Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահները․ ծայրահեղությունից ծայրահեղություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մյուսների աշխատավարձի չափը միշտ էլ հետաքրքրել է մարդկանց, բայց, իհարկե, այնքան էլ քաղաքավարի չէ դիմացինին հարցնել, թե ինչքան աշխատավարձ է ստանում։

Եթե սովորական մարդկանց դեպքում եկամտի չափը թաքցնելը շատ հեշտ է, ապա պետական պաշտոնյաների դեպքում դա ամենևին էլ այդպես չէ։ Օրինակ՝ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների աշխատավարձերը հայտնի են բոլորին։

 

Ահա ձեզ ենք ներկայացնում, թե որքան աշխատավարձ են ստանում այս երկրների նախագահները։

Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $1

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,160

ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը $400,000 է, սակայն Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր աշխատավարձից՝ ասելով, որ տարեկան կստանա 1 դոլար, քանի որ օրենքն այդքան է սահմանում որպես նվազագույն չափ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի կարողությունը 3 միլիարդ դոլար է, ուստի նա դժվար թե տարեկան այդ 400,000 դոլարի կարիքն ունենա։

Պետրո Պորոշենկո, Ուկրաինայի նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $12,220

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $133

Ըստ Forbes-ի՝ Պորոշենկոն Ուկրաինայի 6-րդ ամենահարուստ մարդն է։ Նրա կարողությունը 1,6 միլիարդ դոլար է։

Սի Ցզինպին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $20,500

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $150-$300

Չինաստանի նախագահի ամսական աշխատավարձն ընդամենը 1,716 դոլար է։ Նախկինում այն ավելի քիչ էր, ու միայն 2015-ին այն բարձացվեց 62%-ով։

Սաուլի Նինիստո, Ֆինլանդիայի նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $146,700

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $2,000 (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների)

Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկի նախագահը, ով երկրորդ շրջանն է զբաղեցնում այդ պաշտոնը, ամսական 12,225 դոլար է վաստակում։

Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի Դաշնության նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ $151,000

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $140

Թերեզա Մեյ, Միացյալ Թագավորության վարչապետ

Աշխատավարձը՝ տարեկան $198,500

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,569

Խիստ բնավորության տեր Թերեզա Մեյը կոշիկների սիրահար է։ Նա կոշիկների բավականին թանկարժեք հավաքածու ունի։ Ի դեպ՝ նա իր բոլոր կոշիկները թափանցիկ տուփերի մեջ է պահում, որպեսզի իր ցանկացածը փնտրելիս ավելորդ ժամանակ չվատնի։

Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ

Աշխատավարձը՝ տարեկան $211,500

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,758

 

Ֆրանսիայի երբևէ ամենաերիտասարդ նախագահն այդ պաշտոնում ընտրվելուց առաջ էլ հաջողակ բիզնեսմեն էր բանկային ոլորտում։ Մակրոնին ժամանակին կոչում էին «Ֆինանսների Մոցարտ»։

Անգելա Մերկել, Գերմանիայի Կանցլեր

Աշխատավարձը՝ տարեկան $263,000

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,780

Մերկելն էլ հրաժարվել էր կանցլերին պետության կողմից հատկացվող բնակավայրից։ Փոխարենը նա ապրում է սովորական բնակարանում։

Ջասթին Տրյուդո, Կանադայի վարչապետ

Աշխատավարձը՝ տարեկան $267,000

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ միջինը $1,400` կախված նահանգի օրենսդրությունից

Լի Սյանլուն, Սինգապուրի վարչապետ

Աշխատավարձը՝ տարեկան $2,2 միլիոն

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ $1,000 (ըստ ոչ պաշտոնական աղբյուրների)

Լի Սյանլունը վարչապետի պաշտոնը ժառանգել է իր հորից, ում շնորհիվ Սինգապուրի տնտեսությունը կտրուկ աճ ապրեց։ Նախկինում նախագահի աշխատավարձն ավելի բարձր էր, սակայն տարիներ առաջ այն կրճատվեց 32%-ով։ Սակայն Լի Սյանլունի կարծիքով իր աշխատավարձն ամենաևին էլ բարձր չէ, այն նորմալ ու ռեալ է իր պաշտոնի համար։

Սերժ Սարգսյան, Հայաստանի Հանրապետության նախագահ

Տարեկան աշխատավարձը՝ Դ15,873,600 ($33,070)

Նվազագույն աշխատավարձը երկրում՝ Դ55,000 (մոտավորապես $55)

ՀՀ ինչպես գործող նախագահի և հաջորդ՝ ավելի քիչ լիազորություններ ունեցող նախագահի համար օրենքը սահմանում է աշխատավարձի նույն չափը՝ ամսական 1,322,800 դրամ։

 

Աղբյուրը՝ ԱՅՍՏԵՂ:

Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»
Ամենադիտված