ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլիջանի համայնքապետարանում տեղյակ չեն՝ ինչու է իրենց միկրոավտոբուսն օգտագործվում ոստիկանության ուժերի շարժը Երևան քաղաքում ապահովելու նպատակով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր.
 
«Դիլիջանի տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված և համայնքային շահերին սպասարկելու նպատակով Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ ձեռք բերված ավտոբուսն օգտագործվում է Հայաստանի ոստիկանության ուժերի շարժը Երևան քաղաքում ապահովելու նպատակով։
 
Թե այս խայտառակության համար երբ հրաժարական կտա Դիլիջանի քաղաքապետը, դա առանձին քննարկման հարց է, բայց որ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը մեկ օր շուտ պետք է հետ կանչվի, այդ որոշումը Բրյուսելում հուսով եմ հնարավորինս շուտ կկայացվի»։
 
Վաղ առավոտից 1or.am-ը փորձում է կապ հաստատել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հետ, բայց՝ ապարդյուն: Նախ աշխատակազմի քարտուղար Սոնա Եգանյանը նշեց, որ ոչնչից տեղյակ չէ՝ հորդորելով զանգահարել համայնքի ղեկավարին կամ նրա տեղակալին: Համայնքի ղեկավարի ընդունարանում մեզ հայտնեցին, որ վերջինս այդ պահին չի կարող պատասխանել մեզ և խոստացան փոխանցել Սարգսյանին: 
 
Հետո զանգեցինք անձամբ համայնքի ղեկավարին, հեռախոսազանգին նրա օգնականը պատասխանեց, ով «վարսավիրանոցում» էր, խոստացավ ճշտել և կապ հաստատել մեզ հետ: Համայնքապետարանի մամուլի քարտուղար Արփի Թամրազյանն էլ նշեց, որ լիովին չի տիրապետում թեմային, բայց իրենց հասարակական տրանսպորտը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր սպասարկում է համայնքի բնակիչներին և չէր կարող լինել Երևանում:
 
Մարիամ Նալբանդյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular