ցույց են տալիս վիրուսի կողմից նեյրոնների ավելի լուրջ վնասը: Մարդը կարող է արագ վերականգնվել, բայց նյարդային համակարգից կարող է բավականին երկար ժամանակ պահանջվել։ Նրանց համար, ովքեր լիովին կորցնում են իրենց հոտառությունն ու համը, այս ախտանիշները պահպանվում են շատ երկար, նույնիսկ մի քանի ամիս: Սա կարող է վկայել նյարդային ազդակներ փոխանցող նեյրոնների վրա վիրուսի ազդեցության մասին»,- նշել է Ելենա Մեսկինան։

Ինֆեկցիոնիստը պատմել է նաև, թե ովքեր են հակված կորոնավիրուսի ամենավտանգավոր հետևանքների դրսևորմանը: «Հիպերտոնիայով, գիրությամբ, շաքարային դիաբետով տառապող մարդիկ հակված են այնպիսի ծանր բարդությունների, ինչպիսիք են ինսուլտը, սրտի կաթվածը և թրոմբոզը: Սրտի քրոնիկ հիվանդությամբ տառապողները ևս երկար ժամանակ կունենան ախտանշաններ, իսկ վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի»,- պարզաբանել է բժիշկը։

Ավելի վաղ քիթ-կոկորդ-ականջաբան, բարձրագույն կարգի դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցևն ասել էր, որ կորոնավիրուսից հետո հոտառություն կորուստ ունեցող մարդիկ չեն բուժում այն։ Նրա խոսքով վերականգնման համար անհրաժեշտ են շնչառական վարժություններ, արոմաթերապիա և քթի հատուկ սփրեյների օգտագործում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular