Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլինի՞ «Ալիևը գլուխը պատին է տվել» էժանագին արտահայտության փոխարեն գերիների հարցը լուծեք, թե՞ պիտի Մեղրիի խնդիր լուծեք, այդ ճիվաղային պլանին ընդդիմացողներին էլ՝ Երևան քարշ տաք. Աբրահամ Գասպարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կլինի՞ էժանագին «Ալիևը գլուխը պատին է տվել» արտահայտության փոխարեն գերիների հարցը լուծեք, թե՞ պիտի Մեղրիի խնդիր լուծեք, այդ ճիվաղային պլանին ընդդիմացողներին էլ Երևան քարշ տաք: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։

«Սյունեցիների աշխարհազորային գումարտակն այս պատերազմում շա՜տ բան արեց: Այդ տղերքի հետ պատիվ ունեցա մի քանի օր ապրելու: Վախ, թուլակամություն, պատերազմի ժամանակ՝ փլավ, կեղծ խաղաղություն… նման իդիոտիզմով նրանք չէին զբաղվում: Իմ արխիվում ունեմ դեռ չհրապարակված կադրեր, որոնք մի օր անպայման կցուցադրեմ, որում էլ երևում է այդ տղաների սխրագործությունները և ինչպես են ճանճի պես ոչնչացնում թշնամու տեխնիկան՝ հնարամտությա՛մբ, ոչ թե կոնկրետ հրթիռներով: Ականատես եմ եղել նաև մեր հետախույզ տղերքի անգնահատելի օպերացիաներին, որոնց մասին հիմա ժամանակը չէ խոսելու: Այդ տղերքը հենց Հայաստա՛նն են և ոչ դասալիք հակաՀայաստանը: Այդ տղերքը թուրքի դեմ չեն կզել, նրանցից մեկը հայտնի Աշխարհաբեկն է, նույն ինքը՝ շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը, որը 3 պատերազմի մասնակից է, և որին Քննչական կոմիտեում այսօր ծնկաչոք փորձեցին ստորացնել: Թոքաբորբով հիվանդ մարդուն քաշքշել, նկարահանել ու փորձել ստորացնել՝ անունն ինչ էլ դնենք՝ անբարոյականություն է: Արարքն անբարո է և չունի ժամանակագրական, ազգային, պետական կամ վարչակարգային սահմանափակում կամ տարբերակում:

Հասկանալի է, որ իշխանությունը պիտի փորձի իր ղեկավարին պահել, հեղինակություն չսասանել, ինչ-որ տեղ՝ ատամ ցույց տալ… բայց ներողություն՝ ա՞յս իշխանությունը, որը գիշերով կնոջ տուն է մտնում, որն այդպես էլ չի հասկացել, որ բռնության հրաման է տալիս բնակչության այն հատվածին, որը վիրավոր է, որը խենթանալու աստիճան նեցուկ է փնտրում, որին պաշտպանելու համար զինվորական չի տրամադրում, որի տունը թուրքը խլել է, որին հատուցում չի՛ տրվել, որի երեխան անվտանգ չէ՛, որի եղբայրը կամ հարազատը մինչև օրս էլ դիրքեր է պահում ու հաճախ սարից տուն չի գնում, որի 5 հազար եղբայրները զոհվեցին պատերազմում, որի հայրենիքի մեծ մասը տրվեց թշնամուն, որը համարձակվել է բողոքել սուտասան ու սեփական ազգից վրեժ լուծող բռնապետի դեմ:

Օրենքից ե՞ք խոսում, ասում եք՝ իրավապահները թող զբաղվեն այդ շրջանակով, մի կողմ թողենք, որ գործադիրի ղեկավարն իրավունք չունի՝ ոչ Սահմանադրությամբ, ոչ օրենքներով՝ իրավապահ մարմինների գործունեությանը միջամտել: Սա մի կողմ թողենք, որովհետև Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունը վաղու՛ց է չարիք դարձել Հայաստանի օրենքի ու կարգի համար, վաղու՛ց է Սահմանադրությունը բռնաբարել ու դարձրել անպիտան թղթի կտոր: Սա ավելի շատ իշխանություն կոչեցյալի բարոյազրկման վերջին արարն է, «կարապի երգը»: Ամենակարողի կեղծ պատրանքը տարել է Ձեզ, Փաշինյա՛ն: Վաղուց եք կորցրել իրականության զգացումը, և եթե ձեզ թվում է, որ պետության ղեկավարի ամենամեծ շնորհը՝ սիրված լինե՛լն է, կոնֆետ լինելը, սելֆի ու ստորագրություն բաշխելը, ուրեմն չե՛ք կարող իմաստավորել այն աթոռը, որն զբաղեցնում եք: Իշխանության արժեքային ընկալումները շատ մակերեսային են, եթե չասեմ՝ խեղված: Ցինիզմի այն դոզան, որ ուսապարկերն ու նրանց սպասարկող հարճերը աջուձախ բաշխում են, միայն ու միայն արժեքային սնանկության մասին է խոսում:

Մի քանի շաբաթ առաջ, երբ արտասահմանյան ռեբրենդինգ անցած մի ուսապարկի հարց ուղղեցին, թե ի՞նչ է լինելու մեր ռազմագերիների հետ, երբ ադրբեջանցիները խոշտանգում են նրանց ու վիդեոներ գցում համացանց, ասել էր՝ հո մենք ադրբեջանցի չե՞նք, որ իրենց ձևով պահենք մեզ, ինչու դուք չգիտե՞ք՝ ով է ադրբեջանցին, ե՞ս ձեզ պիտի սովորեցնեմ: Դե ե՛կ, վարդապետ, ու մի խենթանա: Փաշինյա՛ն, հիմա Աշխարհաբեկին այդպես նսեմացնելով ու նկարահանելով՝ ի՞նչ փոխվեց ձե՛ր կյանքում, մե՛ր կյանքում, հայրենիքին իր կյանքը տված այս մարդու՛ կյանքում: Դուք չգիտե՞ք, որ ինչ ցանեք, այն էլ հնձելու եք: Եթե 4-5 տարի շարունակ սերմանել եք ատելություն, հայհոյանքը դարձրել արժեքային կողմնորոշիչ, մարդկանց թաղել եք ողջ-ողջ, երեխաներին ծաղրել, հայհոյել, անիծել: Մենակ չասե՛ք՝ Դուք չեք արել կամ չեք ասել: Այդ ամենը եղել է Ձեր աչքի տակ, ձեր թույլտվությամբ ու օրհնությամբ: Այդ չարությունը հիմա դուրս է գալիս Ձե՛ր իսկ դեմ և հիմա թարս խիյարի հերթը ձե՛րն է: Հայհոյանք եք լսել, իրավապահներին հրահանգում եք վարվել թրքաբարո և դա անում եք հրապարակայնորեն, այսինքն ուզում եք ցույց տալ, թե իբր ուժեղ եք, ձեր դեմ խաղ չկա:

Ձեր դեմ, իրականում, խաղ կա՝ շա՜տ պարզ պատճառով՝ բռնությունը խրախուսելու և այն հանրայնացնելու մեթոդը, որը ձեզ շա՜տ հոգեհարազատ է ու հոգեկերտվածքին համապատասխան, վախկոտների՛ն է բնորոշ: Ուժեղ ղեկավարը՝ ինքնահաստատման ա՛յլ ձև ու վայր կգտնի, համենայնդեպս՝ ո՛չ իր քաղաքացու վրա, ո՛չ կյանքից հարված ստացած ու անտուն մնացած մարդու վրա, ո՛չ ձեր իսկ տապալած երկրում ապրող քաղաքացու վրա: Ինքնահաստատման ա՛յլ հասցեներ կան՝ առաջինը՝ Բաքու, որտեղի բանտերում ունենք դեռ 200 ռազմագերի, որի հսկողության տակ անցած անտառներում դեռ հազարավոր անհետ կորած տղերք ունենք:

Այնքան սիրողակա՛ն է ձեր ամեն ինչը՝ ելույթից մինչև այն մեկնաբանող ուսապարկերի պահվածքը, ագիտպրոպի գործածած հնարքները, քաղաքականապես՝ տհաս և թութակի պես ձեզ արդարացնողների կեցվածքը, որ ամեն ինչի հետևից ընկնում եք, բացի բուն խնդրից: Ռազմագերիների, սահմանների, կորսված հայրենիքի, անվտանգության հարցերը թողած, ընկել եք ինչ-որ ԵԽԽՎ-ում ռուսների  քվեարկությունը դրոշ դարձնելու հետևից, առիթից օգտվելու և հերթական հակառուսական դեմարշն անելու հետևից: Ռուսները, այո, իրենց սխալ պահեցին և դա պիտի ասվի՛ իրենց…կլինի ռուս, թե մեկ այլ ազգի ներկայացուցիչ՝ պիտի հստակ ասվի իրենց, որ այդպես քվեարկելով՝ հայ ժողովրդի զգացմունքներն ու ակնկալիքնե՛րն են պղտորում, ոչ թե վրեժ են լուծում Իմ քայլը կոչվող ընկեցիկ իշխանությունից, որի ներկայացուցիչն էլ անցած տարի իբր սխալ էր քվեարկել ռուսների դեմ: Բայց այդքանն ասելու համար՝ պիտի կշի՛ռ ունենաս, հարգանք վայելես: Եթե ռուսը տեսներ, որ Հայաստանի իշխանությունը մի ծպտուն հանեց, իրեն պատեպատ խփեց, բարձր գոռաց, գործ արեց, դեսպաններին հավաքեց ու ամեն ինչ արեց, որպեսզի հայ զոհված տղերքի սաղավարտներով պուրակ սարքած Ալիևի պորտը տե՛ղը դնի ու պահանջի քանդե՛լ այդ պուրակը, ուզում է ռուսը լինի կամ մոզամբիկցին՝ կհարգի՛ քեզ:

Փաշի՛նյան, դուք այնքան եք կտրվել իրականությունից, այնքան թերհաս է ձեր քաղաքականությունը, այնքան հեռու եք դիվանագիտություն ու քաղաքականություն խաղալուց, որ Ալիևը օրը ցերեկով սա՛ է ասում աշխարհին։ Իսկ դուք կիսախուփ բերանով պատասխանում եք՝ գլուխը պատո՛վ է տվել: Իսկ կլինի՞ տղայական ու էժանագին այս արտահայտության փոխարեն՝ ռազմագերիների հարցը լուծեք, թե՞ դրա համար պիտի Մեղրիի խնդիր լուծեք, այդ ճիվաղային պլանին ընդդիմացողներին էլ քարշ տաք՝ մինչև Երևան: Այդ մարդիկ, Փաշինյա՛ն, որոնց ձերբակալելու հրաման եք տվել, Ադրբեջանին հաղթա՛ծ տղերքն են, էլի եմ ասում՝ օրենք, կարգուկանոն չխաղաք, դուք ամենավերջինն եք, որ կարող եք խոսել օրինապահության ու Սահմանադրություն հարգելու մասին: Այս մարդիկ, որոնց նվաստացնելու փորձ արեցիք, ի տարբերություն ձեզ՝ թուրքի առաջ չե՛ն կզել, այս մարդիկ ձեզնից ու լոլոներ կարդացող ձեր սպասարկուներից՝ հազար անգամ ավելի լավ գիտեն խաղաղության գինը, պատերազմի գինը, արժանապատի՛վ խաղաղության գինը: Նրանք պատերազմում հաղթա՛ծ մարդիկ են: Ոչ դատավոր եմ, ոչ էլ իմ խնդիրն է ասել՝ ճիշտ է եղել նրանց պահվածքը, թե՞ ոչ: Բայց այն, որ նրանք ձեզ չե՛ն ընդունում, այսպես ասեմ՝ չեն սիրում, միարժեք է: Այս մարդիկ կառավարական տա՛նը չեն ապրում, նրանց երեխաներն էլ՝ երևանյան կաֆեների սեղանները չե՛ն հաշվում: Այս մարդկանց կյանքում կա՝ խախուտ անվտանգություն, անհետ կորած հարազատ, անտրամաբանական սահման, որից էլ՝ փոքր ինչ հեռու՝ թշնամին է՝ իր դրոշով ու զինվորով: Բա արժե՞ երկրի ղեկավարը սեփական երկրում երթևեկի այլ պետության սահմանապահների ուղեկցությամբ: Հը՞ն, հպարտ քաղաքացի Փաշինյան: Ձեզ տեղափոխող մեքենան կայծակնային արագությամբ կսլանա ու կգնա, իսկ այն մարդիկ, որոնց ձերբակալելու հրաման եք տվել, ի տարբերություն ձեզ, այդտեղ են մնալու ու ապրելու, ձեր իսկ անմեղսունակ քաղաքականության պատճառով հայտնվելով թուրքի անմիջական կրակի տակ: Այսքանից հետո գոնե խոհեմություն ունեցեք, սահմանը պահելու մասի՛ն մտածեք, բանակի զինծառայողներով այն պաշտպանելու մասին մտածեք և մտքներիցդ մեկընդմիշտ հանեք՝ զինծառայությունը վերացնելու տհաս գաղափարը: Արտաքուստ՝ իբր մոդեռն, բայց իրականում՝ անհեթեթ այդ մտքի համար՝ երկիր ու ազգակիցներ չունենք զոհաբերելու»,- նշել է Գասպարյանը: 

Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը
Ամենադիտված