Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպան մտել է համակարգային վերափոխման մի փուլ, որի ընթացքում միաժամանակ փոխվում են անվտանգության ընկալումները, ռազմական ծախսերի տրամաբանությունը, արդյունաբերական քաղաքականությունը, էներգետիկ ռազմավարությունը, առևտրային հարաբերությունները, միգրացիոն քաղաքականությունը, կուսակցական համակարգերը։ Այս փոփոխությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում միաժամանակ և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։

Ուկրաինայում շարունակվող պատերազմը Եվրոպային ստիպում է վերանայել իր ռազմական կարողությունները։ Այդ վերանայումը խթանում է պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ռազմական ծախսերի աճը ծանրաբեռնում է պետական բյուջեները, բյուջետային սահմանափակումները խորացնում են սոցիալական դժգոհությունները, սոցիալական դժգոհությունները սնուցում են պոպուլիստական ու արմատական ուժերին, իսկ քաղաքական բևեռացումը բարդացնում է այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության ու տնտեսական մրցունակության համար։

Այս ամբողջ շղթան, բնականաբար, չի կարող մնալ Եվրոպայի սահմաններում։ Հայաստանը և Հարավային Կովկասը գտնվում են հենց այն աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ եվրոպական անվտանգության, Ռուսաստանի, Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և գլոբալ ուժերի հարաբերությունների փոփոխությունները հատվում են միմյանց հետ, ուստի Եվրոպայի վերափոխումը Հայաստանի համար ոչ թե հեռավորության վրա գտնվող արտաքին քաղաքական իրադարձություն է, այլ անվտանգության, տնտեսության և արտաքին քաղաքականության անմիջական գործոն։

Ամենակարևոր փոփոխություններից մեկը Եվրոպայի ռազմական վերազինումն է։ Ուկրաինայի պատերազմը եվրոպական մայրաքաղաքների համար վերջնականապես փոխեց այն ընկալումը, թե լայնածավալ պատերազմը եվրոպական մայրցամաքում այլևս անհավանական պատմական երևույթ է։ Եթե նախորդ տասնամյակներին բազմաթիվ եվրոպական պետություններ աստիճանաբար կրճատում էին ծանր ռազմական կարողությունները, սահմանափակում զինամթերքի պաշարները և մեծապես ապավինում էին Միացյալ Նահանգների ռազմական հովանոցին, ապա այժմ տրամաբանությունը փոխվում է։ Եվրամիության 27 անդամների պաշտպանական ծախսերը աճում են կտրուկ կերպով։ Սա պարզապես ռազմական բյուջեների աճ չէ։ Եվրոպայում տեղի է ունենում պաշտպանական արդյունաբերության վերակառուցում։

Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից հակամարտություններում հաղթանակը կամ նույնիսկ երկարատև դիմադրության կարողությունը կախված է ոչ միայն բարձր տեխնոլոգիական կարողություններ ունեցող ինքնաթիռներից կամ հրթիռային համակարգերից, այլև հրետանային արկերի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության միջոցների, էլեկտրոնային պատերազմի համակարգերի, կապի միջոցների, արբանյակային ենթակառուցվածքների, կիբերանվտանգության և դրանց արտադրության արագ ընդլայնման հնարավորությունից։ Եվրոպան փորձում է անցնել խաղաղ ժամանակի փոքրածավալ պաշտպանական արտադրությունից դեպի այնպիսի արդյունաբերական համակարգ, որը կարող է անհրաժեշտության դեպքում արագ մեծացնել արտադրությունը։ ՆԱՏՕ-ն արդեն բացահայտ շեշտադրում է պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների ընդլայնումը՝ որպես դաշինքի զսպման և պատրաստվածության առանցքային բաղադրիչ։

Հայաստանի համար այս գործընթացը ունի երկակի նշանակություն։ Մի կողմից՝ Եվրոպայի ռազմական հզորությունների աճը կարող է երկարաժամկետ առումով նպաստել Ռուսաստանի նկատմամբ զսպման ընդհանուր համակարգի ամրապնդմանը և եվրոպական երկրների՝ իրենց անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուն։ Մյուս կողմից էլ՝ դա նշանակում է, որ Եվրոպայի ուշադրությունը, ֆինանսական ռեսուրսները և ռազմավարական առաջնահերթությունները ավելի ու ավելի են կենտրոնանալու սեփական մայրցամաքի արևել յան թևի, Ուկրաինայի, Բալթյան տարածաշրջանի, Լեհաստանի և Ռուսաստանի հետ անմիջական շփման գոտիների վրա։ Այս պայմաններում Հարավային Կովկասի համար առաջանում է մի կարևոր հարց՝ արդյո՞ք Եվրոպան կկարողանա պահպանել բավարար ռազմավարական ուշադրություն մեր տարածաշրջանի նկատմամբ, երբ իր սեփական անվտանգության պահանջները կտրուկ աճում են։

Սակայն այստեղ կա նաև հակառակ միտումը։ Եվրոպան հասկանում է, որ Ռուսաստանի հետ հակադրությունը չի սահմանափակվում Ուկրաինայով։ Եվրոպական անվտանգության համար կարևոր են Սև ծովը, էներգետիկ և տրանսպորտային միջանցքները, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիայի հետ կապերը և Թուրքիայի դերակատարությունը։

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում Ռուսաստանի գործոնը։ Եվրոպական քաղաքականության մեջ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերածվել է երկարաժամկետ ռազմավարական հարցի։ Նույնիսկ եթե Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի կամ որոշակի փուլում ձևավորվի հրադադար, Եվրոպայում դժվար թե արագ վերադառնան այն հարաբերություններին, որոնք գոյություն ունեին մինչև 2022 թվականը։ Եվրոպական պետությունները սկսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել ոչ միայն դիվանագիտական կամ տնտեսական, այլև ռազմական, կիբերանվտանգության, ենթակառուցվածքային և հիբրիդային սպառնալիքների տեսանկյունից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև նույնիսկ հնարավոր ապագա քաղաքական կարգավորումը չի վերականգնելու նախկին աշխարհաքաղաքական համակարգը նույնությամբ։

Եվրոպայի ներսում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները նույնքան կարևոր են։ Ավանդական կուսակցությունների նկատմամբ վստահության նվազումը, սոցիալական և տնտեսական խնդիրների կուտակումը, միգրացիոն ճնշումները, էներգիայի թանկությունը և անվտանգության վախերը նպաստում են աջ պոպուլիստական ու արմատական ուժերի ամրապնդմանը։ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության՝ Սաքսոնիա-Անհալթում սեպտեմբերի 6-ի ընտրություններում 43,8 տոկոս արդյունքը դրա ամենավառ օրինակներից է։ Կուսակցությունը առաջին տեղում է հայտնվել՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով Քրիստոնեական-դեմոկրատական միություն՝ CDU-ի 17,2 տոկոսը։ Սա պետք է դիտարկել ոչ միայն որպես մեկ երկրամասի ընտրական արդյունք, այլ որպես գերմանական քաղաքական համակարգում երկարաժամկետ փոփոխության ևս մեկ ազդանշան։

Եթե նախկինում եվրոպական քաղաքական համակարգի հիմնական առանցքը պայմանականորեն կարելի էր նկարագրել որպես կենտրոնամետ ձախի և կենտրոնամետ աջի մրցակցություն, ապա այժմ այդ կառուցվածքը ճաքեր է տալիս։ Ընտրողների մի մասը հեռանում է ավանդական կուսակցություններից և իր դժգոհությունը փոխանցում այն ուժերին, որոնք առաջարկում են ավելի կոշտ միգրացիոն քաղաքականություն, ավելի խիստ ազգային ինքնիշխանություն, ավելի սահմանափակ եվրոպական ինտեգրում և հաճախ նաև ավելի զգուշավոր վերաբերմունք Ուկրաինային աջակցելու հարցում։

Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որովհետև Եվրոպայի քաղաքական աջակցության մեխանիզմները նույնպես կարող են աստիճանաբար դառնալ ավելի պայմանական և ավելի կախված լինել անդամ պետությունների ներքաղաքական տրամադրություններից։ Պետք է նկատի ունենալ, որ աջ ուժերի դիրքորոշումների տարբերությունը կարող է էապես բարդացնել միասնական եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորումը։ Ուկրաինայի հարցում սա հատկապես կարևոր է, քանի որ Եվրոպային անհրաժեշտ է երկարաժամկետ ֆինանսական և ռազմական պարտավորություն, մինչդեռ ներքաղաքական ընտրական ցիկլերը խրախուսում են կարճաժամկետ լուծումները։

Ֆրանսիայի օրինակը ևս խոսուն է։ Երկրի կառավարությունը 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել է մինչև 0,5 տոկոս՝ նախկին 0,7 տոկոսի փոխարեն, իսկ երկրի տնտեսական միջավայրը ծանրաբեռնված է քաղաքական անորոշությամբ, էներգիայի բարձր գներով, եղանակային շոկերով և բարձր փոխառության արժեքով։ Միաժամանակ Ֆրանսիան մտնում է ներքաղաքական բարդ շրջան՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այսպիսի պայմաններում նախագահական իշխանության ցածր վարկանիշը, կառավարության նկատմամբ անվստահությունը և փողոցային բողոքների ու գործադուլների աճը կարող են սահմանափակել Փարիզի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները։

Սակայն Հայաստանի համար Ֆրանսիայի ներքաղաքական վիճակի կարևորությունը հատկապես մեծ է, որովհետև Ֆրանսիան վերջին տարիներին Հարավային Կովկասում դարձել է եվրոպական ամենաակտիվ քաղաքական դերակատարներից մեկը։ Եթե Փարիզի ներսում քաղաքական ճգնաժամը խորանա, դա կարող է նվազեցնել ֆրանսիական արտաքին քաղաքականության ռեսուրսները կամ ստիպել կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին օրակարգին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ Ֆրանսիան կհեռանա Հարավային Կովկասից։ Ավելի հավանական է, որ Փարիզը փորձի պահպանել իր տարածաշրջանային դերակատարությունը նույնիսկ սահմանափակված ներքին ռեսուրսների պայմաններում, քանի որ այն կապված է Ֆրանսիայի ավելի լայն եվրոպական և միջերկրածովյան ռազմավարության հետ։

Եվրոպայի քաղաքական անկայունության մյուս առանցքը միգրացիան է։ Միգրացիոն ճնշումները դարձել են այն թեմաներից մեկը, որի շուրջ կենտրոնամետ կուսակցությունները հաճախ ստիպված են լինում ընդունել նախկինում իրենց համար ոչ բնորոշ ավելի խիստ դիրքորոշումներ։ Շենգենյան համակարգի ներսում սահմանային վերահսկողության ժամանակավոր կամ երկարաձգվող միջոցները ցույց են տալիս, որ ազատ տեղաշարժի եվրոպական մոդելը նույնպես ենթարկվում է անվտանգության և քաղաքական ճնշումների։ Միգրացիայի հարցը տնտեսական և սոցիալական թեմայից վերածվում է ինքնության, մշակութային անվտանգության և պետական ինքնիշխանության հարցի։ Սա էլ իր հերթին սնուցում է պոպուլիստական ուժերին։

Եվրոպայի վերափոխման մեկ այլ առանցքը Մեծ Բրիտանիայի ներքին իրավիճակում տեղի ունեցող գործընթացներն են։ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդների կողմից ինքնորոշման և ավելի լայն լիազորությունների շուրջ համատեղ քաղաքական դիրքորոշման ձևավորումը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորության ներսում տարածքային սահմանադրական հարցերը կրկին օրակարգային են դառնում։ Սեպտեմբերի 14-ին Քարդիֆում շոտլանդական SNP-ի, ուելսական Plaid Cymru-ի և Sinn Fuin-ի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ պահանջներով՝ ընդգծելով իրենց երկրների ինքնորոշման իրավունքը։ Սակայն այստեղ ևս անհրաժեշտ է տարբերակել քաղաքական ճնշումը և պետության փաստացի կազմալուծումը։ Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեն կամ Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորման հանրաքվեն ինքնին դեռ չեն նշանակում, որ Միացյալ Թագավորությունը անխուսափելիորեն մոտ է փլուզման։

Դրանք երկարատև սահմանադրական գործընթացներ են, որոնց արդյունքները կախված են հանրային կարծիքից, Լոնդոնի դիրքորոշումից, խորհրդարանական քաղաքականությունից, տնտեսական հաշվարկներից և միջազգային միջավայրից։ Բայց նույնիսկ առանց անմիջական կազմալուծման՝ այն փաստը, որ մի քանի տարածքային իշխանություններ համատեղ ձևակերպում են ինքնորոշման պահանջ, նշանակում է, որ բրիտանական պետականության ավանդական մոդելը ենթարկվում է լուրջ քաղաքական ճնշման։ Հարկավոր է հաշվի առնել, որ Մեծ Բրիտանիայի հնարավոր ներքին ապակենտրոնացումը կարող է ազդել եվրոպական անվտանգության վրա։ Եթե Լոնդոնը ստիպված լինի ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ներքին սահմանադրական հարցերին, դրա արտաքին քաղաքական և պաշտպանական առաջնահերթությունները կարող են որոշ չափով վերափոխվել։

Բայց մյուս կողմից՝ անկախության կողմնակից ուժերը Շոտլանդիայում և Ուելսում նույնպես կարող են պահպանել եվրոպական և ՆԱՏՕ-ական կողմնորոշումը։ Հետևաբար այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես «Եվրոպայի մասնատում», այլ որպես եվրոպական պետությունների ներսում ինքնիշխանության և ինտեգրման նոր հավասարակշռության որոնում։

Միևնույն ժամանակ, Եվրոպայի ներքին քաղաքական անկայունությունը նշանակում է, որ Հայաստանի համար վտանգավոր կլինի իր արտաքին քաղաքականությունը կառուցել մեկ եվրոպական երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների վրա։ Եթե որևէ երկրի իշխանությունը փոխվում է, փոխվում է նաև առաջնահերթությունների համակարգը։ Հետևաբար Հայաստանի համար ավելի կայուն ռազմավարությունը պետք է լինի ոչ թե «Գերմանիա», «Ֆրանսիա» կամ մեկ այլ երկիր ընտրելը, այլ ԵՄ մակարդակով ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացումը՝ միաժամանակ պահպանելով երկկողմ կապերը անդամ պետությունների հետ։ Ու ամենակարևորն այն է, որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկ այլ կարևորագույն գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։

Հայաստանի համար մեկ այլ կարևոր հետևություն վերաբերում է ժամանակի գործոնին։ Եվրոպան հիմա ավելի շատ է մտածում երկարաժամկետ անվտանգության մասին, քան մեկ տասնամյակ առաջ։ Հայաստանը նույնպես պետք է անցնի կարճաժամկետ արձագանքների քաղաքականությունից դեպի 10-15 տարվա ռազմավարական պլանավորում։ Եթե Եվրոպան մինչև 2035 թվականը կառուցում է նոր պաշտպանական և արդյունաբերական կարողություններ, Հայաստանը նույնպես պետք է պատկերացնի, թե ինչպիսի երկիր է ցանկանում լինել 2035 թվականին՝ անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, տեխնոլոգիայի և արտաքին քաղաքականության տեսանկյունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ
Ամենադիտված