ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞ֆ, թե՞ իրականություն. օգտակար խորհուրդներ անձամբ ատամնաբույժից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկ-ստոմատոլոգ Մարիա Մարգարյանը 1or.am-ի հետ զրույցում խոսել է բերանի խոռոչի հիգիենայի և ատամների խնամքի նրբությունների մասին:

- Ատամների հետ կապված բոլոր հիվանդությունները առաջանում են բերանի խոռոչի վատ հիգիենայից:

- Իրականություն. ես կավելացնեի նաև վատ սովորություններն ու սնունդը:

- Ատամները պետք է մաքրել օրական 2 անգամ:

- Իրականություն. ատամները պետք է մաքրել օրական երկու անգամ, ուտելուց հետո: Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնկերպ մաքրել ներսի մակերեսը, ատամների կտրող և ծամող մակերեսը:

- Պետք է մաքրել նաև լեզուն:

- Իրականություն. Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով: Սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար: Դրանից խուսափելու համար պետք է լեզուն մաքրել հատուկ խոզանակով: Նման գործողությունը օգնում է նաև նվազեցնել բերանից եկող հոտը: 

- Եթե ատամների վրա ատամնափառ կա, քարեր, առողջ ատամների և լնդերի մասին կարելի է մոռանալ:

- Իրականություն. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառը, ինչպիսիք են ատամների կարիեսը, գինգիվիտը և պարօդոնտիտը, ատամների վրա առաջացած նստվածքներից են: Նստվածքներ ասելով, նկատի ունենք ատամնափառը և ատամնաքարը, որոնց մեջ պաթոլոգիական միկրոօրգանիզմներ կան: Այդ մանրէներն իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թթուներ, որոնք ագրեսիվ ազդեցություն ունեն և լնդերի վրա, առաջացնելով բորբոքում, և ատամների հյուսվածքի վրա, առաջացնելով կարիես:

- Անհրաժեշտ է կես տարին մեկ անգամ այցելել ատամնաբույժին:

- Իրականություն. ինչքան էլ մենք ինքներս լավ իրականացնենք հիգիենան, այցելություններն անհրաժեշտ են կանխարգելիչ զննման և բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա անցկացնելու համար:

- Կոշտ մազիկներով ատամի խոզանակ կարող են օգտագործել բոլորը:

- Միֆ. Ատամի խոզանակը հիմնական գործիքն է ատամների և լնդերի մակերեսը մաքրելու համար: Բայց ամեն մի խոզանակ չէ, որ հարմար է դրա համար: Եթե ատամները գերզգայուն են կամ լնդերի արյունահոսության վտանգն է առկա կոշտ մազիկներով խոզանակը պետք է բացառել և փափուկ մազիկներով խոզանակից օգտվել: Կոշտ մազիկներով ատամի խոզանակ պետք է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

- Ատամի խոզանակը պետք է փոխել ամիսը մեկ անգամ:

- Միֆ. ատամի խոզանակը պետք է փոխել միջինում 2-3 ամիսը մեկ:

- Ատամի մածուկը բոլորի համար տարբեր է:

- Իրականություն. Ատամի մածուկը նույնպես ընտրում են՝ պայմանավորված ատամների և լնդերի վիճակով:

- Զգայուն ատամների համար կարելի է սովորական մածուկ օգտագործել:

- Միֆ. Եթե ատամները գերզգայուն են, չի կարելի այնպիսի ատամի մածուկ օգտագործել, որի մեջ հղկող նյութը շատ է: Այս դեպքում պետք է զգայուն ատամների համար հատուկ մածուկ օգտագործել: Լնդերի արյունահոսության և ցավի առկայության դեպքում հարկ է հակաբորբոքային մածուկներ օգտագործել:

- Եթե մեկ անգամ ատամնաքարերը հեռացվում են, ատամներն ավելի զգայուն են դառնում, և ավելի հաճախ մաքրելու անհրաժեշտություն է առաջանում:

Միֆ. առողջ ատամներ ու լնդեր ունենալու համար տարին 2 անգամ ատամնաքարերի մաքրումը պարտադիր է ցանկացած դեպքում:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular