Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր խորհրդարանում իր մանդատը պահպանած և կրկին Ազգային ժողովի պատգամավոր դարձած Ագնեսա Խամոյանը հանրությանը հայտնի է իր երկարամյա լրագրողական գործունեությամբ։ Նա 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը, որից հետո՝ 2009-2018 թվականներին, աշխատել է «Երկիր» թերթում և yerkir.am կայքում։ 2013-ից 2018 թվականներին Խամոյանը եղել է yerkir.am կայքի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև հեղինակային հաղորդումներ է վարել «Երկիր մեդիա» և Հանրային հեռուստաընկերություններում։ Արդեն 2018-2021 թվականներին նա հանդիսացել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման հեղինակ-վարողը։ Նրա ակտիվ քաղաքական կարիերան մեկնարկեց 2021 թվականի հունիսի 20-ին, երբ նա ԱԺ պատգամավոր ընտրվեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ Ուսումնասիրելով ընդդիմադիր պատգամավորի պաշտոնական հայտարարագրերը՝ ներկայացնում ենք նրա գույքի, ֆինանսական միջոցների և եկամուտների շարժը՝ պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2025 թվականը ներառյալ։

2021 թվական՝ պաշտոնի ստանձնում և տարեկան ամփոփում

2021 թվականի օգոստոսի 2-ին պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Ագնեսա Խամոյանը համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է 2016 թվականին գնման եղանակով ձեռք բերված մեկ բնակարան Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում։ Թեև նա սեփական տրանսպորտային միջոց չի ունեցել, սակայն նշել է, որ 90 և ավելի օր փաստացի տիրապետում է 2012 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենայի։ Պաշտոնը ստանձնելիս նրա կանխիկ միջոցները կազմել են 10 միլիոն դրամ և 6 հազար եվրո, իսկ եկամուտը եղել է 1 միլիոն 595 հազար 291 դրամ, որը գոյացել է «Շարկ» ՍՊԸ-ից ստացած 1 միլիոն 69 հազար 482 դրամ աշխատավարձից և ՊԵԿ-ից ստացված 525 հազար 809 դրամ այլ եկամուտներից։ Որպես վարկային պարտավորություն՝ նշվել է բնակարանի հիպոտեկը՝ 11 միլիոն 567 հազար 858 դրամ մայր գումարի մնացորդով։

Արդեն 2021 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ գույքի և փաստացի շահագործվող ավտոմեքենայի փոփոխություն չի արձանագրվել։ Տարեվերջին բանկային հաշիվներում ի հայտ է եկել 159 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները նվազել են մինչև 9 միլիոն դրամ, մինչդեռ 6 հազար եվրոն մնացել է անփոփոխ։ Պատգամավորի ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 4 միլիոն 675 հազար 781 դրամ, որից 3 միլիոն 80 հազար 490 դրամը եղել է Ազգային ժողովից ստացած աշխատավարձը, իսկ մնացածը՝ ՊԵԿ-ից և «Շարկ» ՍՊԸ-ից վերոնշյալ վճարումները։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 416 հազար 346 դրամ։

2022 թվականի ֆինանսական պատկերը

Հաջորդ՝ 2022 թվականի ընթացքում ևս պատգամավորը շարունակել է համատեղ սեփականությամբ տնօրինել Ավանի բնակարանը, իսկ որպես փաստացի շահագործվող մեքենա արդեն նշվել է 2013 թվականի արտադրության Mazda։ Տարեվերջին նրա բանկային հաշիվների մնացորդն աճել է մինչև 610 հազար դրամ, սակայն կանխիկ միջոցները նվազել են՝ հասնելով 6 միլիոն դրամի և 5 հազար եվրոյի։ 2022 թվականին Ագնեսա Խամոյանի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 6 միլիոն 966 հազար 400 դրամ, որի գերակշիռ մասը՝ 6 միլիոն 205 հազար 400 դրամը, կազմել է խորհրդարանից ստացած աշխատավարձը, իսկ 761 հազար դրամը եղել են այլ եկամուտներ։ Բնակարանի հիպոտեկային վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 11 միլիոն 420 հազար 542 դրամ։

2023 թվական՝ եկամուտների և ավանդների աճ

2023 թվականին պատգամավորի ֆինանսական պատկերը որոշակիորեն բարելավվել է։ Անշարժ գույքի և շահագործվող 2013 թվականի Mazda ավտոմեքենայի մասով փոփոխություններ չեն եղել, սակայն տարեվերջին բանկային հաշվին առկա միջոցներն աճել են մինչև 1 միլիոն 528 հազար 772 դրամ, իսկ կանխիկ միջոցները հասել են 7 միլիոն դրամի և 6 հազար եվրոյի։ Էականորեն աճել է նաև տարեկան ընդհանուր եկամուտը՝ կազմելով 12 միլիոն 212 հազար 810 դրամ։ Այս գումարից ԱԺ աշխատավարձը կազմել է 9 միլիոն 534 հազար 870 դրամ, ՊԵԿ-ից ստացվել է 1 միլիոն 610 հազար 280 դրամ՝ որպես այլ եկամուտ, իսկ ևս 2 հազար 750 ԱՄՆ դոլար նա ստացել է Արթուր Մուրադյանից։ Հիպոտեկային վարկի մնացորդը տարեվերջի դրությամբ նվազել է՝ հասնելով 10 միլիոն 605 հազար 866 դրամի։

2024 թվական՝ նոր Lexus և զրոյացված կանխիկ միջոցներ

2024 թվականը ընդդիմադիր պատգամավորի համար առանձնացել է խոշոր գնումով։ Հունվարի 19-ին Ագնեսա Խամոյանը «ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ-ից գնման եղանակով ձեռք է բերել 2022 թվականի արտադրության Lexus մակնիշի մարդատար ավտոմեքենա, որի արժեքը կազմել է 16 միլիոն 500 հազար դրամ։ Անշարժ գույքի բաժնում Ավանի բնակարանը մնացել է անփոփոխ։ Մեքենայի ձեռքբերման այս ֆոնին տարեվերջին Խամոյանը ամբողջությամբ զրոյացրել է իր կանխիկ միջոցները՝ չհայտարարագրելով ո՛չ դրամ, ո՛չ եվրո, իսկ բանկային հաշվին մնացել է 408 հազար 467 դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտը կազմել է 13 միլիոն 7 հազար 4 դրամ, որից 10 միլիոն 190 հազար 230 դրամը գոյացել է ԱԺ աշխատավարձից, 939 հազար 638 դրամը՝ ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը դարձյալ վճարել է Արթուր Մուրադյանը։ Ուշագրավ է, որ բացի բնակարանի հիպոտեկային վարկից, որի մնացորդը կազմել է 10 միլիոն 135 հազար 354 դրամ, ի հայտ է եկել նոր վարկային պարտավորություն՝ 2 միլիոն 323 հազար 764 դրամ մայր գումարի մնացորդով, ինչի արդյունքում վարկերի ընդհանուր պարտքը հասել է 12 միլիոն 459 հազար 118 դրամի։

2025 թվականի վերջին հայտարարագիրը

Ինչ վերաբերում է նոր խորհրդարանի շեմին ներկայացված վերջին՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրին, ապա այստեղ նոր գույքի ձեռքբերում կամ օտարում չի արձանագրվել։ Ագնեսա Խամոյանը շարունակել է տնօրինել Ավանի բնակարանը և նախորդ տարի գնված հարմարավետ Lexus ավտոմեքենան։ Ֆինանսական շարժն աչքի է ընկնում նրանով, որ տարեսկզբին հայտարարագրված 1 միլիոն դրամ և 2 հազար դոլար կանխիկ միջոցները տարեվերջին կրկին ամբողջությամբ սպառվել են, փոխարենը նկատելիորեն աճել է բանկային հաշիվների մնացորդը՝ հասնելով 3 միլիոն 23 հազար 754 դրամի։ 2025 թվականին պատգամավորի ընդհանուր եկամուտը գրանցել է հերթական աճը՝ կազմելով 15 միլիոն 356 հազար 733 դրամ։ Այս գումարի առյուծի բաժինը՝ 12 միլիոն 693 հազար 240 դրամը, կազմել է պետական բյուջեից վճարվող պատգամավորական աշխատավարձը, 887 հազար 493 դրամը ստացվել է ՊԵԿ-ից, իսկ 4 հազար 800 դոլարը՝ որպես այլ եկամուտ, ստացվել է Արթուր Մուրադյանից։ Տարեվերջի դրությամբ երկու վարկերի ընդհանուր պարտքը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 10 միլիոն 536 հազար 101 դրամի, որից 9 միլիոն 611 հազարը բնակարանի հիպոտեկն է եղել, իսկ 925 հազար 101 դրամը՝ երկրորդ վարկի մնացորդը։ Ի դեպ, ինչպես 2024-ի, այնպես էլ 2025 թվականի հայտարարագրերի ընտանիքի անդամների բաժնում նշված է մեկ անչափահաս զավակի և Արթուր Մուրադյանի մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքներում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին կայանված «Volkswagen»-ի մոտ տղամարդու մարմին է հայտնաբերվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ «Բուրջուա» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է «Եվ ձկնիկ ուտել, և եղևնու վրա բարձրանալ». Հայաստանում խստորեն քննադատում են Փաշինյանին ԵԱՏՄ-ի վերաբերյալ իր խոսքերի համարՈղբերգական դեպք՝ Կոտայքի մարզումՍիրիայի դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին դատապարտել է հեռակա մաhապատժի ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի. «Հրապարակ» Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Եվրոպական Միության ճնշման տակ Հայաստանը կարող է վիզաներ մտցնել Ռուսաստանի քաղաքացիների համարԱռողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ» Ստամբուլում հայ տղամարդ է uպանվել Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Հայաստանում կարծում են, որ Փաշինյանի Պուտինին ուղղված զանգը միայն սրել է տեղի ֆերմերների խնդիրներըԼևանդովսկին՝ «Բարսելոնայի» լեգենդների թվում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը. «Հրապարակ» Կոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները․ միջազգայնագետ WP. Թրամփը հուլիսին գաղտնի լքել է Թուրքիան ամերիկյան ռազմական ինքնաթիռով ՌԴ Գերագույն դատարանը չեղարկել է ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Իրանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով Մեղրիի շրջակա բնակավայրերում տներ են վնասվել. պատմության այս օրը (11 օգոստոս)ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին կայանալիաիք կազմակերպության գագաթնաժողովում. Գալուզին 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» WSJ. Պարսից ծոցի երկրները պատրաստ են ընդունել Հորմուզի նկատմամբ Իրանի վերահսկողությունը Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 11-ին Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին Արցախի ԱԺ-ն նոր նախագահ կունենա՞․ քննարկվելու է նաև Արցախի նախագահի ընտրության հարցը․ «Ժողովուրդ» Ինչու է Փաշինյանը որոշել սիրաշահել իր ատելի ընդդիմությանը. «Հրապարակ» ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր ավելի քան 175 հազար վիզա է չեղարկել Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի Քիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագան
Ամենադիտված