Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ

ՄՇԱԿՈՒՅԹ

Օգոստոսի 21–28-ը Սպիտակում և Երևանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը։ Փառատոնը մեկ հարթակում միավորում է թատրոնը, կինոն, երաժշտությունը, լուսանկարչությունը և ստեղծագործական-կրթական ծրագրերը՝ ստեղծելով մշակութային երկխոսության և նորարար գաղափարների տարածք։

Կազմակերպիչները հայտնում են, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին Սպիտակի քաղաքային զբոսայգում։ Բացման գլխավոր իրադարձությունը կլինի Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի «Տիրուհիները» թատերականացված պարային ներկայացումը։ Ներկայացման հեղինակն ու բեմադրիչը Արայիկ Գևորգյանն է, իսկ անսամբլի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը՝ Արմեն Ներսիսյանը։

«Տիրուհիները» ներկայացումը հանդիսատեսին կներկայացնի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների՝ Զարուհու, Սաթենիկի, Փառանձեմի, Խոսրովանույշի և Կեռանի կերպարները։ Պատմական, երաժշտական և պարային արտահայտչամիջոցների համադրությամբ ներկայացվում են նրանց ուժը, իմաստությունը, անձնազոհությունն ու հայկական պետականության և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ դերը։ Բեմադրությունը ազգային մշակութային ժառանգության ժամանակակից մեկնաբանություն է, որն ավանդույթն ու նորարարությունը միավորում է մեկ ամբողջական արվեստային փորձառության մեջ։

«ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը նշել է՝ տասներեքերորդ տարին է, ինչ «ՖՐԵՍԿՈ»-ն ստեղծում է յուրահատուկ հանդիպման վայր, որտեղ արվեստը խոսում է համամարդկային արժեքների, հիշողության, ինքնության և հավասարության մասին. «Այս տարի ևս ձևավորել ենք բազմաժանր ծրագիր, որը կհետաքրքրի տարբեր տարիքի և նախասիրությունների հանդիսատեսին։ Ուրախ ենք, որ «ՖՐԵՍԿՈ» 13-րդ միջազգային փառատոնը կրկին միավորում է արվեստագետներին և հանդիսատեսին՝ ստեղծելով բաց երկխոսության, նոր բացահայտումների և մշակութային համագործակցության հարթակ։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր մասնակից այս օրերին կգտնի իրեն ոգեշնչող, հուզող և հիշարժան փորձառություն»։

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի բացումը «Տիրուհիները» ներկայացմամբ խորհրդանշական ընտրություն է։ Հայոց պատմության նշանավոր թագուհիների կերպարների միջոցով կարևորվում է հայ կնոջ ուժը, արժանապատվությունը, իմաստությունն ու նրա անգնահատելի ներդրումը ազգային ինքնության, պետականության և մշակույթի ձևավորման ու պահպանման գործում։

Փառատոնի ութօրյա ծրագրում ընդգրկված են համերգներ, միջազգային ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ, վարպետության դասեր, թատերական ներկայացումներ և ստեղծագործական հանդիպումներ, որոնք հնարավորություն կտան արվեստագետներին և հանդիսատեսին բացահայտել ժամանակակից արվեստի բազմազան ուղղությունները։

Այս տարվա ծրագրի կարևորագույն իրադարձություններից է «Բացառիկ համերգ տոտալ մթության մեջ» նախագիծը։ Առաջին անգամ Հայաստանում հանդիսատեսը հնարավորություն կունենա ամբողջությամբ հրաժարվել տեսողական ընկալումից և երաժշտությունը զգալ մյուս բոլոր զգայարաններով։ Սա պարզապես համերգ չէ, այլ յուրօրինակ զգայական փորձառություն, որը վերաիմաստավորում է երաժշտության ընկալման սահմանները։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա փորձի փոխանակման հանդիպում չեխական «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչ Աննա Սկոչդոպոլովայի հետ։ Բանախոսը կներկայացնի «Արհեստական բանականությունը ներառականության ապահովման գործիք․ էթիկա, կինո և մշակութային փառատոներ» թեման՝ անդրադառնալով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանն ու էթիկական նորմերին մշակութային ոլորտում։

Ֆրեսկոյի շրջանակում օգոստոսի 23-ին Սպիտակում և օգոստոսի 24-ին Երևանում կանցկացվեն իսրայելցի լուսանկարիչ Դ. Բրիկմանի վարպետության դասը, ինչպես նաև հանրահայտ «Մանկական ոչ մանկական հարցեր» հաղորդման հիման վրա հանդիպում հանդիսատեսի հետ։ Միջոցառումը կմիավորի լուսանկարչությամբ հետաքրքրվողներին՝ փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով։ Բացի այդ, օգոստոսի 24-ին Երևանում վարպետության դասով հանդես կգա նաև ճանաչված վրացի լուսանկարիչ Յուրի Մեչիտովը։

Սպիտակում նախատեսված է նաև հագեցած համերգային ծրագիր՝ սիրված «Էթնո Քոլորս» (Ethno Colors) խմբի մասնակցությամբ։

Փառատոնի ընթացքում կցուցադրվի 12 երկրի 30 ֆիլմ․ դրանք մոտիվացնող աշխատանքներ են, որոնք անդրադառնում են կարևոր սոցիալական խնդիրների, մարդասիրական արժեքներին և ներառականությանը։

Ֆրեսկո միջազգային ձառատոնը կեզրափակվի օգոստոսի 28-ին Վանաձորում՝ Գյումրու երիտասարդական թատրոնի «Պարուհին» ներկայացմամբ։

Փառատոնն անցկացում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ 

Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին
Ամենադիտված