Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հուլիսի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակելու է վճիռը, համաձայն որի, կա՛մ կբավարարվի ընդդիմադիր 7 ուժերի ներկայացրած հայցը, ու ընտրությունները կհամարվեն անվավեր, ինչը նշանակում է, որ պետք է պատրաստվենք արտահերթ ընտրությունների, կա՛մ Բարձր դատարանը կգտնի, որ չի եղել այնպիսի խախտում, որը կազդեր ընտրությունների արդյունքների վրա, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ «հաղթել» է ժողովրդավարությունը, ու մենք ևս մեկ քայլով մոտեցել ենք այդ «բաստիոնի» գագաթին։

Քաղաքական որոշ վերլուծական շրջաններից հնչում են կարծիքներ, որ այնուամենայնիվ հնարավոր է իրոք ընտրությունները չեղարկվեն, քանի որ ՔՊ-ն չի ստացել սահմանադրական մեծամասնություն, ու արտահերթ ընտրությունները հնարավորություն կտան ձևավորել այնպիսի խորհրդարան, որում եթե նույնիսկ մի 10 ՔՊ-ական հանկարծ որոշեն բռնել մայր կուսակցությունից «գաղթի ճամփան», ապա դա որևէ ձևով չազդի իշխող ուժի բնականոն գործունեության վրա։

Իհարկե, այդքան էլ հասկանալի չէ, թե սցենարի նման ձևով զարգացման պարագայում ինչ օգուտ է ունենալու ընդդիմությունը, քանի որ այդ դեպքում մենք «մրից դուրս գալով՝ կընկնենք մրջուրը», սակայն դա քիչ հավանական է, որովհետև արդեն իսկ զգացվում է, որ իշխող ուժը նման «կասկադյորական» տրյուկների դիմելու ու արդեն իսկ ձևավորված քաղաքական պատկերը վտանգելու կարիք չունի, հատկապես, որ ցանկացած ընտրություն ամեն դեպքում ունի որոշակի ռիսկային չափաբաժին։

Ուստի, ամենայն հավանականությամբ, այսօր մենք կլսենք այնպիսի վճիռ, ինչպիսին կանխատեսում է մեր հասարակության գրեթե 90 տոկոսը, այն է՝ Հայաստանում տեղի են ունեցել «արդար ու թափանցիկ» ընտրություններ, իսկ եթե եղել են ընտրախախտումներ, ապա դրանց միակ հասցեատերն ընդդիմությունն է։

Եվ հենց այստեղ արդեն առաջ է գալիս ամենակարևոր հարցը։ Ի՞նչ է անելու ընդդիմությունը. համակերպվելո՞ւ է ՍԴ որոշման հետ ու մանդատները վերցնելով անցնի դասական խորհրդարանական գործունեության, թե՞ սկսելու է փողոցային պայքար։ Կամ գուցե մեկնարկելու է այն գաղտնի պլանը, որի մասին խոսում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Տարբերակները մի քանիսն են, սակայն դեպքերից առաջ չընկնենք ու սպասենք ժամեր անց հրապարակվող վճռին ու ընդդիմության հայտարարությանը, որից հետո պարզ կլինի՝ մենք զարկ ենք տալու քաղաքական նոր դաշտի ձևավորմա՛նը, թե՞ հավելյալ անգամ հաստատելու ենք ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի արդեն թևավոր դարձած խոսքերը. «Ցանկանում էինք ավելի լավ, ստացվեց ինչպես միշտ»։

««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայումՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ» Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Այսօր Սահմանադրական դատարանը կայացնելու է վճիռ․ ի՞նչ ճակատագիր կունենան ընտրությունները Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ» Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորովԹուրքիան մտադիր է միանալ եվրոյի միասնական վճարային գոտունBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 72,24 դոլարԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Նավթի գներն աճել են Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործություն Երևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարը Զապորոժիեի շուկային Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով կա 5 զոհ, 18 վիրավոր Վայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվի Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը. Մարթա Կոսը՝ տարածաշրջանային այցի մասին ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն Կոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի արտադրական գործունեության գործառույթը Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում Տարադրամի շուկան՝ այսօր5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Ամենադիտված