Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նստել է կրծքին, բռնի սեքսուալ գործողություն կատարել». Ուկրաինայում իրենից մեծ կնոջը բռնաբարելու համար մեղադրված հայ երիտասարդը արդարացվել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ  ավարտվեց Հովհաննես Մ.-ի գործի դատական քննությունը:

Հովհաննեսը ներկայումս 35 տարեկան է: Նա մեղադրվում էր սեքսուալ բռնի գործողություն և բռնաբարություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով: Մեղսագրված արարքները Հովհաննեսը կատարել էր ո՛չ Հայաստանում, այլ Ուկրաինայում, և նրան սկզբնապես մեղադրանք էր առաջադրված Ուկրաինայում, հենց այդ երկրի քրեական օրենսգրքի  153 հոդվածի 1–ին և 152 հոդվածի 1-ին մասերով:

Հանցավոր արարքը, ըստ ուկրաինական քրեական գործի՝ կատարվել է 2005 թվականի հոկտեմբերին, երբ Հովհաննես Մ.-ն 24 տարեկան էր:

Առաջադրված մեղադրանքներում Հովհաննեսը Ուկրաինայում մեղավոր է ճանաչվել, Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով նա դատապարտվել է  3 տարի ազատազրկման: Նոյեմբերին վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել այս դատավճիռը:

Մեկ էլ հանկարծ՝ 2010 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ուկրաինայի գերագույն դատարանը բեկանել է Հովհաննեսի նկատմամբ կայացված մեղադրական դատական ակտերը, գործը նորից ուղարկել է Բերդյանսկ քաղաքի շրջանային դատարան՝ նոր քննություն կատարելու:

2010 թվականի հունիսի 18-ին նշանակվել է դատական նիստ, սակայն արդեն ազատության մեջ գտնվող Հովհաննեսը դատական նիստին չի ներկայացել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

2014 թվականի դեկտեմբերի 30-ին Ուկրաինայից ստացված քրեական գործը մուտք է եղել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

2016 թվականի հունվարի 22-ին գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ դատական քննության:

Մեր նախաքննական մարմինը հիմնավորված է համարել հետևյալը:

Հովհաննես Մ.-ն 2004 թվականի հուլիսին մեկնել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաք: Այնտեղ է գտնվել Հովհաննեսի կինը: Վերջինիս հայրը վարձակալել է «Պրիազովյե» առողջարանի տարածքում գտնվող «Մայակ» սրճարանը: Փեսան՝ Հովհաննեսը, աշխատել է սրճարանի խոհանոցում:

2005 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան Հովհաննեսն աներոջ ու սրճարանի մեկ այլ աշխատողի՝ Վրեժի հետ գտնվել է սրճարանում: Ալկոհոլ է օգտագործել, ապա ժամը 22-ի սահմաններում Վրեժի հետ գնացել է «Մորսկոյ կոնյոկ» բար, որտեղ նույնպես ալկոհոլ է օգտագործել:

Բարում նրանց է միացել Վրեժի ընկերուհին: Գիշերվա ժամը 1-ի սահմաններում նրանք երեքով քայլել են Օկտյաբսկի փողոցով, մտել են «Լազուրնի» կոչվող շուրջօրյա խանութ, ծխախոտ են գնել: Վրեժն ու նրա ընկերուհին ասել են, թե գնում են «Մայակ» սրճարան, իսկ Հովհաննեսը, գտնվելով հարբած վիճակում, ասել է, թե նրանց ավելի ուշ կմիանա:

Հովհաննեսը մնացել է խանութում ու զրույցի է բռնվել խանութի աշխատակցուհիների՝ Տատյանայի ու Օլգայի հետ: Տատյանային առաջարկել է գնալ «Մայակ» սրճարան, հետո պարտքով ծխախոտ է խնդրել ու շարունակել է «զազրախոսել»՝ խանութում մնալով մինչև ժամը 4-ը:

Նույն օրը, գիշերվա ժամը 4-ի սահմաններում Բերդյանսկ քաղաքի բնակչուհի Մարիա Ա.-ի քունը չի տարել, նա որոշել է շան համար ոսկորներ վերցնելու անհետաձգելի նպատակով վեր կենալ ու անմիջապես գնալ «Պրիազովյե» առողջարանի ճաշարան: Բա՞ց էր, թե՞ ոչ այդ ժամին առողջարանի ճաշարանը, հայտնի չէ: Բայց դեպի ճաշարան ճանապարհը անցնում էր «Լազուրնի» խանութի մոտով: Եվ Մարիան այդ գիշերով անվախ կերպով շան ոսկորների հետևից գնալու ճանապարհին հիշյալ խանութի մոտ տեսել է անսթափ Հովհաննեսին: Այդ պահին Հովհաննեսը ոտքով խփում էր խանութի երկաթե ճաղերին:

Մարիան մի պահ կանգ է առել, նայել է Հովհաննեսին ու շարունակել է ճանապարհը: Հովհաննեսն էլ քայլել է նրա հետևից: Հարցրել է՝ ո՞ւր է գնում այդ ժամին: Հովհաննեսից տարիքով մոտ երկու անգամ մեծ Մարիան ասել է, թե գնում է շան համար ոսկորներ վերցնելու: Հովհաննեսն առաջարկել է իր հետ գնալ՝ խոստանալով, թե հաց էլ կտա: Բայց Մարիան չի ցանկացել:

Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հովհաննեսը «բռնել է Մարիայի գոտկատեղից, քարշ տալով՝ հասցրել է «Պրիազովյե» առողջարանի ճաշարանի հարևանությամբ գտնվող թփուտին, հրել-գցել է գետնին, նստել է նրա կրծքին, ձեռքերով հարվածել է դեմքին: Ապա Մարիայի կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն: Հետո հանել է Մարիայի հագուստը, բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Մարիան կարողացել է փախչել, նա մոտեցել է մոտերքում գտնվող պահակին, հայտնել է, որ իրեն բռնաբարել է «կովկասյան արտաքինով մի տղամարդ», խնդրել է ահազանգել ոստիկանություն: Այդ պահակի օգնությամբ Մարիան դեպքի վայրից գտել է իր ակնոցը, բանալիներն ու սրբապատկերը: Այդ ընթացքում Հովհաննեսը գնացել է «Մայակ» սրճարան ու քնել է:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Մ.-ն նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հովհաննեսն իրեն մեղավոր չի ճանաչել նաև ուկրաինական նախաքննության ու դատաքննությունների ընթացքում, նա պնդել է, որ ոչ մեկին չի բռնաբարել:

Ուկրաինական նախաքննության ժամանակ տուժող Մարիա Ա.-ն ճանաչել է Հովհաննես Մ.-ին:

Հովհաննես Մ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ 2005 թվականին ինքը ընտանիքի հետ գտնվել է Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում, եղել է «Մայակ» բարի տնօրենը: Կնոջ հայրը տեղական ընտրություններում դրել էր թեկնածությունը: Ինքը կարծում է՝ իր «գլխին սարքել են»՝ աներոջը վարկաբեկելու համար: Ինքը բռնաբարություն չի կատարել: Գիտակցությունը տեղն է եղել, հիշողության կորուստ չի ունեցել, գարեջուր է խմել, խանութից ծխախոտ է գնել, հետո գնացել է քնելու:

Դատարանը եզրակացրել է, որ «քրեական գործով ձեռք բերված, դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները բավարար չեն՝ Հովհաննես Մ.-ի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա է կատարել մեղսագրված արարքները՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 139 հոդվածի 1-ին մասերով»:

Դատարանը խախտումներ է վերհանել նախաքննական մարմնի կատարած՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններում: Մասնավորապես՝ Հովհաննեսը ճանաչման է ներկայացվել մորուքով, մյուս անձինք արտաքինով էապես տարբերվել են նրանից: Խախտումը մատնանշվել է նաև նախաքննության պահին Հովհաննեսի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբանի կողմից:

Մի շարք այլ էական խախտումների հետ դատարանն արձանագրել է, որ դեռ գործի ուկրաինական նախաքննության ժամանակ խախտվել են քրեական դատավարության լեզվին չտիրապետող Հովհաննեսի իրավունքները: Գործով որպես թարգմանիչ ներգրավվել է ոմն Ավդալյան, ում մասնագիտական որակավորման մասին փաստաթղթեր կցված չեն գործին, միայն կցված է դիպլոմի պատճենը, համաձայն որի՝ Ավդալյանը 1977 թվականին ավարտել է ավտոճանապարհային տեխնիկումը, ունի տեխնիկ-մեխանիկի որակավորում: Ավդալյանի կողմից «թարգմանվել է» երեք փաստաթուղթ, այդ թվում՝ մեղադրական  եզրակացությունը, փաստաթղթերը թարգմանվել են «թերի, ոչ ճիշտ, անգրագետ», հետևաբար՝ Հովհաննես Մ.-ն զրկված է եղել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու իր իրավունքից:

Շենգավիթ վարչական շրջանի դատարանը Հովհաննես Մ.-ին արդարացրել է՝ ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ: Դատարանը ճանաչել ու հռչակել է Հովհաննես Մ.-ի անմեղությունը:

Բաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»
Ամենադիտված