Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ի վերջին զոհը.«Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նկատելի է, որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ՀՀԿ-ն փորձելու է խաղարկել սերնդափոխության խաղաքարտը, հասարակական աջակցության ակնկալիքով՝ փորձելով նախընտրական շրջանում հասարակության մոտ տպավորություն թողնել, որ ՀՀԿ-ի իմիջը փոխվում է, որ ՀՀԿ-ն բերում է նոր սերնդի ներկայացուցիչներ, որոնք թաղային մականունավորներ, օլիգարխներ չեն, որոնք կթրված են, տարբեր լեզուներ գիտեն, որոնք ինտելեկտուալ են, «Ինչ, որտեղ, երբ» խաղալ գիտեն եւ այլն:
Այս ամենն իհարկե վատ չէր լինի, եթե դրա տակ լիներ համարժեք բովանդակություն, եւ այդ շերտը ոչ թե ծառայեր ՀՀԿ քրեաօլիգարխիկ բնույթի շղարշ, այլ լիներ իսկապես պետականության զարգացմամբ մտահոգ նոր սերունդ: Սակայն հանրությունն արդեն իսկ առիթներ ունեցել է տեսնելու, թե այդ իմաստով իրենից ինչ է ներկայացնում ՀՀԿ-ի նոր սերունդը, եւ հետեւաբար հանրությանը դժվար չի լինելու պատկերացնել, թե ինչ կարող է նշանակել ՀՀԿ-ի սերնդափոխությունը:
Դա լինելու է ոչ այլ ինչ, քան ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ ռեսուրսի մոտ վճարովի ծառայության անցած մի «սերունդ», որի խնդիրն է լինելու ավելի քաղաքակիրթ շղարշով կամ ծխածածկույթով ապահովել այդ քրեաօլիգարխիկ առանցքի անվտանգ եւ կայուն ապագան: Վերջին հաշով, սա լինելու է ՀՀԿ սերունդների մի կոնսենսուս, որտեղ քրեաօլիգարխիան գալու է պրագմատիկ եզրահանգման՝ ավելի լավ է բարձր վճարել ներկուսակցական նոր սերնդին իշխանական պաշտոններում, քան ստիպված լինել անընդհատ ապրել ամեն ինչ կորցնելու վախով եւ տագնապով:
Ընդ որում՝ սա էլ երկարաժամկետ խնդիր է, քանի որ սերնդափոխության հանգամանքը լինելու է առավելապես նախընտրական խաղարկում: Ավելին՝ իշխանությունը լավ է հասկանում, որ հասարակությունը կուլ չի տալու սերնդափոխության խայծը: Առավելագույն արդյունքը ակնկալվում է այն, որ գոնե դժգոհությունը մի փոքր մեղմվի, լարվածությունը ՀՀԿ հանդեպ մի փոքր նստի: Իսկ ընտրության արդյունքները նկարելուց հետո ՀՀԿ-ն անկասկած վերադառնալու է ելման դիրք: Ըստ որում՝ այստեղ նույնիսկ խիստ հարաբերական է, թե որն է ավելի լավ՝ հանրության համար առավելապես բացված քրեաօլիգարխիկ սեգմենտի ուղղակի, անմիջական պատասխանատվության թիրախո՞ւմ գտնվելը, թե՞ այսպես ասած՝ ինտելեկտուալ սերնդի ստվերում պատսպարվելը եւ պետության ու հասարակության դեմ կատարվող ոտնձգությունները «ինտելեկտի» զրահով պատելը:
Առավել եւս, որ ՀՀԿ-ի ինտելեկտուալները կամ այդ սերնդի առաջամարտիկները արդեն բավական հարուստ կենսափորձով են ապացուցել, որ պատրաստ են առավել անկաշկանդ ու անբռնազբոս կերպով արդարացնել «հին սերնդի» ցանկացած քայլ, ցանկացած հանցանք եւ զանցանք: Ավելին՝ «հին սերնդի» ներկայացուցիչները իրենց քայլերի համար հանրության առաջ որեւէ պատասխան տալիս ակնհայտորեն արդարանում են, որոշակիորեն քրտնում, խառնվում իրար, նյարդայնանում անհարմար վիճակի գիտակցումից, իսկ «երիտասարդ ինտելեկտուալներն» ամեն ինչ արդարացնում են ինքնավստահ առոգանությամբ եւ առանց դեմքի որեւէ մկան շարժելու: Հայաստանում գործնականում ամեն ինչ դարձել էր ՀՀԿ-ի զոհը, մնացել է միայն, որ ՀՀԿ-ն վարկաբեկի եւ արժեզրկի նաեւ ինտելեկտ հասկացությունը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին
Ամենադիտված