Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ

ՍՊՈՐՏ

Նորվեգիայի ազգային հավաքականի ռմբարկու Էրլինգ Հալանդը կիսվել է իր էմոցիաներով ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Անգլիայից կրած ցավալի պարտությունից (1:2) հետո։ Հարձակվողը համոզված է, որ մրցաշարում թիմի ելույթները Նորվեգիային հաստատեցին աշխարհի լավագույնների շարքում:

Խոսելով Անգլիայի դեմ ծանր դիմակայության և խաղի ելքի մասին՝ Հալանդը չի թաքցրել հիասթափությունը, սակայն ընդգծել է թիմի կատարած ահռելի աշխատանքը։

«Անկեղծ ասած, զգացողությունները շատ ծանր են։ Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի և շատ մոտ էինք Անգլիային հաղթելուն։ Մի տեսակ դատարկություն կա ներսումս, բայց միևնույն ժամանակ՝ մեծ հպարտություն։ Ի վերջո, մենք հասանք քառորդ եզրափակիչ և իսկական մարտ տվեցինք Անգլիային։ Էմոցիաներս իրոք խառն են»,- անկեղծացել է նորվեգացին։

Անդրադառնալով վճռորոշ պահերին գլխավոր մրցավարի կայացրած երկու վիճահարույց որոշումներին՝ հարձակվողը փորձել է պահպանել օբյեկտիվությունը.

«Երբեմն առաջնության ելքը որոշվում է բառացիորեն առանձին դրվագներով։ Բրազիլիայի հետ նախորդ խաղում մեզ հաջողվեց բեկել ընթացքը, և այսօրվա հանդիպումից առաջ էլ շանսերը 50/50 էին։ Անգլիան շատ ուժեղ թիմ է, խաղը բարդ ստացվեց»։

Չնայած մրցաշարը լքելուն՝ Հալանդը վստահ է, որ իրենք պատմական արդյունք են գրանցել իրենց երկրի համար։ BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը հատկապես կարևորել է երկրպագուների աջակցությունը։

«Մեզ շատ է հուզում այն փաստը, որ մենք այսքան լավ հանդես եկանք, և դա համախմբեց Նորվեգիայի ողջ ժողովրդին։ Մեր երկրում հիմա հսկայական դրական լիցքեր ու ուրախություն կան։ Այս ամենը դեռ դժվար է գիտակցել. սա միանգամայն խելահեղ իրադարձություն է, որը պետք է անձամբ ապրես։ Նպատակս հենց դա էր. ուզում էի փառաբանել Նորվեգիան և հաստատել մեզ որպես աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,- եզրափակել է նա։

Իր համար նորամուտային աշխարհի առաջնությունում Էրլինգ Հալանդը փայլուն արդյունավետություն գրանցեց՝ 6 հանդիպումներում դառնալով 7 գոլի հեղինակ։

Նորվեգիայի արգելքը հաղթահարելուց հետո Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Իսպանիան ու Ֆրանսիան։

ԱԱ-2026-ն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ու կեզրափակվի հուլիսի 19-ին։

Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Ինչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված