Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում նախատեսվում է քննարկում Արցախի պաշտոնյաների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների միջև։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը Արցախի Ազգային ժողովի նոր նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցն է։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական էր ներկայացրել պաշտոնից։ Դանիելյանը հայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից» հետո։ Նա ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով, սակայն միաժամանակ նշել էր, որ անհրաժեշտ միասնականության և ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։

Դանիելյանը Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի ընտրությունից հետո քննարկման օրակարգում կարող է հայտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

Այստեղ, սակայն, որոշակի խնդիրներ են առաջանում։ Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել և նախագահ կարող է ընտրվել նաև խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորներից որևէ մեկը ներկայում պատրաստակամություն չունի ստանձնելու Արցախի նախագահի պարտականությունները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական պատճառը ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից խուսափելն է։ Մասնավորապես, պատգամավորների շրջանում մտավախություն կա, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում կարող են հայտնվել ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ քննարկվել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի և հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործող կարգավորումներով նրանք չեն կարող ինքնուրույն առաջադրել իրենց թեկնածությունները։ Չնայած դրան՝ աղբյուրների փոխանցմամբ՝ երկուսն էլ պատրաստակամություն ունեն ստանձնելու Արցախի նախագահի պաշտոնը։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նիստը կայանալուց և ընտրություն կատարելուց հետո հայտարարվելու է որոշման մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Իրավունք». «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին «Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿոտայքի մարզում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Նրա մոտ ամեն ինչ հիանալի կդասավորվի․ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչը՝ Սպերցյանի մասին Ջուր չի լինելու մինչեւ 23:00-ն Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը
Ամենադիտված