Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ սեպտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ջեմմա Խ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Ս․-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։