Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվորն այսօր առավել պատրաստ է. Արցախի հրետանային զորամասի հրամանատարի տեղակալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակի հրետանին իրեն փայլուն դրսեւորեց եւ կարողացավ իր առջեւ դրված խնդիրները կատարել պատվով։ Այս մասին ասաց Արցախի հրետանային զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Գառնիկ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ զորամասում ամեն օր մարտական պատրաստվածության դասընթացների միջոցով ավելի է բարձրացվում զինծառայողների մարտունակությունը։

«Նախքան ապրիլյան ռազմական գործողությունների վերսկսելը, զորամասն էլի, ինչպես հիմա մշտապես, պատրաստվում էր մարտական պատրաստվածությամբ մարտունակության խնդիրները կատարմանը: Զինվորն այն ժամանակ էլ էր պատրաստ, այսօր առավել պատրաստ է»,- ասաց հրամանատրի տեղակալը։

Փոխգնդապետի խոսքով՝ զորամասում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի զինծառայողները սովորեն հրետանավորի կարեւոր մասնագիտությունը, միեւնույն ժամանակ ստեղծված են բոլոր հարմարությունները, որպեսզի զինվորն իրեն զգա հարազատ միջավայրում:

Վերջերս ռազմական տեսչության ստուգումների ժամանակ զորամասի մարտկոցներից մեկը զբաղեցրել է պատվավոր առաջին տեղը: Զինվորներ Ռազմիկ Բադալյանը եւ Սերգեյ Ալիխանյանը, ասում են, հպարտություն էին զգում, երբ ամեն կրակոցից հետո լսում էին «գերազանց է» գնահատականը:

«Հրետանավորը չի տեսնում իր կրակը, միայն լսում է ձայնը եւ հրամանատարների ձայնը՝ գերազանց, լավ, թե ինչպես ենք խոցել մեզ հանձարարված թիրախներըը: Գերազանցապես կարողացանք հասնել այն ամենին, ինչ որ պահանջվում էր մեզանից»,– ասաց Բադալյանը։

«Զորամասում առօրյան անցնում է շատ հագեցած, ամեն աշխատանքային օրը սկսվում է ֆիզիկական պատրաստվածությունից, որը մեր մեջ ավելացնում է առողջ ապրելակերպի ձգտում: Բոլորս գիտենք մեր խնդիրը, մեզ առաջադրված կարեւոր գործը, որ մենք անում ենք մեր հայրենիքի, մեր սիրելի մարդկանց համար»,– ասաց Ալիխանյանը։

Այստեղ հոգացել են նաեւ զինվորների հանգստի մասին․ «Ինչը, որ ապահովում է մեր բանակը բոլորինը միանման է: Իրենց հանգստյան պարագաները՝ մահճակալը, բարձը, սրբիչը ապահովում է բանակը եւ դրանք միանման են, իսկ հիգենիկ պարագաներն ամեն մեկն իրենը համալրում է, միանմանությունը չի պահանջվում: Թրաշի պարագաները հիգենիկ պարագաներն զինվորը ձեռք է բերում իրեն տրամադրված դրամական բավարարությամբ»,– պատմեց մարտկոցի հրամանատար կապիտան Վահե Վահրադյանը։

Զորամասում ճաշարանի խնդիրը վերջերս է լուծվել։ Այսօր արդեն զինվորներն ունեն ընդարձակ եւ տեխնիկապես հագեցած ճաշարան:

Զինծառայողների առողջական վիճակին հետեւում են բուժծառայողները: Հիվանդություններից խուսափելու համար բուժկետի պետ Գոռ Ապրեսյանն ասաց զորամասի շինությունները պարբերաբար ախտահանվում են:

«Ընդունելության ժամերը մեզ մոտ 4-6-ն են կատարվում, բայց կապված խնդրի հրատապությունից կարող են իրենց կողմից ուղեկցողի հետ դիմել զորամասի բուժկետ առողջական խնդրի լուծում տալու համար: Կախված սեզոնից ցուրտ եղանակների դիմում են մրսածության, ջերմության զգացումով, իսկ ավելի շոգ եղանակներին՝ ամառային, աղիքային եւ մաշկային խնդիրներով»:

Զորմասում են փորձում են կանխել ներքին միջադեպերը, ասում են՝ ամեն զինվորի հետ աշխատում են, որպեսզի նրանք համախմբված լինեն եւ ռազմական գործողություններին պատրաստ։

Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը Ո՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանի վախը բռնել են․ «Հրապարակ»
Ամենադիտված