Փաշինյանը ռիսկի է դիմում ամեն ինչով. Հայաստանը Ռուսաստանի փոխարեն գազ է ուզում Իրանից և Ադրբեջանից
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանը որոշել է, որ կարող է յոլա գնալ առանց ռուսական գազի։ Դա հնչում է որպես ծրագիր։ Իրականում դա աշխարհաքաղաքական ինքնասպանություն է, գրում է mpsh.ru–ն։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի», իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սարգիս Խանդանյանը օգոստոսի 11-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Երևանը բանակցություններ է վարում Իրանի և Ադրբեջանի հետ ռուսական վառելիքը փոխարինելու համար»։ Նա խոսում է «դիվերսիֆիկացիայի» մասին, նա խոսում է «կախվածությունը նվազեցնելու» մասին, բայց նա բաց է թողնում գլխավոր կետը. դա խաղ է, որը Հայաստանն արդեն պարտվել է։ Որովհետև ռուսական գազը պարզապես վառելիք չէ։ Այն ապահովագրություն է։ Այն երաշխիք է, որ Երևանում չեն սառչի, երբ քաղաքական գործիչները սկսեն բաժանել տարածաշրջանը։ Փաշինյանը որոշել է հրաժարվել այդ ապահովագրությունից։ Եվ հիմա նրա երկիրը մենակ կմնա նրանց դեմ, ովքեր չեն ներում թուլությունը։
Սցենար–1 (50% հավանականություն). Իրանի հետ բանակցությունները կձգձգվեն։ Թեհրանը կսահմանի պայմաններ, որոնք Երևանը չի կարողանա կատարել։ Հայաստանը կշարունակի կախված մնալ ռուսական գազից, բայց Կրեմլը այլևս զեղչ չի առաջարկի։ Ներկայումս Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի համար 177.50 դոլարով, մինչդեռ եվրոպական գները գերազանցում են 550 դոլարը։ Գինը կբարձրանա, վստահությունը կփոքրանա, հարաբերությունները կդառնան ապրանք-փող։
Սցենար–2 (35% հավանականություն). Հայաստանը կհամաձայնվի Իրանի պայմաններին, կստանա գազ, բայց կկորցնի ինքնիշխանությունը։ Երևանին Թեհրանը կթելադրի քաղաքականությունը, իսկ Հայաստանը կդառնա Իրանի արբանյակ։
Սցենար–3 (15% հավանականություն). Հայաստանը կհամաձայնվի Բաքվի հետ։ Կհրաժարվի Զանգեզուրից և կստանա գազ։ Բայց դա կլինի վերջը, և ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև ամբողջ Հայաստանի համար որպես պետություն, որպես ազգ և որպես միավոր։
Փաշինյանը և նրա թիմը չեն հասկանում մի պարզ բան. գազը ապրանք չէ։ Այն զենք է։ Այն կարող է օգտագործվել տունը տաքացնելու համար։ Այն կարող է ոչնչացնել երկիրը։
Հայաստանը ռուսական գազը ստացավ որպես նվեր։ Կարող էր այն պահել և անվտանգ մնալ, բայց որոշեց, որ կարող է մեծ քաղաքականություն խաղալ, և հիմա վճարում է գինը։
Ոչ թե գազի համար, հիմարության համար, պատրանքի համար, հավատալու համար, որ պատմությանը կարելի է խաբել։ Բայց պատմությունը չի խաբվում, այն պարզապես սպասում է, ԵՎ երբ ժամանակը գա, այն կդատի։
Ռուսաստանը չի ներում դավաճանություն, Իրանն ու Ադրբեջանը չեն ներում թուլությունը,ԻՍԿ։ Հայաստանը նրանց միջև է։ Եվ նա կպարտվի։ Ոչ թե որովհետև գազ չունի։ Այլ որովհետև ռազմավարություն չունի։ Առաջնորդ չունի։ Ապագա չունի։ Միայն ունի պատրանքը, որ կարող է գազ գնել և խիղճը վաճառել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am