Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ղազախստան՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օր, ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորրեսթի օր, Չերնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի օր (հանգուցյալներին հիշելու):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1933– վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:

1936– ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:

1987– ծնվել է հայ երգչուհի Եվա Ռիվասը, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում իր «Apricot Stone» երգով։

2002- վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:

2005-Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

2006-Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները թուրքական Ջեյհան նավահանգստում հանդիսավորությամբ բացել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: 

 2008-Մեկնարկել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը:

2012- Երևան քաղաքում սկսվել են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ` մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:

2013-Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի  վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին, տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ է զոհվել:

2014-Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:

2019- Բուսաբանական այգում բռնկվել է հրդեհը: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

2020-գրեթե պատերազմական դրություն է ստեղծվել Տավուշի մարզի հարավ-արևելյան սահմանին։ Նախորդ օրվա մի քանի հարձակումից ու կորուստներով հետ շպրտվելուց հետո ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի հրետակոծության։ Հակառակորդը արկակոծել է նաև Չինարի գյուղը։

-Արտահերթ նիստում կառավարությունը որոշում է կայացրել 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:

2022-արգելվել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1249-թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:

1665 –ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:

1728 –ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է նավագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող նեղուցը՝ Բերինգի նեղուցը:

1772-անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունը արևմուտքից արևելք:

1790 – իր տպագրված «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի պատճառով ձերբակալվել և Պետրոպավլոսկյան բանտ է ուղարկվել Ալեքսանդր Ռադիշչևը:

1793 –սպանվել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Մարատը:

1841– Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվել է համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվել է ռազմական նավերի շարժը:

1896-վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկ, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:

1897- Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:

1908-Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:

1923– տեղադրվել է Հոլիվուդի առաջին նշանը` HOLLYWOOD մեծադիր տառերը:

1930– Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:

1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:

1942- ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:

1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ Բելոռուսական ճակատը ազատագրել է Վիլնյուսը գերմանա-ֆաշիստական զորքերից:

1944-ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ ռուբիկ-կուբիկի ստեղծող էրնյո Ռուբիկը:

1947- Փարիզում եվրոպական արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալլի Եվրոպայի վերկանգնման պլանը:

1956 –իսրաելական Խայֆա քաղաքում դրվել է  «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որը առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:  

1962 – Կիրովի գործարանը թաղարկել է իր առաջին անիվային К-700 «Կիրովեց» տրակտորը:

1990 –Պամիրում գտնվող Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:

1993 –Տաջիկստանի սահմանին  տեղակայված Մոսկովյան սահմանապահ ջոկատի 12-րդ հենակետի 25 սահմանապահներ զոհվել են մարտի ընթացքում: 

2018 –Ժնևում նորզելլանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ:

2021 — հրդեհ է բռնկվել Իրաքի Իմամ Հուսեյնի անվան կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, որի արդյունքում ավելի քան 60 մարդ է զոհվել:

2024 — Փենսելվաանիայի Բետլեն քաղաքում նախընտրական ցույցի ժամանակ տեղի է ունեցել սպանության փորձ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, ով վիրավորվել է ականջից:

Կ.Խաչիկյան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը
Ամենադիտված