ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ հակամարտությունում ՆԱՏՕ-ին սպասում է տհաճ անակնկալ ի դեմս Մոսկվայի դաշնակիցների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infox.ru-ն գրում է, որ արագ փոփոխվող քաղաքական իրավիճակը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի հետ ռազմական հակամարտության դեպքում Ռուսաստանն այլևս «միայնակ ռազմիկ» չի լինի։ Ներկայումս ամերիկյան ղեկավարությունը ակնհայտորեն շփոթված տեսք ունի։ Հողը սահում է ԱՄՆ-ի ոտքերի տակից, և նրանց հեգեմոնիան աշխարհում այլևս այդքան միաձույլ չի թվում։

Շատ երկրներ են կտրականապես հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց։ ՄԱԿ-ում քառասուն երկրներ չեն դատապարտել Մոսկվային Դոնբասում իր գործողությունների համար։ Ինքը՝ Ռուսաստանը, բացահայտ ասում է, որ ոչ մի հարձակում չի խանգարի իրեն հատուկ գործողությունը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ Ռուսաստանի շուրջը գործնականում համախմբվել է հզոր հակաամերիկյան, հակաարևմտյան և նույնիսկ հակա ՆԱՏՕ-ական բռունցք:

Ինչպես բացատրել է բրիտանացի լրագրող Լիամ Դոյլը, եթե Վաշինգտոնում կամ Բրյուսելում որևէ մեկը մի օր ունենա Ռուսաստանի հետ բաց մարտ սկսելու հիմար գաղափար, ապա նրանք ստիպված կլինեն դիմակայել ոչ միայն ռուսական բանակի հզորությանը, այլ նաև նրա դաշնակիցներին: Մոսկվային ամեն ինչում աջակցողը Չինաստանն է, որն ունի հզոր բանակ և ֆինանսական մեծ հնարավորություններ։ Գոյություն ունի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Ներկայումս այդ կառույցի անդամներն են բացի Ռուսաստանից Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը։

Ինչ-որ մեկը կասի, որ դրանք ոչ շատ մեծ և ոչ այնքան հզոր երկրներ են։ Բայց եթե, ինչպես ասում են, աշխարհը թելի վրա է, ապա աջակցությունը շոշափելի կլինի։ Չի կարելի հաշվարկից հանել նաև Հնդկաստանին, որը, չնայած Չինաստանի հետ տարաձայնություններին, ավանդաբար մոտ է Ռուսաստանին, այդ թվում ռազմական ոլորտում։ Կան նաև Իրանն ու Սիրիան։ Եվ նաև, ըստ բրիտանացի լրագրողի, նույնիսկ ԱՄՆ-ի ներկայիս դաշնակիցները և ՆԱՏՕ-ի որոշ անդամները կարող են բռնել Ռուսաստանի կողմը, օրինակ Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ Բացի այդ, Սպիտակ տունն ինքը պետք է հաշվի առնի, որ դաշինքի ոչ բոլոր անդամներն են պատրաստ Ռուսաստանի դեմ պատերազմի։ Ավելին, Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների ղեկավարները հիմնականում մի կողմ են թողել նման հակամարտությանը իրենց մասնակցության հնարավորությունը։ Այնպես որ, Ամերիկան, որը միշտ սիրել է իրեն շրջապատել «ընկեր-արբանյակներով», ինքը, այդ դեպքում, մենակ կմնա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular