Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեպտեմբերի 3–4-ին Մոնակոյում կանցկացվեն «Հայաստանի օրերը Մոնակոյում» ամենամյա միջոցառումները, որոնք այս տարի համախմբելու են հայկական ոսկերչության, ադամանդագործության, մշակույթի և բարձրակարգ արտադրանքի ներկայացուցիչների՝ միջազգային բարձրակարգ լսարանի առջև։

Armenie Collection 2026 Monte-carlo միջոցառման առանցքային հատվածներից մեկը սեպտեմբերի 3–4-ին Hotel Métropole Monte-Carlo-ի շքասրահում անցկացվող հայ ոսկերիչների և ադամանդագործների միջազգային ցուցահանդեսն է։ Այստեղ կներկայացվեն Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մասնագետների ու բրենդների բացառիկ աշխատանքները, իսկ հյուրերին կհյուրասիրվեն հայկական լավագույն գինիներն ու թունդ խմիչքները՝ այդ թվում NOA Wines-ի գինիները, ինչպես նաև Ohanyan Brandy-ի կոնյակն ու օղին, որոնք արդեն իսկ ներկայացված են Մոնակոյի շուկայում։

Ցուցահանդեսի գործընկերներից է Damirah ոսկերչական բրենդը, որը կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել Արաբական Միացյալ  Էմիրություններում իսկ այժմ քայլեր ձեռնարկում դեպի եվրոպական շուկա։

Ցուցահանդեսին մասնակցելու են նաև տարբեր երկրներում գործող հայկական ընկերություններ՝ այդ թվում Ավստրալիայից, Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։ Այսպիսով, միջոցառումը դառնում է ոչ միայն ցուցահանդես, այլև հայկական ոսկերչության և ադամանդագործության համար միջազգային գործարար կապերի ստեղծման հարթակ։

«Հայաստանի օրերը Մոնակոյում» ձևավորվել են որպես Հայաստանի մշակութային, տնտեսական և ստեղծարար ներուժը միջազգային հարթակում ներկայացնելու երկարաժամկետ նախաձեռնություն։

Դրա նպատակն է ոչ միայն մեկ միջոցառման շրջանակում ներկայացնել հայկական ձեռքբերումները, այլև ստեղծել շարունակական կապեր Հայաստանի, Մոնակոյի և միջազգային հայկական համայնքի ներկայացուցիչների միջև։

Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին կներկայացնի նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների  և տեղում գործարքներ իրականացնելու հնարավորությունները ։

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Մոնակոյի հանդիսատեսին կներկայացվի նաև բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Առաջին անգամ Մոնակոյում հանդես կգա միջազգային ճանաչում ունեցող Ֆրանկֆուրտի օպերայի ճանաչված երգչուհի՝ սոպրանո Անի Յորենց Սարգսյանը ,իսկ դաշնամուրին կնվագի միջազգային մրցույթների դափնեկիր, Ավստրիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։ Համերգային ծրագրում նախատեսված են նաև հայկական դուդուկի և այլ ավանդական գործիքների կատարումներ։

Սեպտեմբերի 4-ին ընտրված հյուրերի համար կանցկացվի հատուկ Private Armenian Wealth and Lifestyle Brunch, որի գլխավոր գործընկերն է Freedom Broker Armenia-ն։ Ընկերության ներկայացուցիչները հյուրերին կներկայացնեն Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները։ Միջոցառման ծրագրի շրջանակում հյուրերը նաև հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինու, կոնյակի և բարձրակարգ այլ արտադրանքների։

«Մեր նպատակն ի սկզբանե եղել է Հայաստանը Մոնակոյում ներկայացնել ոչ միայն մշակութային միջոցառումների միջոցով, այլև ստեղծել երկկողմ կապերի և համագործակցության նոր հնարավորություններ։ 2018 թվականից սկսած՝ այս նախաձեռնությունների շրջանակում մենք փորձել ենք Մոնակոյում ներկայացնել Հայաստանի մշակույթը, երաժշտությունը, ստեղծարար ոլորտներն ու գործարար ներուժը։ Այսօրվա միջոցառումները այդ աշխատանքի շարունակությունն են և, միևնույն ժամանակ, նոր փուլ՝ միջազգային համագործակցությունների ընդլայնման տեսանկյունից», – նշում է նախաձեռնության հիմնադիր և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Վրույր Փենեսյանը։

Ոսկերչության և ադամանդագործության ուղղությամբ այս տարի համագործակցություն է ձևավորվել նաև Armenian Jewelers Association-ի հետ, որի միջոցով միջոցառմանը ներգրավվում են նոր հայկական և միջազգային ընկերություններ։

Ցուցահանդեսի գործընկերների շարքում է նաև Amanoo բնակելի թաղամասը, որը միջոցառման շրջանակում միջազգային հյուրերին կներկայացնի իր նախագիծը՝ որպես Հայաստանում ժամանակակից և բարձրակարգ բնակելի միջավայրի ստեղծման օրինակ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի օրերը Մոնակոյում» համախմբում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերի, գործարարների և ներդրողների՝ միջոցառումը նաև հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը ոչ միայն որպես մշակութային և գործարար երկիր, այլև որպես բնակության, ներդրումների և նոր կյանքի համար գրավիչ ուղղություն։

Այս համագործակցային ձևաչափի շնորհիվ «Հայաստանի օրերը Մոնակոյում» վերածվում են ոչ միայն մշակութային միջոցառումների շարքի, այլև Հայաստանի ստեղծարար, բիզնես և արտադրական ներուժը միջազգային շուկաներին ներկայացնելու յուրահատուկ հարթակի։

Եթե ձեր ընկերությունը նույնպես ցանկանում է ներկայացված լինել Մոնակոյում կամ ունեք հետաքրքիր առաջարկներ ապա կարող եք կապ հաստատել  Armenian Collection 2026 Monte-carlo նախաձեռնող  կազմակերպության հետ 099580902 հեռախոսահամարով ։

Միաժամանակ արդեն սկսվել են հաջորդ տարվա ծրագրերի քննարկումներն ու նախապատրաստական աշխատանքները։ Նախատեսվում է Մոնակոյում անցկացնել Հայաստան–Մոնակո տնտեսական համաժողով և կազմակերպել հայկական արտադրանքի, գինու ու կոնյակի, ինչպես նաև լյուքս դասի հայկական ապրանքների ավելի լայնածավալ ցուցահանդես։

Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)
Ամենադիտված