Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 18-ին Երևանի Նաիրի Զարյան 17Ա հասցեում նախատեսվում է քննարկում Արցախի պաշտոնյաների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորների միջև։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը Արցախի Ազգային ժողովի նոր նախագահ և նախագահի տեղակալ ընտրելու հարցն է։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական էր ներկայացրել պաշտոնից։ Դանիելյանը հայտարարել էր, որ որոշումը կայացրել է «երկար մտորումներից, քննարկումներից և վերջին օրերի խորհրդակցություններից» հետո։ Նա ընդգծել էր, որ պաշտոնը ստանձնել էր պետական ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով, սակայն միաժամանակ նշել էր, որ անհրաժեշտ միասնականության և ընդհանուր պատասխանատվության բացակայության պայմաններում մեկ կամ մի քանի անձինք չեն կարող շարունակաբար կրել ամբողջ բեռը։

Դանիելյանը Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահի ընտրությունից հետո քննարկման օրակարգում կարող է հայտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահի ընտրության հարցը։

Այստեղ, սակայն, որոշակի խնդիրներ են առաջանում։ Արցախի գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել և նախագահ կարող է ընտրվել նաև խորհրդարանի պատգամավորներից մեկը։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորներից որևէ մեկը ներկայում պատրաստակամություն չունի ստանձնելու Արցախի նախագահի պարտականությունները։

Աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական պատճառը ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր հետապնդումներից խուսափելն է։ Մասնավորապես, պատգամավորների շրջանում մտավախություն կա, որ Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում կարող են հայտնվել ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ քննարկվել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի և հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցը։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, գործող կարգավորումներով նրանք չեն կարող ինքնուրույն առաջադրել իրենց թեկնածությունները։ Չնայած դրան՝ աղբյուրների փոխանցմամբ՝ երկուսն էլ պատրաստակամություն ունեն ստանձնելու Արցախի նախագահի պաշտոնը։

Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նիստը կայանալուց և ընտրություն կատարելուց հետո հայտարարվելու է որոշման մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՄեսսին դատի կտա լրագրողներին Կոլումբիայում տեղի է ունեցել 6.8 մագնիտուդով երկրաշարժ Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է Իրանի ԶՈւ-ն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ ներկայացուցիչ Կիևը չի համոզել Թեհրանին, որ նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել. Բաղայի Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբшկալվել է Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Սառցադաշտագետները առաջին անգամ ուսումնասիրել են Արարատ լեռան վրա գտնվող սառցադաշտը Թաթարստանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կան զոհեր ՊԵԿ-ի թիմը իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում՝ չեմպիոն 9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով Տաթև Հայրապետյան․ «Ադրբեջանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է» Պենտագոնը հաստատել է զինամթերքի արտադրության արագացման պահանջը Մասնագետի կարծիքը. Կարո՞ղ է ԵՄ շուկան ավելի լավ լինել Հայաստանի համար, քան ռուսականըՄեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի
Ամենադիտված