ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրվ. Կորեայի նախագահը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը չի կարելի դադարեցնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ չի կարելի դադարեցնել ԿԺԴՀ-ի հետ երկխոսությունը, չնայած հյուսիսկորեական հրթիռի արձակմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը: Մուն Չժե Ինը հանդես է եկել Կանին-Չեչժին երկաթուղային տեղամասի շինարարության բացման արարողությանը:

Չեչժին հարավկորեական կայարանն արդեն միացված է հյուսիսկորեական Կամխո կայարանին, ուստի մինչև 2027 թվականը Կանին-Չեչժին տեղամասի պլանավորված ավարտը կնշանակի Հարավային և Հյուսիսային Կորեաների միացում և երկաթուղային միասնական ցանցի ստեղծում Կորեական թերակղզում: «Այսօր Հյուսիսային Կորեան իրականացրել է փոքր հեռահարության չճանաչված արկի փորձնական արձակում: Բայց այս իրադրության հիմնավոր հաղթահարման համար մենք չպետք է դադարեցնենք երկխոսությունը… Ես անհանգստացած եմ այն բանով, որ (արձակման պատճառով) կմեծանա լարվածությունը և լճացումը միջկորեական հարաբերություններում կարող է խորանալ»,-հայտարարել է նախագահը:

Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ն պետք է ավելի շատ ջանքեր գործադրի երկխոսության համար: Հարավային Կորեայի բարձր պաշտոնատար անձինք Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) արտակարգ նիստում նույնպես ընդգծել են Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության վերսկսման կարևորությունը: Ավելի վաղ հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն Հյուսիսային Կորեայի ներքին շրջաններից հունվարի 5-ին ժամը 08:10-ին (Երևանի ժամանակով 03:10-ին) ենթադրվում է մեկ բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի կողմը: Հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, արձակվել է փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ:

Նաև այն ենթադրություններն են արվում, որ ԿԺԴՀ-ն հրթիռի արձակումը կարող էր իրականացնել հյուսիսկորեական ձմեռային զորավարժությունների շրջանակներում: Սա ԿԺԴՀ-ի սպառազինությունների առաջին հնարավոր փորձարկումն է այս տարի: Նախորդը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ Հյուսիսային Կորեան փորձարկել է սուզանավերի նոր բալիստիկ հրթիռը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular