Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽԱՅՏԱՌԱԿ ԴԵՊՔ. Երևանում հարբած որդին պատռել է մոր գիշերանոցը, ցանկացել բռնաբարել նրան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Վահան Խաչատուրյանի գործի դատական քննությունը:

36-ամյա Վահանը մեղադրվում էր այնպիսի հանցագործության համար, որը, արտառոց ու անընդունելի լինելով, առաջացրել էր հանրային հետաքրքրություն, լրատվամիջոցներն անդրադարձել էին դեպքին:

Այս մասին գրում է 1in.am-ը։

Տուժողի միջնորդությամբ դատարանը գործը քննել է դռնփակ կարգով:
Դատավճռի հրապարակումը, ինչպես օրենքով է նախատեսված, եղել է դռնբաց:
Այս գործով տուժողը Վահան Խաչատուրյանի մայրն է: Նա է դիմել իրավապահներին, միայն թե սկզբում, ինչպես ինքն է ասում, ամաչել է ու հայտարարություն տվել, թե որդին միայն սպառնացել է սպանել իրեն: Հետո նաև մնացածն է ներկայացրել, այսինքն՝ այն, որ որդին, բացի սպանության սպառնալիքներից, երկու անգամ էլ փորձել է բռնաբարել իրեն, բայց ինքը կարողացել է համոզելով ու խաբելով խույս տալ սեռական ոտնձգություն կատարող զավակից:
Տուժողը ոտնձգությունների կատարման ստույգ օրերը չի հիշել:
Ըստ դատավճռի՝ առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, երկրորդը՝ նոյեմբերին:

Տուժողը հայտնել է, թե որդին հակում է ունեցել ոգելից խմիչքների նկատմամբ, դրանց ազդեցության տակ դարձել է ագրեսիվ, դյուրաբորբոք, անկառավարելի:
Սկսել է առանց դուռը թակելու մտնել իր ննջարանը: Որդուց զգուշանալով ու անհանգստանալով՝ մայրը փորձել է փական դնել իր ննջասենյակի դռանը, սակայն որդին թույլ չի տվել:

Մայիսին՝ ինչ-որ մի օր, ժամը 23-ի սահմաններում մայրը գնացել է ննջարան քնելու: Վահանը մնացել է հյուրասենյակում: Սթափ է եղել: Բայց մեկ ժամ անց՝ կեսգիշերին, նա արդեն հարբած վիճակում, մերկ, խոհանոցային դանակն էլ ձեռքին մտել է մոր ննջարան, դանակի գործադրման սպառնալիքով պահանջել, որ սեռական հարաբերություն ունենան իրար հետ, հակառակ դեպքում՝ սպառնացել է սպանել մորը:

Որդու տարօրինակ պահվածքից վախենալով՝ մայրն անմիջապես վեր է կացել մահճակալից, բայց նա բռնել է մորը, պատռել գիշերանոցը, փորձել է բռնաբարել: Հանցագործությունն ավարտին չի հասցրել. մայրը համոզել է նրան, դուրս եկել սենյակից ու փախել բնակարանից: Գնացել է մոր և քրոջ բնակարան, այնտեղ մնացել մոտ երկու ամիս:

Որդին հաճախ զանգահարել է, ներողություն խնդրել, խոստացել այլևս չխմել, նման բան չանել ու աղերսել է, որ մայրը տուն վերադառնա: Մայրը հավատացել ու վերադարձել է:
Սակայն նույն բանը նույնությամբ կրկնվել է երկրորդ անգամ՝ արդեն նոյեմբերի անհայտ մի օր: Դարձյալ նույն ժամին ու նույն վիճակում Վահանը մտել է մոր ննջարան, պատռել գիշերանոցը, սպառնացել դանակով:

Մայրը նորից կարողացել է խաբել, դուրս պրծնել որդու ձեռքից ու փախչել բնակարանից:
Այս անգամ ևս անմիջապես դեպքի օրը նա չի դիմել իրավապահներին: Մոտ երկու ամիս դարձյալ ապրել է քրոջ տանը:
Վահանը նորից հաճախակի զանգել է, խնդրել, որ մայրը տուն վերադառնա:
Ի վերջո, մայրը նորից հավատացել ու 2012 հունվարի 6-ին վերադարձել է:
Հունվարի 22-ին մայրը տեսել է, որ Վահանը նորից խմած է, վախեցել է, թե կարող է կրկնել ոտնձգությունը, և փախել է տնից: Մեկ օր մնացել է հարևանի տանը, մտածել, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:
Տուժողը շեշտել է, որ իր ու ամբաստանյալի միջև երբեք սեռական հարաբերություններ չեն եղել:

Նախկինում գողության համար դատապարտված Վահանը նախաքննության ժամանակ տվել է մոր ներկայացրածին համահունչ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց դատավարության կողմերի ու դատարանի հարցերին ի պատասխան՝ ներկայացրել է, թե 2010 թվականին ինքը կալանավայրում է եղել, մայրը զանգահարել ու հայտնել է, թե հայրը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Կալանավայրից դուրս գալուց հետո փորձել է մորից պարզել հոր ինքնասպանության պատճառը: Նա խուսափել է այդ մասին խոսելուց:

Ինքը կասկածել է, թե ծնողների միջև վիճաբանություն է եղել, ինչի պատճառով հայրն ինքնասպան է եղել: Մոր և հոր հարաբերությունները լավ չէին: Մորն առաջարկել է բնակարանը վաճառել, գումար տալ իրեն, որ հոր գերեզմանը կառուցի: Մայրը չի համաձայնել: Իրենց միջև լարվածություն է առաջացել:

Իր կարծիքով՝ մայրը դրա համար է դիմել ոստիկանություն: Ինքը երբևիցե մորը դանակով չի սպառնացել, նրա գիշերանոցը չի պատռել և մնացած բաները, որ մեղսագրվել են իրեն, չի արել:
Ոստիկանությունում ցուցմունքներ է տվել բռնության ու ճնշումների ազդեցության տակ: Քննիչն էլ ասել է, թե մայրը կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ինքը պնդի, որ նման բան չի եղել:
Տուժողը ցուցմունք է տվել, որ ամուսնու հետ գտնվել է վատ փոխհարաբերությունների մեջ, համատեղ չեն բնակվել: Ինքը տեղյակ չէ ամուսնու մահվան պատճառի մասին, բայց իր կարծիքով՝ որդու մեղքով է եղել:
Մոր և որդու միջև, փաստորեն, կանգնած է եղել հոր ստվերը, նրանք միմյանց մեղադրել են 2010 թվականին ինչ-ինչ պատճառով գործված ինքնասպանության համար:
Բնակարանը, որտեղ մայր ու որդի բնակվել են, սեփականության իրավունքով պատկանում է մորը և Վահանի քրոջը: Վահանը բնակարանի իր մասը մի քանի տարի առաջ նվիրատվություն էր արել մորը:

Դատարանը ամբաստանյալի պատասխանները գնահատել է որպես ոչ արժանահավատ: Նրա մեղքը հաստատված է գնահատվել հիմնականում տուժողի ցուցմունքներով և հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներով: Վկաների իրազեկության աղբյուրը եղել է տուժողը:

Ճիշտ է, գործով այդպես էլ չեն պարզվել դեպքերի կատարման կոնկրետ օրերը, չկան տուժողի պատռված գիշերանոցները, մարմնական որևէ վնասվածք, որ որդին պատճառել էր նրա նկատմամբ բռնանալու և ոտնձգելու ընթացքում, բայց ամբաստանյալի մեղքը հաստատված է գնահատվել:
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է ոչ թե տուժողի որևէ մարմնական վնասվածքը, այլ՝ որ 36-ամյա ամբաստանյալն ունակ է սեռական հարաբերություններ ունենալու:

Դատանարկոլոգիական փորձաքննության համաձայն՝ Վահան Խաչատուրյանը տառապում է «խրոնիկական ալկոհոլիզմ, 2-րդ ստադիա» հիվանդությամբ, ուստի հարկադիր բուժման կարիք ունի:

Խաչատուրյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, ճանաչվել է մեղսունակ:
Դատարանը սեռական ոտնձգության փորձերի համար մեղավոր է ճանաչել Վահան Խաչատուրյանին և դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Ալկոհոլամոլությունից բուժելու նպատակով նրա նկատմամբ նշանակվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Ալկոհոլամոլությունից Վահան Խաչատուրյանի բուժման գործը հարազատների կողմից ավելի վաղ կազմակերպելու դեպքում, հնարավոր է, որ նման զարգացումներ չլինեին, ընտանիքն էլ, ժամանակին մտահոգվելով Վահանի ճակատագրով, այսօր մտահոգված չէր լինի իր համբավի համար:

Եթե ամենաանտանելի հանցանքի կատարման պահին ինքնակառավարումը կորցրած ու հարբած որդուն մայրը կարողացել էր, իր ասելով՝ խաբել, համոզել և փախչել նրա ձեռքից, ապա չէ՞ր կարող որդու սթափության պահին համոզել ու տանել բժշկի: Հասնել նրան, որ երիտասարդը բուժման կուրս անցնի: Կամ հենց անսթափության ու ագրեսիվության պահին համապատասխան կլինիկային ահազանգեր:

Երբ դատավճիռը ուժի մեջ մտնի, Վահանը կրի պատիժն ու դուրս գա, ո՞ւր է գնալու: Տո՞ւն: Տանը նրան արդեն դժվար թե հանդուրժեն, կասեն, թե վախենում են: Եվ այդ տանը նա բաժին չունի: Բնակարանի իր մասը ժամանակին նվեր է տվել մայրիկին: Իսկ վերջինս, երբ, իր ասելով՝ հարևանի տանը խորհել է ապագայի մասին, «հանգիստ ապրելու այլ ելք չտեսնելով»՝ դիմել է ոստիկանություն:

Այս ընտանիքում ողբերգությունն ու քայքայումը սկսվել են ավելի վաղ՝ դեռ մինչև Վահանի հոր ինքնասպանությունը, մինչև Վահանի կողմից գողություն կատարելը և ալկոհոլով տարվելը: Ինչ-որ խզում է եղել, հարազատական կարևոր կապերի անվերականգնելի ու աստիճանաբար կտրատում: Եվ եկել, հասել են այսպիսի մեղադրանքով քրեական գործի հարուցմանն ու այսպիսի հանցանքի համար դատավճռի կայացմանը:

Արե՞լ է-չի՞ արել. առանց կոնկրետ ապացույցների հենց միայն նման մեղադրանք ներկայացնելը, եթե անընդունելի արարքներն իրականում չեն եղել, և, թեկուզ բռնությունների ճնշման ներքո, նման բան խոստովանելը կամ իրականում, թեկուզ ալկոհոլի ազդեցության տակ, նման բան անելը այս մարդկանց հարաբերությունները դուրս են բերում ընտանեկան շրջանակից, մայր-որդի սուրբ սիրո նախապայմանից ու դնում են բոլորովին այլ հարթության վրա: 

Վեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի
Ամենադիտված