Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ու Ադրբեջանի համար տրվել է նոր մեկնարկ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

1in.am-ը գրում է.

Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարական հավաքի շրջանակում Ղարաբաղյան հակամարտության գործընթացի քննարկումները, որ սպասվում էին վերջին շաբաթների առաջնագծում լարվածության մեծացման ֆոնին, ըստ էության աչքի չընկան առանձնապես անսպասելի կամ վճռորոշ որոշումներով կամ հայտարարություններով: Համբուրգի հանդիպումից հետո շարունակեց բաց մնալ հարցը, թե արդյոք մոտ ապագայում տեղի կունենա Սարգսյան-Ալիև երրորդ հանդիպումը, որն այդպես էլ չի կայանում առաջին երկուսից ` Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո: Միևնույն ժամանակ, Համբուրգում հայտարարություն տարածեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները, որում զուտ բովանդակային առումով նորություն իհարկե չկա, սակայն, որի տոնայնությունն ընդհանուր առմամբ հիմք է տալիս եզրակացնելու, որ գործընթացը գտնվում է որոշակի «մեռյալ կետում», և արտգործնախարարների հայտարարությունը վկայեց, որ փորձեր են արվում այն «մեռյալ կետից» շարժելու համար, լարվածության գեներացիա թույլ չտալու նպատակով:

Միևնույն ժամանակ այդ հանգամանքը վկայում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև պահպանվում են իրավիճակի զարգացման շուրջ սկզբունքային անհամաձայնությունները, մասնավորապես հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման հարցում: Դրա մասին, ըստ էության, խոստովանել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, իհարկե չմանրամասնելով, թե հատկապես ում միջև և ինչ դետալների շուրջ են տարաձայնությունները, կամ ընդհանրապես դրանք դետալների շուրջ են, թե առավել խոշոր ու սկզբունքային: Առանցքային հարցը իհարկե այն է, թե վերջին շաբաթների լարվածության ավելացման ֆոնին Համբուրգը արդյոք նպաստելու էր իրավիճակի որոշակի լիցքաթափման, կամ գոնե էլ ավելի չմեծացման և արդեն ավելի մասշտաբային ռազմական բախումների չվերսկսմանը:

Երեք արտգործնախարարությունների հայտարարությունը հուշում է, որ գոնե այդ հարցում նրանք ունեն ընդհանուր շահագրգռություն, և ապրիլյան զարգացումների կրկնությունը նրանց համար անընդունելի է հավասարապես: Այդ համատեքստում դիտարժան է այն հիշեցումը, որ նրանք անում են ապրիլյան զարգացումներում վայրագությունների վերաբերյալ: Եվ թեև չի նշվում Ադրբեջանի անունը, սակայն շեշտվում է, թե իրենք «գիտեն վայրագությունների մասին»: Իսկ այն, որ դրանք կատարել է Ադրբեջանը, գիտեն բոլորը և կան դրանց իրեղեն բազմաթիվ ապացույցներ: Եվ այս հանգամանքը, իհարկե, մի կողմից կրկին առաջ է բերում հարցը հավասարության նշանի մասին, մյուս կողմից, իհարկե, հստակ է Ադրբեջանին սաստող բավական թափանցիկ ակնարկը, որ անում են երեք արտգործնախարարները: Միով բանիվ, Համբուրգի քննարկումները ցույց տվեցին, որ գործընթացը կարծեք թե կրկին ավելի շուտ մտել է դիրքային պայքարի փուլ, և այդ պայքարը պետք է տեղի ունենա ոչ միայն դրսում, այլ նաև ներսում:

Եվ սա նշանակում է, որ հսկայական նշանակություն ունեն Հայաստանում և առաջիկա ընտրական գործընթացները, և դրանց թափանցիկությունն ու ազատությունը, և ընդհանրապես Հայաստանի կառավարման ադյունավետության բարձրացումը` սկսած առաջնագծում անվտանգության միջոցառումներից, մինչև տնտեսական զարգացումներում ազատականության, մրցակցայնության, Հայաստանի ներդրումային միջազգային գրավչության հարցերը: Սակայն, այս մասին պետք է ոչ թե խոսել, ելույթներ ունենալ, այլ գործել, ընդ որում հնարավորինս արագ և հնարավորինս մասշտաբային: Անվտանգության մասշտաբային սպառնալիքներ չունենալու համար, հարկավոր է երկրում ունենալ մասշտաբային բարեփոխումներ, բայց գործնական մակարդակում՝ ոչ թե հռետորական: Խոսելով կարելի է խաբել սեփական հասարակությանը, սակայն հնարավոր չէ խաբել միջազգային հանրությանը: Այստեղ որոշումները կայացվում և իրողությունները ձևավորվում են շատ կոնկրետ գործերի հիման վրա, որ մասնավորապես տվյալ պարագայում կանեն Հայաստանն ու Ադրբեջանը:

Այս տեսանկյունից, Համբուրգում ըստ էության գիծ քաշվեց երեք արտգործնախարարների հայտարարությամբ և տրվեց նոր մեկնարկ, որը սակայն առանձնահատուկ է նրանով, որ հաղթողը չի լինելու նա, ով կգերազանցի մյուսին: Հաղթողը լինելու է նա, ով կհամապատասխանի սահմանված նշաձողին, իսկ դա ներկայումս աշխարհակարգի տրանսֆորմացիայի բարդ և ծավալուն պրոցեսն է, որտեղ ձևավորվում է նոր` տեխնոլոգիական աշխարհը, անվտանգության նոր համակարգով, որտեղ հաջողակ և անվտանգ լինելու են այն պետությունները, որոնք կհանդիսանան այդ աշխարհի և անվտանգության այդ համակարգի ոչ թե սպառողներ, և անգամ խնամակալություն ակնկալողներ, այլ այդ աշխարհի համար արդյունք նորարար ստեղծողներ: Հայաստանն ունի այդ պոտենցիալը լիուլի, պարզապես դրան զուգահեռ ունի այն մսխողներ` լիուլի: Խնդիրը երկրորդից ազատվելն է:

Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել
Ամենադիտված