Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայում ամառային շրջանում ծայրահեղ շոգ եղանակի հետ կապված մահվան դեպքերի թիվը հասել է պատմական առավելագույնին՝ մահացել է 5,232 մարդ։ Մահացության ամենօրյա մոնիտորինգի համակարգի տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարվա օգոստոսին բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել է 2,147 մարդ։
Ընթացիկ ցուցանիշներն արդեն գերազանցել են նախորդ տարիների առավելագույն արժեքները՝ 2022 թվականի, երբ գրանցվել էր 4,789 մահ, և 2023 թվականի՝ 3,035 դեպք, տվյալները։ Ամռանն այս շոգի հետևանքով մահացածների ճնշող մեծամասնությունը 65-ից բարձր տարիքի քաղաքացիներ են, այս կատեգորիային է բաժին ընկնում 5,048 դեպք։ Ամենախոցելի խումբը մնում են 85-ից բարձր տարիքի իսպանացիները։
Ավելի վաղ իսպանացի օդերևութաբանները հայտնել էին, որ թագավորությունում 2026 թվականի առաջին կեսը դարձել է ամենատաքը վերջին 65 տարվա ընթացքում։ 2026 թվականի հունիսը դարձել է երկրորդ ամենատաք հունիսը, իսկ հուլիսը՝ ամենաշոգն ու չորայինը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, որոնք վարվում են 1961 թվականից։