Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվելու փաստը երեկ աժիոտաժ էր առաջացրել ոչ միայն ընդդիմադիր որոշ շրջանակներում, այլեւ հենց իշխող թիմում, որի, ըստ էության, բարի կամքի արդյունքում Վարդեւանյանը գաղտնի քվեարկության արդյունքում դարձավ խորհրդարանի երրորդ փոխխոսնակը։ Սա Դոնթի բանաձեւի եւ Սահմանադրության պահանջն է, խորհրդարանական վերահսկողության շրջանակներում ընդդիմադիրներին վերահսկողական լծակներ են տրվում, ըստ Սահմանադրության` մշտական հանձնաժողովների նախագահների եւ ԱԺ փոխխոսնակի պաշտոնների տեսքով։

Հաշվի առնելով նախորդ խորհրդարանի փորձը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը շուն ու կատու էին, եւ իրադարձությունների բերումով ինչ-որ պահից ընդդիմադիրները հրաժարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունից, իսկ իշխող մեծամասնությունը, անձնական համակրություններից ելնելով, բազմակի փորձով տապալում էր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակի, իսկ Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելը, ընդդիմադիր որոշ շրջանակների մոտ Արամ Վարդեւանյանին առաջին փորձից ընտրելը հերթական քննադատությունների դաշտը բացեց, թե` «ուժեղների» եւ իշխանականների միջեւ ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ կան, եւ դրանց արդյունքում է Վարդեւանյանն անարգել հայտնվել ԱԺ նախագահությունում։

Բանն այն է, որ եթե ՔՊ-ականները կողմ չքվեարկեին, ընդդիմադիր երկու ֆրակցիաները միասին բավարար ձայներ չունեին ընտրելու համար, ուստի ՔՊ-ն հայտարարեց, թե քաղաքական որոշում ունեն, եւ իրենցից 13 պատգամավոր կողմ կքվեարկի Վարդեւանյանի թեկնածությանը։ Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ թեպետ իրենք որեւէ եւ հատկապես սահմանադրական պարտավորություն չունեն՝ կողմ քվեարկելու, բայց քանի որ կառուցողական եւ բարեկիրթ փոխհարաբերությունների կողմնակից են, ուստի չեն տապալի ընդդիմադիր գործընկերոջ ընտրությունը։
Իսկ իշխանական թիմում կրքերն ավելի էին եռում, իհարկե, ոչ թե շարքային ուսապարկերի, այլ իրենց ուսապարկերից վեր դասող պատգամավորների շրջանում։ Մենք տեղեկացանք, որ հարցը ֆրակցիայում չի քննարկվել եւ կոնսենսուսով չի ընդունվել: Նաեւ տեղեկացանք, որ քիչ չեն եղել ՔՊ-ականներ, որոնք կտրականապես դեմ են եղել Վարդեւանյանին ձայն տալուն, հենց այն պատճառով, որ հայտարարում են, թե «Ուժեղ Հայաստանն» «ընտրակեղծիքների» արդյունքում է մտել խորհրդարան, «գնել կամ գողացել է ժողովրդի քվեն», իսկ հիմա, փաստորեն, իրենք կողմ են քվեարկում «ընտրագողերի թեկնածուին»՝ լեգիտիմացնելով նրանց։

Մեզ ասացին, որ այս քննարկումները վերջ է դրել վերեւից իջեցված հրահանգը` ֆրակցիայի ղեկավար Արուսյակ Մանավազյանը փոխանցել է առաջնորդի պատգամը եւ ընտրել է, թե ովքեր պետք է մասնակցեն Վարդեւանյանի քվեարկությանը` պահանջվող կողմ ձայներն ապահովելով։ Սա շատ նման է 2018 թվականի մայիսի 8-ի քվեարկությանը, երբ ՀՀԿ-ն ապահովեց Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալու համար անհրաժեշտ ձայների քանակը: Եվ ընտրված պատգամավորները խելոք գնացել ու քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Ավելին, մեր աղբյուրներն անգամ կասկածներ ունեն, թե ինչու նման որոշում կայացվեց` այն դեպքում, երբ Արամ Վարդեւանյանի հարցի քննարկումը խորհրդարանում առանձնապես հարթ չընթացավ, նրան մեղադրեցին է՛լ «սատանայի փաստաբանության», է՛լ «Օսկար» մրցանակի հավակնելու` դերասանության, է՛լ ջուր ծեծելու եւ հարցերին չպատասխանելու, կարատեիստ լինելու եւ այլնի մեջ։ Ավելորդ է հիշեցնել, թե նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյան ու իր թիմակիցները գոտկատեղից ներքեւ ինչ հարվածներ էին հասցնում «ուժեղներին», ինչ տիպի այլանդակ հակաքարոզչություն էին անում՝ սուտ տեղեկատվությամբ համեմված։

Ըստ ՔՊ-ական աղբյուրի՝աշնանը բուռն քաղաքական զարգացումներ են սպասվում, եւ ընդդիմությանը նման ժեստ անելով կամ, ինչպես ՔՊ-ականներն են ասում, նրանց նկատմամբ բարի կամք դրսեւորելով, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, հույս ունի նրանց դուրս բերել ռադիկալ դիրքերից եւ ավելի կառուցողական փոխգործակցության դաշտ բերել` նվազեցնելով նրանց հաղթելու շանսերը։

Մի քանի գործոն եւս կա. Ռուսաստան վերջին այցից հետո Փաշինյանին կոշտ զգուշացումներ են արել ու ժամանակ տվել` կա՛մ պետք է կողմնորոշվի, թե ուր է տանում երկիրը, կա՛մ սկսելու են ռեպրեսիաների նոր ու դաժան փուլ, որը կարող է կաթվածահար անել ոչ միայն նրա իշխանությունը, այլեւ երկիրը։ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է մի քիչ թուլացնել ռուսամետ ընդդիմության նկատմամբ ճնշումները՝ հույս ունենալով, որ այդ փուլում նրանք հանդես կգան ոչ այնքան ռադիկալ դիրքերից եւ ակամայից կամուրջ կդառնան իր եւ ՌԴ իշխանությունների միջեւ։ Եվ մի հանգամանք էլ. Արեւմուտքն արդեն լավ չի վերաբերվում ընդդիմադիր դաշտի նկատմամբ այս վայրի հալածանքներին, եւ 2021-26 թթ․ խորհրդարանում ընդդիմության հանդեպ կոշտ վերաբերմունքը, ըստ ամենայնի, դրական գնահատականի չի արժանացել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո Հունական երկտեղանի F-4 Phantom կnրծանիչը վթшրի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Մեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Փորձագետը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների շուրջ վեճըՊարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Մարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՖրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Դրիզե. «Լուրջ պատասխան չի սպասվում»Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ ԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Բարեգործության միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 5)
Ամենադիտված