Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է վերջին ութ տարիներին՝ 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, իրականացված ներդրումներին և նշել, որ ԽՍՀՄ-ի վերջին ամենաակտիվ շրջանի հետ համեմատած՝ Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են ԽՍՀՄ տարիներին իրականացված ներդրումները։

Երկրի ղեկավարը նշել է նաև, որ 2025 թվականին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ ծավալով բնակարանային շինարարություն իրականացնելու ժամանակաշրջանն է։ «Սա ինչով եմ կարևոր համարում։ Անկախությունից ի վեր, շատ արագ առաջին էմոցիոնալ դրսևորումներից հետո, մեր ժողովուրդը Խորհրդային Միության հետ կապված նոստալգիայի տրամադրություններով է ապրել։ Դա կապված է եղել նաև այն երևույթների հետ, երբ մարդիկ տեսել են, որ ճանապարհները կառուցվելու փոխարեն քանդվում են, մանկապարտեզները կառուցվելու փոխարեն քանդվում են, դպրոցները կառուցվելու փոխարեն քանդվում են։ Եվ այստեղ հարցը միայն թվաբանության մեջ չէ։ Ես կարծում եմ, որ այսպիսով՝ նաև մենք և մեր ժողովուրդը հաղթահարում ենք Խորհրդային Միության այդ նոստալգիան։ Իրենք հասկանում են, որ ՀՀ-ն՝ իրենց պետությունը, այլևս իրենց մղում է նայելու առաջ և ոչ թե հետ։ Սա շատ կարևոր արձանագրում է»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Վիճակագրության կոմիտեի հրապարակած 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշներին. «Պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են: Դրանից առաջ, իմիջիայլոց, հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը։ Արձանագրվեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ: Սա կարևոր արձանագրում է այն առումով, որ մենք, 2021-ին ստանձնելով կառավարումը՝ օգոստոսին էլի, մեր առջև խնդիր դրեցինք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և աներկբա ու միանշանակ մենք 7 տոկոսից ավելի՝ միջինում 7,9 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Եվ սա շատ կարևոր ցուցանիշ է: Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են, և իհարկե, պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում՝ շինարարությունը և ծառայությունները»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ շինարարությունը հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 26,5 տոկոս, իսկ ծառայությունները՝ 17 տոկոս։

Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում արձանագրված ակտիվությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Երկրորդային շուկան էլ բավականին ակտիվ է, և նախորդ տարվա համեմատ՝ այս տարի անշարժ գույքի հետ կապված 15 հազարով ավելի գործարքներ ունենք: Ընդ որում՝ սա վերաբերում է տարբեր գործարքներին: Դա միայն առքը և վաճառքը չէ»։

Վարչապետը գոհունակությամբ արձանագրել է՝ Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ու այն մարդկանց համար, որոնք ուղղակի ուզում են ներդրում անել: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այդ ֆոնին անշարժ գույքի գները շարունակաբար աճում են։ «Մենք քննարկումներ ենք ունենում, և մեր նախնական եզրակացություն այն է, որ շուկայի գործընթացներին կոշտ միջամտություններ անելն այնքան էլ ճիշտ չէ։ Մենք առաջիկայում անդրադառնալու ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդրին, իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր։ Շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Կառավարության պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու համար։

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձել է մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ 16 մլն-ի ծրագրին, Պաշտպանության նախարարության և այլ բնակապահովման ծրագրերին։

Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Ներկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն Երևանի այն պնդումները, թե գործող ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը միջազգային լոգիստիկ նախաձեռնություններին, չեն համապատասխանում իրականությանը. Զախարովա Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամի փողոցում. կարգելվի փոխադրամիջոցների կանգառը «Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գավառում «ԳԱԶել»-ը բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Գազ չի լինելու մի քանի ժամ Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Վայոց ձորի մարզի Ռինդ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Սուրեն Վարդանյանի հարազատները չեն հավատում վրաերթի պաշտոնական վարկածին․ ի՞նչ էր կատարվում Ճամբարակ-Վահան ճանապարհին «Մաքուր երկաթ» ընկերությունում հրդեհ է բռնկվել Համատարած Կումար. Ինչպես է Հայաստանը փնտրում Ռուսաստանին փոխարինող անվտանգության ոլորտում«Նոթինգհեմ Ֆորեստ»-ը հայտարարել է «Չելսի»-ի հարձակվողի տրանսֆերի մասին, հայտնի է գործարքի արժեքը. պաշտոնական ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Ո՞ւմ ենք մենք պետք. Հայաստանը տագնապած է Փաշինյանի համարձակ հայտարարությունից հետոՆեպալում ջրհեղեղից հետո անհետ կորածների թիվը հասել է 826-ի ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Սպասվում են անձրևներ ու ամպրոպներ․ ջերմաստիճանը կնվազի Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ինչու է Փաշինյանը բարեկամություն խնդրում Թուրքիայից«GAZelle»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանալու․ փաստաբան ՀԱՊԿ-ի որոշումը՝ հեռացնել Հայաստանին, թե ոչ, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. գլխավոր քարտուղար Գազամատակարարման պլանային դադարեցումներ Էջմիածին, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում «Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Արարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի օգնական «Մեծ դասամիջոց». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Հայաստանը փնտրում է ռուսական գազի փոխարինող. Արդյո՞ք Իրանը կօգնիԹրամփն արտակարգ դրություն է հայտարարել ԱՄՆ էներգահամակարգին uպառնացող վտանգների պատճառով Եթե Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի ճանապարհի կրկնություն, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին․ Սուրենյանց Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա․ Աբրահամյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Հայ ահաբեկիչները Կանադայի Օտտավա քաղաքում սպանել են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին. պատմության այս օրը (օգոստոս 27) Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Հրշեջ-փրկարարները մարել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված