ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի Թիվ 2 հիմնական դպրոցի դասվարը ԿԳՄՍՆ կողմից ստացել է որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի Թիվ 2 հիմնական դպրոցի դասվար Աննա Անտոնյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ստացել է որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ՝ հինգ տարի ժամկետով:

«Հանրակրության մասին» օրենքով սահմանված է, որ որակավորման տարակարգը ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ու կարողություններին համապատասխանող որակավորման չափանիշն է։ Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ, ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն: 

«2019 թվականին ստացել եմ ուսուցչի որակավորման առաջին աստիճանի տարակարգ, որից երկու տարի հետո դիմեցի երկրորդ աստիճանի տարակարգ ստանալու համար: Երկրորդ տարակարգի համար ներկայացրել եմ 4 բաղադրիչ՝ «ԿՏԱԿ»-ում վարել եմ դասընթաց, տպագրել եմ հոդված «eTwinning Plus»-ում մասնակցել եմ դասընթացի, համագործակցել  տարբեր  երկրների  ուսուցիչների հետ՝  ստանալով եվրոպական  հավաստագիր և բնութագրիչներ եմ ներկայացրել՝ ուսուցիչների, ծնողների, աշակերտների կողմից»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Աննա Անտոնյանը: 

Ուսուցչի խոսքով՝ ինքը փորձում է նորարական մեթոդներ կիրառել և երեխաների համար ուսուցման գործընթացն ավելի գրավիչ դարձնել. 

«Երեկ, օրինակ, իմ ծննդյան տարեդարձն էր, որն աշակերտներս իսկական տոնի վերածեցին, ինձ համար հաճելի անակնկալ էին պատրաստել: Նրանցից մեկը, ով Երևանից է տեղափոխվել մեր դասարան, բարեմաղթանքներ ասելու ժամանակ նշեց, որ ինքը Երևանում երբեք այսպիսի կրեատիվ դասեր չի ունեցել, ինչպիսին մենք ենք անցկացնում, որ մեր դասերը շատ հետաքրքիր են անցնում: Ես իրոք մեծ հպարտություն զգացի և շատ ուրախացա, որ կարողանում ենք երեխաների համար հետաքրքիր դարձնել դասապրոցեսը:

Այս պահին ընդգրկված եմ «Դասավադի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի երկամյա ծրագրում, հանդես եմ գալիս որպես ուսուցիչ-առաջնորդ: Ծրագիրն ինձ անձնային աճի բազում հնարավորություններ ընձեռեց,օգնեց ավելի կատարելագործվել, դասերն ավելի հետաքրքիր վարել, երեխաների հետ նախագծային աշխատանքներ անցկացնել,նրանց մեջ զարգացնել առաջնորդական հմտություններ և նախաձեռնողականություն:

Այժմ իմ երեխաների հետ մի նախագծի վրա ենք աշխատում, որի շրջանակներում ուզում ենք տպագրել սեղանի օրացույց: Օրացույցի յուրաքանչյուր էջին պատկերված կլինեն Նոյեմբերյանի թաքնված գանձերը՝ տեսարժան վայրեր, նշանավոր մարդիկ և այլն: Աշխատանքն այժմ տպագրության փուլում է, մինչև մայիսի վերջ արդեն նախագիծն իրականացված կլինի»:

Հավելենք, որ 2022 թվականին Աննա Անտոնյանը Տավուշի մարզից միակ ուսուցիչն է, ով ԿԳՄՍՆ կողմից որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ է ստացել:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular