Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսում հնչեցին մի շարք հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ և գնահատականներ: Դրանցից մեկը, սակայն, հատկապես ուշագրավ էր, ինչպես ասում են՝ «ականջ ծակեց»: Խոսքը Լևոն Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին»:

Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում և հատուկ ուշադրություն դարձնում այս հայտարարությանը: Բանն այն է, որ այն հետաքրքիր է ոչ միայն իր բուն ասելիքով ու բովանդակությամբ, այլև հայաստանյան քարոզչաքաղաքական իրողությունների համատեքստում: Կա տարածված համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը ռուսամետ կողմնորոշում ունեն: Հենց այդպես՝ «սև-սպիտակ» ընկալումային մոտեցմամբ: Բայց ստացվում է, որ հենց այս ուժի ներկայացուցիչը, ավելին՝ հենց Ռոբերտ Քոչարյանի որդին ոչ միայն չի մերժում Արևմուտքի հետ հարաբերությունները, այլև փաստացի մեկ նախադասությամբ առաջարկում է ադեկվատ արտաքին քաղաքականության ձևակերպումը: Սկզբունքորեն, դժվար է չհամաձայնել նրա հետ: Ակնհայտ է, որ որևէ ողջախոհ մարդ չի կարող պնդել, թե պետք չէ զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բայց ինչո՞ւ դա անել Ռուսաստանի հետ պատմականորեն և համադրելի շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները փչացնելու հաշվին կամ նման «գնով»:

Մի բան, ինչ տեսնում ենք օրվա իշխանության՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» տեսքով ու դրա հետևանքով, ինչը վաղուց ստացել է արկածախնդրություն անունը: Այնինչ, ադեկվատությունը ենթադրում է զարգացնել հարաբերություններ Արևմուտքի (նաև Արևելքի) հետ՝ չթշնամանալով Ռուսաստանի հետ, հակառակը՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները:

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, կյանքի է կոչվել այդ մոտեցումը: Այսինքն, այդ մոտեցումը մեզանից շատերը տեսել են գործողության մեջ, իրականում: Կրկնենք՝ ռուսամետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է, որ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին (2001 թ.), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003 թ.), նաև, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (2003 թ.): Բայց ավելի «հողեղեն» փաստեր նշենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ներգրավվել են խոշոր օտարերկրյա ներդրումներ (ոչ ռուսական), այդ թվում՝ Հունաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ավելին, հենց 1998-2008 թվականների միջակայքում է, որ Եվրամիությունը դարձավ Հայաստանի թիվ 1 արտաքին առևտրատնտեսական գործընկերը (ընդհանոր շրջանառության 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ երկրների հետ առևտրին), իսկ Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր երկրի կարգավիճակ ու դիրք ուներ՝ 18-22 տոկոս մասնաբաժնով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում: Այսինքն, իրականում զարգացրել է Արևմուտքի հետ հարաբերությունները և ամրապնդել նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը:

Մի խոսքով, կոստյումի մերակին քարտեզ կպցնելով չեն երկիր պահում:

Երկիրը պահում և ուժեղացնում են հարաբերությունները զարգացնելով, տնտեսական ներուժը մեծացնելով ու հնարավորությունները բազմապատկելով: Ու, դատելով առկա պատկերից, Ռոբերտ Քոչարյանին նաև այդ ձեռքբերումները չեն ներվում: Եվ ոչ միայն այդ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնությունՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խոտի հոկեյՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ «Բանակ առանց մարտական ոգու. Ինչո՞ւ են հայ զինվորները մահանում նույնիսկ խաղաղության հռչակումից հետո»Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին «Հայ եկեղեցու շուրջ ճգնաժամ. Ինչո՞ւ կառավարության և հոգևորականության միջև հակամարտությունը միայն ներքին վեճ չէ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Գեղեցկության համաշխարհային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 9)
Ամենադիտված