Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սյունեցին «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է Մինսկից հայ աղջկա հետ ու նրանից ստացած $500 «նվերի» պատճառով Երևանում դանակահարել է աղջկա փեսային

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Թումանյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Գևորգ Թումանյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ էր 2015 թվականի դեկտեմբերի 3-ից:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակում Գևորգ Թումանյանը վիճել է Մարտին Մ.-ի հետ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, ապա դանակով հարվածել է որովայնին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածք՝ բարակ աղու և ճարպոնի վնասումով:

Գևորգ Թումանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ վիճարկելով միայն նախաքննական մարմնի կողմից մեղադրանքում ամրագրված շարժառիթը՝ գումարային խնդիրների հետ կապված: Ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա հրաժարվել է նաև հոր կողմից պայմանագրային կարգով ներգրաված պաշտպանի, ինչպես նաև հանրային պաշտպանի ծառայություններից:

Դատարանում հրապարակվել են Գևորգի նախաքննական ցուցմունքները:

Նա հայտնել է, որ ֆիզիկապես ու հոգեպես առողջ է, 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Գևորգ Թումանյանը նշել է, որ Մարտին Մ.-ի հետ ինքը գնացել էր հանդիպման՝ հանգիստ զրուցելու նպատակով, սակայն զրույցի ընթացքում իրար չեն հասկացել, ինքը զայրացել ու դանակահարել է նրան: Այլ մանրամասների չի ցանկացել անդրադառնալ:

Նշել է, որ արծաթափայլ շեղբով, սև բռնակով դանակը միշտ իր մոտ է եղել սնունդ կտրելու համար, այլ նպատակներով այն չի օգտագործել:

Իր ճակատի, աչքի, քթի շրջանում եղած վնասվածքները, ըստ Գևորգի, ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով, իրեն ոչ ոք չի հարվածել…

Դատարանում հրապարակվել է տուժող Մարտին Մ.-ի ցուցմունքը: Տուժողը հայտնել է, որ բնակվել է Մինսկում կնոջ, երկու անչափահաս դուստրերի ու կնոջ քրոջ՝ Սառայի (անունը փոխված է) հետ:

Իր անչափահաս դստեր մոտ ուռուցք է հայտնաբերվել, իրենք 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Բելառուսից եկել են Հայաստան, որպեսզի դուստրը բուժում ստանա ուռուցքաբանության կենտրոնում: Բելառուսից իրենց հետ Երևան է եկել նաև քենին՝ Սառան: Վերջինս 25 տարեկան է, ամուսնացած չէ:

Սառան սոցիալական կայքի միջոցով ծանոթացել էր Սյունիքի մարզի բնակիչ Գևորգ Թումանյանի հետ: Ինքն ու կինն արգելել էին Սառային՝ շփվել Գևորգի հետ, քանի որ տեղյակ էին, որ Սառան 500 դոլար է փոխանցել Գևորգին:

Մի քանի անգամ Գևորգը գիշերային ժամերին «Սկայպի» միջոցով զանգել է իրենց, իր ու կնոջ հասցեին հայհոյանքներ է տվել ու պահանջել է, որ Սառային չարգելեն իր հետ շփվել: Գևորգն ասել է՝ որ գաք Հայաստան, պատասխան եք տալու: Ինքը Գևորգի ասածները լուրջ չի ընդունել:

Սառան իր հերթին իրենց ասել է, թե Գևորգին փոխանցած գումարի հետ իրենք գործ չունեն: Սառան ասել է, թե Գևորգի եղբայրը առողջական խնդիրներ ունի, Գևորգը 500 դոլարը չի կարողանա շուտ վերադարձնել:

Ինքը Գևորգին չի ճանաչել, միայն նրա լուսանկարն է տեսել կայքում:

Դեպքի օրը՝ նոյեմբերի 29-ին, իրենք հիվանդանոցում են եղել. ինքը, դուստրը և Սառան խոհանոցում էին, իսկ կինը մաքրում էր հիվանդասենյակը: Այդ ժամանակ ինչ-որ մեկը մտել է խոհանոց ու ծանոթանալով՝ ասել է, թե Գևորգն է, ուզում է զրուցել:

Իրենք իջել են դուրս, նստել են հիվանդանոցի դիմաց: Հանկարծ Գևորգն ասել է, թե հարցին պետք է լուծում տալ, նա տեղից վեր է թռել, աջ ձեռքով հարվածել է իր որովայնին: Իրենք սկսել են քաշքշել միմյանց: Ինքը նկատել է, որ նրա ձեռքին դանակ կա: Քաշքշուկի ընթացքում դանակն ընկել է գետնին: Գևորգը ցանկացել է վերցնել դանակը, ինքը չի թողել, ոտքերով ու ձեռքերով խփել է նրան: Ինքը վազել է նրա հետևից, բայց ոտքը սայթաքել ու ընկել է, վնասել է իր երկու ծնկները: Եվ միայն այդ ժամանակ է նկատել, որ Գևորգը դանակահարել է իրեն: Գևորգը, տեսնելով, որ ինքն ընկել է, հեռացել է: Հետո կինը եկել, օգնել է իրեն, տարել է ներս, իրեն բուժօգնություն են ցույց տվել, հետո տեղափոխել են Միքայելյանի անվան հիվանդանոց:

Միջադեպը կարճ է տևել, բացի իրենից ու Գևորգից այլ մարդ չի եղել: Գևորգն իրեն ասել է, թե պատասխան է տալու, որ արգելում է Սառային շփվել իր հետ:

Գևորգի գլխին վրացական ոճի գլխարկ կար, նա սև բաճկոնով, սև անդրավարտիքով էր:

Վկա Սառա Մ.-ն հայտնել է, որ Գևորգը եկել էր հիվանդանոց իր քրոջ ու նրա ամուսնու հետ հաշտվելու, իրենք էին նրան հրավիրել:

Ինքը հիվանդանոցում Գևորգի հետ չի շփվել: Միայն պատուհանից տեսել է, որ չորս-հինգ հոգի նրան հարվածում էին: Ինքը ներքև է իջել ու տեսել, որ քրոջ ամուսինը վնասվածք է ստացել: Վնասվածքը այնքան էլ մեծ չէր՝ փոքր պատռվածք էր, մի փոքրիկ ճարպագունդ էր դուրս եկել…

Սառան հայտնել է, որ Գևորգի հետ ծանոթացել է 2012 թվականին համացանցի միջոցով: Իրենց միջև «որոշակի հարաբերություն էր ձևավորվել», իրենք պատրաստվում էին ամուսնանալ:

Գևորգի ու իր քրոջ ամուսին Մարտինի միջև լարվածություն է առաջացել, որովհետև վերջինս ցանկանում էր իրեն ստիպողաբար ամուսնացնել  բարեկամի հետ: Գևորգն ու Մարտինը միմյանց չէին ճանաչում: Մարտինը զանգում էր Գևորգին ու պահանջում էր, որ իր հետ չշփվի:

Իր ու Գևորգի միջև գումարային խնդիր չի եղել: Ինքը 500 դոլարը նրան նվեր է տվել, երբևէ չի ցանկացել այդ գումարը հետ վերցնել:

Իր՝ Հայաստան գալու մասին Մարտինն է ծանոթի միջոցով Գևորգին հայտնել, նրան հաշտվելու առաջարկով կանչել է հիվանդանոց: Գևորգը հիվանդանոց էր եկել հաշտվելու և իրեն տեսնելու համար:

Քրոջ ամուսինն ասել է, թե հիվանդանոցի բակում հայհոյել է Գևորգին, վիճաբանություն է սկսվել: Իր կարծիքով՝ Գևորգը պաշտպանվել է: Երբ Գևորգը հիվանդանոց է եկել, մտել խոհանոց, ինքը նրա պահվածքում ագրեսիա չի նկատել: Բայց Մարտինը Գևորգի նկատմամբ միշտ էլ լարված է եղել, նրանք բազմիցս հեռախոսազրույցներ են ունեցել, որոնք ավարտվել են փոխադարձ հայհոյանքներով:

Ինքը սիրել է Գևորգին, իր սիրելիից հրաժարվել է ընտանիքի անդամների՝ քրոջ ու նրա ամուսնու պատճառով: Գևորգի հետ շփումը գաղտնի է պահել, քանի որ իր գործողությունները սահմանափակում էին՝ ձեռքից վերցնում էին բջջայինը, թույլ չէին տալիս աշխատանքի գնալ: Այդ ամենն անում էին, որ իրեն ամուսնացնեին Մարտինի բարեկամի հետ:

Դեպքի ժամանակ մի քանի հոգի հարվածում էին Գևորգին, անգամ իր քույրն է նրան հարվածել: Ինքը 500 դոլարն իր կամքով է նվիրել Գևորգին, քույրն ու նրա ամուսինը ցանկանում էին, որ ինքն այդ գումարը հետ պահանջի, բայց այն նվեր էր:

Մարտինն ու իր քույրը ցանկանում էին իրեն ու Գևորգին բաժանել, Գևորգն էլ ասում էր՝ եթե էդպիսի բան անեն, պատասխան են տալու:

Նախաքննական ցուցմունքում Սառան հայտնել էր, թե ինքը մոտ մեկ տարի Գևորգի հետ համարյա ամեն օր շփվել է համացանցի ու հեռախոսի միջոցով: Իրենք պատրաստվում էին ամուսնանալ, Գևորգը ցանկանում էր գնալ Մինսկ, բայց ամեն անգամ պատճառաբանում էր, թե գումար չունի:

Ինքը նրան ասել է, որ Մինսկ գնալու համար պետք է բոլոր փաստաթղթերը թարգմանի: Գևորգը զանգել ու ասել է, թե մինչև Մինսկ գնալը ուզում է վարորդական իրավունքի վկայական ստանալ, բայց 100 դոլար չունի: Ինքը երկու օր անց ուղարկել է այդ գումարը:

Հետո նա նորից զանգել ու ասել է, թե փաստաթղթերը թարգմանելու համար 200 դոլար է պետք: Ինքն ուղարկել է այդ գումարը ևս:

Հետո նա ասել է, թե ձմեռային վերարկու չունի, 200 դոլար է խնդրել, ինքը դա էլ է ուղարկել…

Աստիճանաբար Գևորգը ագրեսիվ է դարձել, ու ինքը նրան ասել է, թե չի ցանկանում այլևս շփվել… Ինքը մի անգամ խոսել է Գևորգի ընկերոջ հետ, ով ասել է, թե Գևորգն իր ուղարկած գումարները բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույք է կատարել ու տարվել…

Դատարանում Սառան պնդել է, որ 500 դոլարը Գևորգին նվեր է տվել, հետ չի պահանջում, նախաքննական ցուցմունքն էլ ճիշտ չէ: Բայց դատարանը վկայի այս դիրքորոշումը գնահատել է որպես Գևորգի նկատմամբ ունեցած «սիրո զգացմունքի, կարեկցանքի, խղճահարության» արդյունք, և արժանահավատ է համարել վկայի նախաքննական ցուցմունքը:

Դատարանը հաստատված է գնահատել Գևորգ Թումանյանին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գևորգ Թումանյանը դատապարտվել է  4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 3-ից:

Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»
Ամենադիտված