ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանգստանալ և բարելավել առողջությունը. Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը մեծ ժողովրդականություն է վայելում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանը հայտնի է դառնում բժշկական զբոսաշրջությամբ: MIR 24-ի թղթակից Լիանա Ազոյանը պարզել է դրա ամենահայտնի ուղղությունները:

Տեղաշարժ, ճաշ և հյուրանոց. Հայաստանի օպերատորների ստանդարտ զբոսաշրջային փաթեթին ավելացվել են նոր ծառայություններ։ Ամենատարածվածն են ցեխաբուժությունը ու հիդրոթերապիան, մերսումն ու թեթև մարմնամարզությունը։ Տուրի արժեքը ներառում է նաև մասնագետի խորհրդատվություն։ «Զբոսաշրջիկների հոսքն ավելանում է: Ունենք նաև մշտական ​​այցելուներ, ովքեր, մեկ անգամ այցելելով մեզ, նորից գալիս և բուժման կուրս են անցնում»,- ասել է առողջապահական վերականգնողական կենտրոնի բժիշկ Մադլենա Պետրոսյանը։

Շվեցովների ընտանիքն ուրախ է, որ Հայաստան է եկել գարնանը։ Ասում են երկիրը ճանաչելու և հետկովիդային համախտանիշը բուժելու լավագույն ժամանակն է։ Բելառուսական Գոմելից Երևան նրանք հասել են Ռուսաստանի մայրաքաղաքով։

«Ուղիղ չվերթ չկար, ուստի նախ Գոմելից երկաթուղով գնացինք Մոսկվա, այնտեղից էլ թռանք Երևան։ Արդեն հասցրել ենք տեսնել Երևանի տեսարժան վայրերը։ Մենք ցանկանում ենք նաև այցելել բնության վայրեր, ծանոթանալ ազգային ավանդույթներին ու սովորույթներին»,-ասել է Բելառուսից զբոսաշրջիկ Եվգենի Շվեցովը։

Հայաստանում զբոսաշրջիկների 60%-ը ԱՊՀ բնակիչներ են, մնացածը հեռավոր արտասահմանյան երկրներից։ Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները հանվել են, թռիչքները վերականգնվել են, և հյուրերը սկսել են ժամանել։ «Ես ապրում եմ Համբուրգում։ Իհարկե, այնտեղ առողջապահությունը շատ ավելի թանկ արժե։ Հայաստանում որակը գերազանց է, իսկ գներն ավելի ցածր։ Երրորդ անգամ եմ գալիս»,-կիսվել է Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկ Անաիդա Վիրաբյանը թղթակցի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular