Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում
ՄՇԱԿՈՒՅԹԱկտիվորեն ընթանում են «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող Անապատ եկեղեցու և նրա շրջակայքի մաքրման և պեղման աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ բացվել են եկեղեցու խորանը, զույգ ավանդատները, ինչպես նաև արտաքին արևելյան պատին կից, թվով յոթ արձանագիր նոր տապանաքարեր։
Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, արշավախմբի ղեկավարն է հնագետ Արտավազդ Զաքյանը։
Պեղումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։