Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական իշխանությունները անցանկալի հայերի սև ցուցակ ունեն․ ովքեր են նրանք

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․
Երբ Հայաստանում ռուսական դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ անհրաժեշտ է Հայաստանում չեզոքացնել այն բոլոր ՀԿ-ները, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին, հայաստանյան ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական դաշտը բավական սուր եւ բուռն արձագանքեց, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին եւ այդ հայտարարությունն իր համարժեք արձագանքը պաշտոնական Երեւանի կողմից չունեցավ, Վոլինկինին էլ չբացատրվեց, որ առնվազն անթույլատրելի է երբ դեսպանը այլ պետության ներքին գործերին է միջամտում: Հետո այդ ամենը մոռացվեց, անցավ-գնաց օրավուր հոգսերի հորձանուտում:

Սակայն պարզվում է՝ ռուսական կողմը իր դեսպանի հայտարարությունը բավականին լուրջ է ընդունել, այնքան լուրջ, որ, ամենայն հավանականությամբ, նստել, ուսումնասիրել են հայաստանյան հասարակական կազմակերպությունները, լրատվադաշտը, հատկապես՝ օնլայն հարթակները եւ թերեւս արդեն առանձնացրել այն կազմակերպությունների եւ անհատների ցանկը, որոնք իրենց համար անցանկալի են:

Օրերս հայաստանյան ամենից հարգված փորձագետներից մեկի` Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցածը, կարծես թե, ապացուցում է մեր կողմից վերեւում ասվածը, քանի որ հայտնի վերլուծաբանը ընդգծված արեւմտամետ կողմնորոշում ունի եւ երբեք էլ չի թաքցրել իր հայացքները ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ: Այս միջադեպն ակամա հիշեցնում է Վոլինկինի հայտարարությունը:
Այս միջադեպը նաեւ այլ հարց է մեջտեղ բերել. այսպես կոչված «սեւ ցուցակի» եւ մատնագրերի մասին:

Մենք փորձեցինք ուսումնասիրել օնլայն մամուլը եւ բավականին հետաքրքիր հրապարակումներ գտանք, որոնք ակամա մի կողմից բերում են այն մտքին, որ գուցե եւ կա այդ սեւ ցուցակը, եւ մյուս կողմից հուշում, որ ռուսները ամենայն հավանականությամբ իրենց անձնվեր աջակիցներն ունեն հենց հայաստանյան հասարակության ներսում, ովքեր պարզ ասած՝ «արջի ծառայության» ոլորտից այն կողմ չեն անցնում: Եվ այսպես՝ ռուսական REGNUM-ը, հղում տալով «Ноев Ковчег»ին, հրապարակվել է Սերգեյ Հակոբյանի՝ «Ովքեր են ուղղորդում հակառուսական տրամադրությունները Հայաստանում» վերտառությամբ հոդվածը, որը մասնակի հայերեն թարգմանությամբ հրապարակվել է նաեւ «Հրապարակում» :

Այս հոդվածում արդեն շրջանառվում են բավական թվով մարդկանց` գործիչների, լրագրողների եւ վերլուծաբանների անուններ, ովքեր հոդվածագրի կողմից նկատվում են որպես հակառուսական տրամադրություններ սերմանող եւ տարածողներ:
Այսպես, հոդվածում այս կամ այն կերպ շոշափված են հետեւյալ անձանց, հեղինակների եւ կառույցների անունները`

• Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե
• Հիմնադիր Խորհրդարան
• Ժիրայր Սեֆիլյան
• Դավիթ Շահնազարյան
• Ռուբեն Մեհրաբյան
• Աղասի Ենոքյան
• Եղիազար Այնթապցի, Հովհան Մանդակունի (1in.am)
• Հովհաննես Իգիթյան
• Էդմոն Մարուքյան
• Խաչատուր Քոքոբելյան:

Հոդվածագրի համար սրանք իր կողմից ռուսերենով կազմած ցանկն է, որը հրապարակվել է նյութի մեջ:

Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին
Ամենադիտված