Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սպառված իշխանության ախտանիշը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Սա նոր կառավարության միակ կադրային փոփոխությունն է։ Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները։

Սովորաբար խորհրդարանական ընտրություններից հետո կառավարությունը նոր մանդատի հետ ներկայանում է նոր ծրագրերով, առաջնահերթություններով և կադրային լուծումներով։

Այս անգամ, սակայն, տեղի ունեցավ հակառակը. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրեթե անփոփոխ պահպանեց իր կազմը։

Նման մոտեցումը վկայում է, որ իշխանությունը սպառել է նոր գաղափարներ և նախաձեռնություններ ձևավորելու ներուժը։ Հակառակ դեպքում պաշտոններից կհեռանային գոնե այն նախարարները, որոնց գործունեությունը երկար ժամանակ հանրային դժգոհության թիրախում է։ Գրեթե անփոփոխ կազմը ոչ թե կայունության, այլ կառավարման լճացման ցուցիչ է։ Այն ցույց է տալիս, որ իշխանությունն այլևս չի կարողանում վերականգնել հասարակության վստահությունը և նախընտրում է պահպանել սպառված մոդելը։

Պահպանողական կադրային քաղաքականությունը հաճախ ներկայացվում է որպես «կայունություն»։ Սակայն երբ նույն թիմը տարիներ շարունակ մնում է անփոփոխ, իսկ քննադատվող նախարարները շարունակում են մնալ իրենց տեղերում, դա ինստիտուցիոնալ հոգնածություն է։ Թիմը սկսում է գործել ոչ թե նոր մարտահրավերների լուծման, այլ սեփական գոյության պահպանման տրամաբանությամբ։ Փոփոխություններն արվում են ոչ թե համակարգային վերանայման, այլ ներքին հավասարակշռության կամ տեղային խնդիրների լուծման համար։

Քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ երկարատև իշխանությունները հենց այս փուլում են կորցնում նախաձեռնությունը։ Նրանք դադարում են առաջարկել նոր պատմություն և սկսում են պաշտպանել հինը։

Երբ մանդատը չի օգտագործվում թիմը թարմացնելու և նոր օրակարգ ձևավորելու համար, նշանակում է, որ նոր օրակարգ այլևս չկա։ Մնում է միայն իներցիան։ Անփոփոխ կազմը հանրությանը փոխանցում է պարզ ուղերձը. «Մենք չենք տեսնում խնդիրներ, որոնք պահանջում են նոր մարդիկ և մոտեցումներ»։

Սա հոգնածության ախտանիշ է։

Նման լճացումը սովորաբար նախորդում է խորքային ճգնաժամին։ Երբ իշխանությունն այլևս չի առաջարկում նոր գաղափարներ, չի թարմացնում թիմը և չի արձագանքում հանրային սպասումներին, այն կորցնում է նախաձեռնությունն ու վերածվում է իներցիայով շարժվող համակարգի։ Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ, իսկ կադրային լճացումը դրա ամենախոսուն դրսևորումն է։

Երբ իշխանությունը դադարում է պատմություն կերտել, հենց ինքն է դառնում պատմություն»,- գրել է Սուրենյանցը։

Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր ՌԴ-ն անօդաչուների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ՊՆ հաղորդագրությունը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ է հայտարարագրել Ագնեսա Խամոյանը. «Ժողովուրդ» «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Գվատեմալայի իշխանությունները տարհանում են բնակիչներին Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով «Արարատ-Արմենիան» պորտուգալացի նորեկ ունի Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըԻրանում պայթյունի հետևանքով 18 մարդ է վիրավորվելԿա հավանականություն, որ այսօր կամ վաղը մենք համաձայնության կգանք Հորմուզի նեղուցը բացելու շուրջ․ ԲեսենթԳեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՀանրային լսումների մասնակցության հրավեր․ Կապանում կհիմնվի ժամանակակից սպորտային համալիր «Արարատ-Արմենիան» այսօր կանցկացնի ՉԼ որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Ադրբեջանը միջամտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացին. Հաջիև Գեղարքունիքում 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Զելենսկին անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 6,125-ի Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում կասեցվել է Հայաստանից ներմուծված ըմպելիքի իրացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչո՞ւ է Ռուսաստանը շտապեցնում Հայաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցումՎաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՄեսսիից հետո լավագույն լեգեոներն ընդմիջում է վերցնում. Տեր Շտեգենը կարիերան կշարունակի Նիդերլանդներում․ պաշտոնական Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններին
Ամենադիտված