Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին՝ ներքաշելով Իսրայելի շահերից բխող պատերազմի մեջ ընդդեմ Իրանի։
Նեթանյահուն բացահայտորեն ծիծաղում է այն բանի վրա, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա ամերիկյան հեռուստաալիքներով հեռարձակված 1000 ժամ եթերաժամանակի միջոցով։
Անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը»,- գրել է Արաղչին: