Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ժակետ Շանել
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻրերի պատմության մեջ, ինչպես մարդիկ, կան սիրելիներ և միայնակներ: Պահանջարկը կապվածության որակի նշան է, որը որոշվում է ցանկությամբ: Իրերը ծառայում են այնպես, ինչպես կարող են, միշտ չէ, որ հայտնվում են ճիշտ ձեռքերում և տներում, բայց նույնիսկ լքված կամ մոռացված, նրանք լավ հիշողություն են թողնում իրենց մասին:
Ժակետը բաճկոնային վերնահագուստ է պատրաստված տրիկոտաժե, բրդյա կամ թվիդային գործվածքից, և այն զգեստապահարանի տարբեր կիրառություններ ունեցող մաս է։ Նրա մեջ կա ինչ-որ պաշտպանող և հարմարավետ, տնային և նվիրված բան: Բայց ժակետի հիմնական նպատակը պաշտպանելն ու տաքացնելն է։ Մի ուսումնասիրություն համաձայն այն համարվում է պիջակի կանացի համարժեք: Ժակետ բառի հենց հնչողությունն է ընդգծում նրբագեղությունը՝ զուգորդված հարմարավետության և պարզության հետ:
Այդ հագուստի պաշտոնական ծագումը, ինչպես հայտնի է այսօր, գալիս է անցյալ դարից: Պատմությունը թելադրում է իր օրենքները, և երբեմն դրանք ավելի ուժեղ են, քան նորաձևությունը կամ հայտնի ապրանքանիշերը: Երկրորդ համաշխարհային պատերազմը մեծ թափ էր հավաքում Արեւմտյան Եվրոպայում։ Զինվորական ոճը, ոչ թե որպես հարգանքի տուրք էր, այլ ավելի շուտ անհրաժեշտություն և ժակետ կրելը հեշտությանը է մտել Փարիզի տներն ու փողոցները: Նշենք, որ դեռ 1936 թվականի վերջին նախապատերազմական հավաքածուներից մեկում Շանել շարքի ժակետ էր հայտնվել: Այն բանից հետո, երբ 1936 թվականին Շանելը Վեսթմինսթերի դուքսի առանձնասենյակում տեսավ տղամարդու թվիդային բաճկոն, կանանց համար ժակետի նորաձևության մեջ մտնելը կանխորոշված էր: Ոսկեզօծ կոճակներով և գրպաններով այդ հագուստը, որը չուներ օձիք, կոչվեց «ժակետ ա-լյա-Շանել»: Սովորաբար բախտը օգնել է Կոկո Շանելին նվաճել վաճառասեղաններն ու պոդիումները իր մինիմալիստական և էլեգանտ ոճով: Բայց այս անգամ հերթական ֆուրորից հետո սկսվել է բռնի արտագաղթի շրջանը, և Շանելը հեռացել է հայրենիքից։ Իսկ նրա ժակետը մնացել է որպես հուշ և կանանց զգեստապահարանի սիրելի իրերից մեկը: Այդ ժակետի բազմակողմանիությունը թույլ է տալիս այն համադրել բազմատեսակ հագուստի ու աքսեսուարների հետ: Այսօր այն համարվում է դասական զգեստապահարանի հիմնական տարրերից մեկը, ինչի մասին է վկայում երբեմնի առաջարկված ոճին երկար տարիների հավատարմությունը, կոշտ և էլեգանտ կցված ուրվագիծը՝ երկար կամ կրճատված:
Թեև ժամանակի ընթացքում Շանել ժակետը ժողովրդականություն է ձեռք բերեց իր հեղինակի կերպարի շնորհիվ, այն շարունակել է մնալ հագուստի սիրելի տեսակ մոդելավորողների և աստղերի համար: Շանելի տան մոնոխրոմ տարբերակի հետ մեկտեղ, հավաքածուներում հայտնվել են նրբագեղ և կանացի երանգների ժակետներ:
Զգեստապահարանում Շանել բաճկոնի ճիշտ ընտրությունը օգնում է դրա սեփականատիրոջը անհրաժեշտության դեպքում ընդգծել ոչ միայն իր առանձնահատկությունները, այլ նաև ստեղծել իր ներաշխարհին համապատասխան պատկեր՝ օգտագործելով գույնը, գործվածքի հյուսվածքը և իր հատուկ հավատարմությունը այդ հագուստի տեսակին:

Կ.Խաչիկյան