Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է ընդհանրապես Արմեն Գրիգորյանը, մենք հարց ենք տալիս՝ լուրջ իրավիճակ է Սյունիքում, որտե՞ղ է Փաշինյանը, չի՞ կարող պաշտոնական դիմում ստորագրել. Մոդեստ Կոլերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արմեն Գրիգորյանն ասաց, որ կդիմի ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, իսկ ինչո՞ւ չի դիմում: Կրկի՞ն առևտուր: Ո՞րն է ՆԱՏՕ ամենամոտ երկիրը Հայաստանին, Թուրքիա՞ն, իսկ նա Թուրքիայի՞ն է դիմում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում վրդովմունք հայտնեց ՌԴ առաջին կարգի պետական վերլուծաբան, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին օգնության ակնկալիքով:

Հիշեցնենք, որ այսօր մարտական թեժ գործողություններ են սկսվել հայ-ադրբեջանական սահմաններին, ինչի հետևանքով, ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ և գերեվարված 17 զինծառայողներ:

«Հանրային» ՀԸ եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ «այս համատեքստում մենք կարևոր ենք համարում ընդգծել, որ քանի որ հարձակումը եղել է ՀՀ սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»։ Հարցին՝ սա պարզապես բանավո՞ր դիմում է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա, Գրիգորյանը պատասխանել է, թե բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։

Արմեն Գրիգորյանը չէր բացառել, որ համապատասխան արձագանքի բացակայության դեպքում ՀՀ-ն կդիմի ՆԱՏՕ-ին կամ արևմտյան այլ գործընկերների: Գրավոր տեսքով ՌԴ-ին դիմելու մասին որևէ տեղեկատվություն չկա:

Մոդեստ Կոլերովն ասաց, որ Բաքվի նպատակները պարզ են՝ Բաքուն ցանկանում է միջանցքի ճեղքում, որի մասին երազում է և դա չի էլ թաքցնում:

Նա նշեց, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը ծանոթ է, բայց կցանկանար, որպեսզի Արմեն Գրիգորյանն իրականում խոսեր ոչ թե այն մասին, թե ինչ է ցանկանում անել, այլ որպեսզի նա խոսեր արդեն ընդունված որոշման մասին երկրի առաջին կամ երկրորդ դեմքի կողմից՝ պաշտոնական դիմում ՀԱՊԿ գործընկերներին, կամ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին:

«Մենք Ձեզ հետ շատ լավ գիտենք և հասկանում ենք, որ ինչ-որ մեկի դիմելը համացանցով կամ հեռուստատեսային եթերով՝ դա դիմում չէ, դա քարոզչություն է, ես կցանկանայի լսել, որ Հայաստանը նախագահի կամ վարչապետի ստորագրությամբ պաշտոնապես դիմել է վերոնշյալ երկրներին՝ ՌԴ-ին, ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին:

Երեկ չէ առաջին օրը հենց Արմեն Գրիգորյանը շատ այլ բաներ էր խոսում, իսկ հիմա խոսում է այլ բան: Ես չեմ ցանկանում առանձնապես անձերից խոսել, բայց Արմեն Գրիգորյանը ոչ մի դեպքում ՀՀ իշխանության վստահելի աղբյուր չէ և այն անձը չէ, ում ռեպլիկներին լուրջ է պետք վերաբերվել:

Մեզ բոլորիս պետք է պաշտոնական դիմում ՀՀ իշխանությունների կողմից: Մեզ պետք է ոչ թե եթեր, այլ կոնկրետ դիմում, որից հետո մենք կրկին կտեսնենք այն, ինչ մենք տեսել ենք մշտապես՝ ՀԱՊԿ-ը պարալիզացված է, որի մասին ես Ձեզ ասել եմ բազմաթիվ անգամներ, կարծում եմ՝ հույսեր չկան ՀԱՊԿ-ի հետ կապված, և այսպես՝ ուղիղ դիմում ՌԴ-ին ռազմական աջակցության համար, դա կա՞»,- հռետորական հարցով իր կարծիքը նշեց Մոդեստ Կոլերովը:

Նա զարմանքով նշեց. «Իսկ քանի՞ վայրկյան է հարկավոր նման դիմում գրելու համար: Ավելի քիչ ժամանակ է հարկավոր, քան հեռուստատեսային հարցազրույց տալը: Պետք է սկզբից գրել գրավոր դիմում, իսկ հետո արդեն հանդես գալ եթերով, նա դա արե՞լ է: Երևի թե ոչ, քանի որ մենք կիմանայինք այդ մասին: Իսկ ի՞նչ է՝ նա ունի՞ բավարար կարգավիճակ նման դիմում անելու համար, իսկ նա ընդհանրապես ո՞վ է: Նա պարզապես ԱԽ քարտուղար է: Նա ՀՀ բարձրագույն ներկայացուցիչ չէ: Կասկածում եմ, եթե նա լիներ ՀՀ բարձր ներկայացուցիչը, ապա մենք հստակ կիմանայինք, թե որն է ՀՀ դիրքորոշումը, նա մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ:

Նա ասաց նաև, որ կդիմի ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին, իսկ ինչո՞ւ չի դիմում: Կրկի՞ն առևտուր: Ո՞րն է ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը Հայաստանին, Թուրքիա՞ն, իսկ նա Թուրքիայի՞ն է դիմում»:

Հարցին, եթե լինի գրավոր դիմում, ինչպես է արձագանքելու ՌԴ-ն, Մոդեստ Կոլերովը պատասխանեց, որ եթե լինի գրավոր դիմում, ՌԴ-ն կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ցույց տա՝ ՀԱՊԿ-ը պարալիզացված է, ՆԱՏՕ-ն «ձեռքերը լվանում է», միակ հույսը ՌԴ դիրքորոշումն է:

«Երբ լինի ուղիղ դիմում, մենք կմաղթենք հաջողություն այդ դիմումին: Արմեն Գրիգորյանը խորհրդատվական մարմնի քարտուղար է, նա գործադիր իշխանություն չէ, ո՞վ է նա: Մեզ պետք է արդյունք, չէ՞, ոչ թե PR: Շատ վատ է այն, ինչ տեղի է ունենում, սակայն կանխատեսելի է, քանի որ վերջին նահանջը երկու դիրքերից նախադեպ է ստեղծում, որ հայերը, եթե այդ երկուսը հանձնել են, ապա շարունակելու են նահանջել»,- ասաց նա:

Կոլերովն ասաց, որ Ադրբեջանն ամեն կերպ ընդլայնում է իր բանակցային դիրքերը, քանի որ ամեն դեպքում բանակցություններ լինելու են: Նա հիշեցրեց, որ Արմեն Գրիգորյանը վերջերս հայտարարել էր, որ չկա բանակցություն դեմարկացիայի շուրջ:

«Նա դա ասել էր, այդ դեպքում ի՞նչ սահման է նա պաշտպանում, անհասկանալի է: Ես չեմ կարծում, որ Արմեն Գրիգորյանը լուրջ անձ է: Կներեք, որ Ձեր գործերին միջամտում եմ, բայց դա այն մարդը չէ: Նա Փաշինյանի ներկայացուցիչը չէ, ներկայացուցիչը մամուլի քարտուղարն է: Իսկ Փաշինյանն ինքը չի՞ կարող ասել երկու խոսք: Նա չի՞ կարող պաշտոնական դիմում ստորագրել, ի՞նչ է՝ ամո՞թ է նման բան անել: Լուրջ իրավիճակ է Սյունիքում՝ որտե՞ղ է Փաշինյանը, մենք հարց ենք տալիս՝ որտե՞ղ է նա: Այլ դեպքերում ամեն առիթով ելույթ է ունենում: Ինչո՞ւ է հիմա լռում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ՌԴ-ին կլինի պաշտոնական դիմում:

Մեր արձագանքին՝ իսկ եթե չլինի՞ նման բնույթի դիմում, Կոլերովն ասաց. «Եթե չդիմեն, ապա դա դատարկախոսություն է: Ի՞նչ է, մտածում են, թե այստեղ բոլորը նստած հետևում են Արմեն Գրիգորյանի յուրաքանչյուր փռշտոցին, որ նստած նրա ամեն բառը սղագրո՞ւմ են: Եթե այդպես է, դա նշանակում է՝ «мания величия», ոչ թե պաշտոնական դիմում»:

Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»
Ամենադիտված