Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` իմամ բայալդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իմամ-բայալդին (թուրք. İmambayıldı-բառացիորեն թարգմանությամբ «իմամը ուշաթափվեց») թուրքական և նաև Բալկանյան տարածաշրջանի որոշ այլ ազգերի խոհանոցների ուտեստ է: Այն պատրաստվում է կիսած սմբուկը ձիթապտղի յուղով շոգեխաշած լոլիկով, սոխով և սխտորով  լցոնելով: Լցոնման կազմը կարող է փոքր-ինչ տարբեր լինել, բայց այն սովորաբար լինում է բուսական: Մի փոքր փոփոխված անվան տակ իմամ բայալդին լայնորեն հայտնի է Բուլղարիայում, Իսրայելում, Հյուսիսային Մակեդոնիայում, Հունաստանում, Ալբանիայում և արաբական աշխարհում: Նմանատիպ ուտեստ տարածված է նաև Իրանում, չնայած տեղական բաղադրատոմսը լրացնում են այլ բանջարեղեններով և խոտաբույսերով: Բուլղարիայում ձմռանը ուտեստը պահածոյացնում են: Այս ուտեստը թուրքական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է և ունի միջնադարյան արմատներ:

Իմամ բայալդին պատկանում է այսպես կոչված «olive oil food»-ին՝ «ձիթապտղայուղային սննդին» և լիովին համապատասխանում է միջնադարի սնուցման սկզբունքներին: Այս սկզբունքներին համապատասխան՝ ամռանը անհրաժեշտ է սառը, ջրիկ սնունդ ուտել մեծ քանակությամբ բուսական ճարպերով, քանի որ ճարպը արագացնում է լեղու արտազատումը: Քանի որ թարգմանաբար այս ուտեստը նշանակում է «իմամը ուշաթափվեց»,  համարյա միշտ իմամ բայալդիի բաղադրատոմսը սկսվում է հուզիչ պատմությամբ առ այն, որ ուտեստի հիանալի համից իմամը ուշաթափվել է: Այնուամենայնիվ, կա նման անսովոր անվանման առաջացման մեկ այլ վարկած, որն, ըստ երևույթին, ավելի մոտ է ճշմարտությանը: Իմամ բայալդին գաղտնիքներով ու հանելուկներով պատված ուտեստ է: Իրականում իմամ բայալդին լցոնված սմբուկ է, բայց․․․ շարժվենք առաջ:

Ինչո՞ւ է իմամը ուշաթափվել: Այս ուտեստի անվանման ծագման մի քանի վարկածներ կան: Առաջին վարկածում ասվում է, որ իմամը ուշագնաց է եղել այդ ուտեստի անզուգական համից, եթե իմամը հանկարծ մտներ Մաքդոնալդս՝ հավանաբար ցմահ կոմայի մեջ կընկներ:

Երկրորդ վարկածի համաձայն՝ իմամը իմանալով ուտեստի վրա ծախսված թանկարժեք բաղադրիչների քանակի մասին, ուշաթափվել է, քանի որ շատ ժլատ է եղել:

Երրորդ վարկածի համաձայն՝ իմամը, երկար ժամանակ պաս պահելուց հետո այդ սմբուկային ուտեստը համտեսելով, ուշաթափվել է, քանի որ դատարկ ստամոքսը չի դիմացել այդ հարվածին։

Չորրորդ և ամենահետաքրքիր վարկածն այն է, որ իմամն ամուսնացել է ձիթապտղի յուղի վաճառքով զբաղվող հարուստ վաճառականի դստեր հետ: Կինը 12 կուժ ձիթապտղի յուղ է օժիտ բերել: Այդ ժամանակ ձիթապտղի յուղը խիստ թանկ է եղել, կոպիտ ասած, այն գնահատել են ինչպես ոսկին: Ամեն երեկո իմամը ստիպել է իր կնոջը սմբուկ պատրաստել ձիթապտղի յուղով, քանի որ շատ է սիրում այդ ուտեստը: Բայց տասներկու օր անց ձիթայուղը  վերջացել է: Այդ լուրով կինը եկել է իմամի մոտ և առանց մտածելու ասել, որ պետք է գնալ մոտակա շուկա և ձիթայուղ գնի: Այդ ժամանակ էլ իմամը հասկացել է, որ ընդամենը 12 օրվա ընթացքում կերել է կնոջ ամբողջ օժիտը և ուշաթափվել է։ Հավանաբար իմամը «բայալդի» է եղել հասկացավ, թե որքան անտնտես է իր կինը, և մի ամբողջ կարողություն է ծախսել սմբուկներ տապակելու վրա:

No description available.

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ամենադիտված