ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…տիեզերք թռած կենդանիներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հենց սկզբից ասենք, որ Երկիր մոլորակից առաջին տիեզերք թռած կենդանին եղել է դրոզոֆիլ ճանճը: 1946 թվականին ամերիկյան V2 հրթիռով մի քանի դրոզոֆիլ ճանճեր են ուղարկվել տիեզերք: Նպատակը այն էր , որ փորձարկեն մեծ բարձրությունների և ռադիացիայի ազդեցությունը կենդանի օրգանիզմների վրա: Ճանճերը հետ են վերադարձել անվնաս: Ընդհանրապես դրոզոֆիլ ճանճերը լաբորատորիաների սիրելիներն են: Ինչպես և մարդիկ նրանք գիշերը քնում են, ենթարկվում են անզգայացման, արագ բազմանում են և շատ հարմար է նրանց վրա փորձեր անել:

Մարդկանց հայտնի  հիվանդությունների երեք քառորդի գեները համապատասխանություններ ունեն դրոզոֆիլ ճանճի  գենետիկ կոդի հետ: Բնական է, որ նա առաջինը պետք է լիներ տիեզերքում: 1948 թվականին ամերիկացիները փորձել են առաջին բարձր դասի կենդանին ուղարկել տիեզերք: Դա Ալբերտ-1 անունով կապիկն էր: Նա կարող էր դառնալ առաջին պրիմատ-տիեզերագնացը, բայց նրա հրթիռը անհրաժեշտ 100 կիլոմետր բարձրություն չի հավաքել և կապիկը շնչահեղձ է եղել: Ավելի հաջող էր Ալբերտ-2 կապիկի թռիչքը 1949 թվականին: Նա հասել է տիեզերք մինչև 134 կիլոմետր բարձրության: Ցավոք վերադարձը հաջող չի ստացվել, վերադարձի կապսուլայի պարաշյուտը չի բացվել և Ալբերտ-2-ը սատկել է կապսուլայի գետնին ընկնելուց:

Ամերիկացիներին միայն 1951 թվականին է հաջողվել տիեզերք թռցնել և ողջ  առողջ հետ ստանալ պրիմատ-տիեզերագնացի: Դա Ալբերտ-6-ն էր: Նա սատկել է թռիչքից միայն երկու տարի անց: Իսկ ռուսներին դուր էր գալիս շների հետ աշխատել: Р-1В հրթիռով 1951 թվականին առաջին անգամ նրանք տիեզերք են ուղարկել Ցիգան և Դեզիկ անունով շներին: Թռիչքը տևել է 20 րոպե, շուն-տիեզերագնացները հաջողությամբ երկիր են վերադարձել, նրանց մոտ ոչ մի ֆիզոլոգիական շեղում չի արձանագրվել: Իհարկե տիեզերք հասած շներից ամենահայտնին Լայկան է: Հարցն այն է, որ նա առաջին կենդանին է, որ տիեզերք է հասել և ապա պտտվել երկիր մոլորակի շուրջը: Դա եղել է 1957 թվականին Спутник-2 տիեզերանավով: Դա մեծ հաջողություն էր: Ցավալիորեն Լայկայի վերադարձ երկիր չէր պլանավորվում և չէր նախատեսվում, չնայած պաշտոնական քարոզչությամբ ասվել էր, որ Լայկան վերադարձել է, ապա 7 օր անց նրան քնեցրել են՝ սպանել են:

Իրականում թռիչքից 5-7 ժամ անց կապսուլայի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից և շունը սատկել է գերտաքացումից և ստրեսից: Իսկ ահա առաջին շուն-տիեզերագնացները որոնք տիեզերք են հասել, պտտվել երկրի շուրջ, ապա վերադարձել, եղել են հանրահայտ Բելկան և Ստրելկան: Դա եղել է 1960 թվականին՝ մարդ- տիեզերագնացի թռիչքից մեկ տարի առաջ: Կատուները ևս անմասն չեն մնացել տիեզերքից: Երևում է այս կենդանիներին էլ ֆրանսիացիներն են սիրում: Նրանք 1963 թվականին տիեզերք են ուղարկել Ֆելիսետտ անունով կատվին, որն էլ հենց հաջողությամբ հետ է վերադարձել երկիր: 1968 թվականին ԽՍՀՄ-ը հեռավոր տիեզերք է ուղարկել կրիայի: Այդ կրիան առաջին կենդանին է, որ շրջանցել է նաև Լուսնին և հաջողությամբ հետ վերադարձել: 2003 թվականին ամերիկյան «Կոլումբիա» տիեզերանավի վթարի ժամանակ միակ կենդանի մնացած արարածներն  են եղել մի քանի կլոր նեմատոդ որդեր, որոնց գտել են տիեզերանավի լաբորատոր հատվածի մնացորդների մեջ:

2007 թվականին Фотон М-3 տիեզերական սարքով ռուսների տիեզերք ուղարկված Նադեժդա անունով ուտիճը դարձել է առաջին կենդանի արարածը, որը բեղմանվորվել և սերունդ է տվել տիեզերքում: Հաջողությամբ երկիր վերադառնալուց հետո Նադեժդան ևս 33 անգամ սերունդ է տվել:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular