ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…կոնյակ Նապոլեոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչի՞ հետ եք կապում «Նապոլեոն» բառը: ֆրանսիական կայսեր անվա՞ն։ Հանրաճանաչ տորթի բաղադրատոմսո՞վ: Կոնյակի գիտակների համար այդ բառը բոլորովին այլ ասոցիացիաներ է առաջացնում և միանգամից մի քանի պատճառներով։ Նախ կա նույն անունով կոնյակի տուն, որտեղ շատ բարձրակարգ խմիչք է արտադրվում։ Երկրորդ հերթին «Նապոլեոն» բառը կոնյակի հնեցման նշանակումն է (նման VSOP-ին կամ XO-ին): Կոնյակը, որի շշի վրա առկա է այդ մակագրությունը, կաղնե տակառներում անցկացրել է առնվազն 6 տարի, թեև այնտեղ գտնվելու ժամանակաշրջանը հաճախ շատ ավելի երկար է՝ մինչև 30 տարի կամ ավելի:

Այս կամ այն ​​արտադրողի նման կոնյակը հաճախ դառնում է շատ կոլեկցիոներների և այդ խմիչքի պարզապես երկրպագուների նվիրական երազանքը: Ընդ որում բավականաչափ հարուստ երկրպագուների, քանի որ նման խմիչքների գինը շատ բարձր է։ Նման ալկոհոլի համն ու բույրը յուրահատուկ է, այն ունի իր հոգին ու բնավորությունը։ Այս դասի ըմպելիքները հնարավոր չէ շփոթել այլ ըմպելիքների հետ։

Նման կոնյակներն իրենց յուրահատկությունները ստանում են ոչ միայն հնեցման ժամանակ, այլ նաև գինեգործների գիտելիքներով, ովքեր խաղող են աճեցնում, դրանից գինենյութ  պատրաստում, ապա այդ գինուց թորում կոնյակի սպիրտ։ Այս գործընթացը երկար է ու աշխատատար՝ 9 լիտր գինուց դուրս է գալիս 1 լիտր կոնյակի սպիրտ, իսկ 30 տարի հնեցնելուց հետո ըմպելիքից ավելի քիչ է մնում, քանի որ այն գոլորշիանում է։ Բացի այդ, էլիտար ալկոհոլի աշխարհում (որը, անշուշտ, ներառում է «Նապոլեոն» կատեգորիայի կոնյակները), հազվադեպ չէ այն, որ վարպետ գինեգործները չճաշակեն իրենց աշխատանքի պտուղները, որից ևս դրա քանակը նվազում է, չէ որ հնացման շրջանը չափազանց երկար է տևում:

Դրա համար էլ նման կոնյակների գները շատ ու շատ բարձր են։ Օրինակ՝ Անգլիայի թագավոր Էդուարդ 8-րդի հավաքածուից կոնյակի մեկ շիշի համար  աճուրդում տվել է 11 հազար դոլար, և դա  ամենաթանկ լոտը չէ, չնայած այն հանգամանքին, որ խմիչքը ավելի քան 100 տարեկան է։ Դժվար թե նման շշի խցանը հանվի, քանի որ այն ոչ միայն նրբաճաշակ խմիչք է, այլ նաև պատմական մասունք և փողի ներդրում։ Նման շշի գինը տարիների ընթացքում միայն աճում է։

Հավանաբար ձեզ հետաքրքրում է, թե Նապոլեոն Բոնապարտը կապ ունի՞ այդ էլիտար խմիչքների նման անվանման հետ: Ինքը կայսրը, ուղղակիորեն չի մասնակցել այդ անվան առաջացմանը։ Սկզբում, երբ դեռ հստակ դասակարգում չկար, արտադրողները որպես «կայսերական» բառի հոմանիշ օգտագործում էին «Նապոլեոն» բառը, որպեսի ընդգծեն նման խմիչքի բացառիկությունը։ Հետագայում կազմվել է կոնյակների դասակարգումը, և առաջադրվել են այնպիսի պահանջներ, որոնց բավարարման դեպքում միայն խմիչքը կարող է կրել «Նապոլեոն» պատվավոր անվանումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular