ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ երևում է, որ սա արվել է հասուն մարդու ձեռքով. Հրազդանում Քրիստոսի պատկերը պղծելու հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Դեմիրճյանն իր էջում ահազանգել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Ջրառատ թաղամասի Թուխ Մանուկ եկեղեցու բակում տեղադրված Հիսուս Քրիստոսի պատկերով խաչքարը ենթարկվել է վանդալիզմի: 

«Ոմն անձը կամ անձիք կացնով կոտրել են արձանի դիմերեսը: Ցավով եմ պատկերացնում, որ մեր շրջապատում ապրում են նման մարդիկ, որոնց համար սրբապիղծ լինելը հավասար է ոսկե մեդալի: Հաղորդագրություն եմ ներկայացրել Հրազդանի Ոստիկանություն և ներկայացրել իրեղեն ապացույցներ: Հուսանք շուտով կգտնվի հանցագործը և կստանա իր պատիժը»,- ասված է գրառման մեջ: 

Нет описания фото.

«Անզեն աչքով է երևում, որ սա մտածված արարք է, իմ կարծիքով՝ երեխաները չէին կարող կոնկրետ դեմքի հատվածը կոտել: Պարզ երևում է, որ սա արվել է հասուն մարդու ձեռով, արձանը թղթից չէ, որ ձեռք տաս ու նման տեսք ստանա, որևէ բութ գործիքի հետքեր կան, չեմ ուզում նույնիսկ մտածել որ սա կարող է հայի ձեռքի գործ լինել, բայց որ այս ամենը դիտավորյալ արարք է, ես վստահ եմ»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Նարեկը։

Հրազդանի համայնքապետարանից մեզ հայտնեցին, Հրազդանում սա նմանատիպ առաջին դեպքն է.

«Ես լսել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան վանդալիզմի նման դեպքեր: Գնահատական չեմ փորձի տալ, չգիտեմ՝ սա ինչ-որ աղանդի, թե հիվանդ, անհասկացող մարդու քայլ է, դա արդեն պատկան մարմինների գործն է: Հրազդանի համայնքապետարանը դատապարտում է այդ քայլը, քրիստոնյան չի կարող խաչքարի վրա ձեռք բարձրացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հրազդան համայնքի ղեկավարի քարտուղար Արամայիս Պողոսյանը:

Հատկանշական է, որ Նարեկ Դեմիրճյանի գրառման մեկնաբանություններում օգտատերերն այլ տեղերում վանդալիզմի նմանատիպ օրինակների նկարներով մեկնաբանություններ են տեղադրել:

No description available.

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ երևույթը միշտ էլ դատապարտելի է.

«Որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտենք՝ թե ով է այդ արարքի հեղինակը: Այս պարագայում կոնկրետ անուններ շահարկելն էլ ճիշտ չէ: Չեմ փորձի նաև ժամանակահատվածի և այսօրվա իրականության հետ կապել երևույթը, որովհետև նման ցավալի երևույթներ երբեմն-երբեմն մեզանում եղել են և կարծում եմ՝ սա պետք չէ այնպայման ինչ-որ բանի հետ կապել: Չեմ կարող բացառել, բայց չեմ էլ կարող հստակ կապ տեսնել այսօրվա ժամանակների հետ»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular