Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վախն, առհասարակ, ուժեղ մոտիվատոր է: Չնայած, վախն իռացիոնալ է ինքնին: Բայց կան վախեր, որոնք առավել տարօրինակ են թվում բանականության տեսանկյունից: Նման վախերից մեկը իշխանությունը կորցնելու վախն է: Բանն այն է, որ ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ, այն ունի վերջ: Եվ պատմությունը դրա անջնջելի վկայությունն է: Բայց փաստ է և այն, որ ցանկացած աշխարհիկ իշխանավոր ձգտում կամ գոնե երազում է իշխանավարել հնարավորինս երկար: Նաև այդ պատճառով է, որ ժամանակակից նորմալ երկրները որոշակի օրինական սահմանափակումներ են նախանշել: Նման պայմաններում, համաձայնեք, առավել ևս տարօրինակ են երևակվում իշխանությունը կորցնելու վախերը:

Բայց սա շաբաթօրյա խոհափիլիսոփայական զրույց չէ, այլ միանգամայն կոնկրետ դիտարկում, որի նախադրյալը Հայաստանի գործող իշխանության համանման վախերը, եթե կուզեք՝ անհանգստություններն են: Այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն իրականում որոշակի վախեր և անհանգստություններ ունեն: Մեծ վախեր ու անհանգստություններ: Եվ դա միանգամայն ակներև է: Ավելին, նաև շատ օբյեկտիվ հիմքեր ունի: Նրանք հատկապես վերջին շրջանում իրենց այնպես են պահում, որ նույնիսկ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կանգնող հայրենակիցներն են նկատում, թե իշխանափոխության ինչպիսի իշխանավախություն է նրանց համակել:

Ընդհանրապես, գրեթե չեն լինում իշխանություններ, որ ցանկանում են կորցնել կամ զիջել իշխանությունը: Բայց մեր դեպքը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու կամ ոչ միայն դրա վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության: Ու ոչ այն տարբերակով, ինչպես այլ, քաղաքակիրթ երկրներում է, որտեղ խոստացած, բայց չարածի, սխալ արածի, անարդյունավետ արածի համար իշխանությունները կրում են քաղաքական պատասխանատվություն: Եթե միայն դա լիներ Փաշինյանի դեպքում, նա թերևս նույնիսկ ուրախանար: Փաստ է, որ, օրինակ՝ 2021 թվականի իրենց խոստումների ճնշող մեծամասնությունը, եթե կուզեք՝ կառավարության գործունեության 2021-26 թթ. ծրագիրը այս իշխանությունը տապալել է (մենք ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին): Սակայն այս դեպքում պատասխանատվությունը ենթադրվում է նաև ու հատկապես այն բոլոր փորձանքների համար, որ այս իշխանությունները բերել են երկրի ու ժողովրդի գլխին. պատերազմ(ներ), մարդկային ու տարածքային կորուստներ, Արցախի կորուստ և հայաթափում, պատմամշակութային անգնահատելի ժառանգության կորուստ, ինքնիշխանության և սուբյեկտայնության կորուստ, անվտանգային սպառնալիքների ուժգնացում, բռնատիրության և ոստիկանապետության ձևավորում, ազգային ինքնության և արժեքների դեմ ոտնձգություններ, հարկային անվերջանալի ճնշումներ, պետական միջոցների վատնում և այդպես շարունակ:

Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանն ու ՔՊ-ի «վերնախավը» ցանկացած հնարք օգտագործելու են, որպեսզի պահեն իշխանությունը: Պահեն, որպեսզի հենց միայն վերը թվարկվածի համար պատասխան տալու անհրաժեշտությունը չունենան: Եվ այդ տեսանկյունից, այո, նրանց անհանգստությունները նաև լուրջ մոտիվատոր են:

Հասկանալի էր, որ իշխանությունը պահելու, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությանը ամեն գնով ու բոլոր բջիջներով կառչած մնալու համար նրանք «հանկարծակի» բարձրացնելու են թոշակը: Այն թոշակը, որի բարձրացումը անհնար էին համարում, և որի բարձրացումը բյուջեում չեն նախատեսել, բայց հիմա այլ «տողերից» պիտի կտրեն և ուղղեն նախընտրական «թոշառքին» (ժողովրդական բանահյուսությունը, հիրավի, դիպուկ բնորոշումներ է գտնում):

Կամ, ասենք, ջրամատակարարման ժամանակացույցի (գրաֆիկի) վրա են «խաղեր տալիս»: Ներկայացվում է 17-ժամյա մատակարարման գրաֆիկ, հետո ասում են՝ կառավարությունը միջամտեց, հետո պարզվում է, որ այդ «միջամտության» արդյունքում էլի նույն բանն է լինելու, պարզապես ջրամատակարարումը ոչ թե 17, այլ, ասենք, 18 կամ 19 ժամով է լինելու և այդպես շարունակ:

Առաջիկայում, ընդհանրապես, իշխանությունը պահելու նպատակով ամեն ինչ է գործի մեջ դրվելու: Սկսվելու է, արդեն սկսվել է հանրության հոգեբանական լայնածավալ ահաբեկում, թե՝ «այ, որ ՔՊ-ն չընտրվի, խաղաղություն չի լինելու... որ ՔՊ-նա չընտրվի, մոլորակին աստերոիդ է բախվելու»: Այո, նույն՝ իշխանությունը չկորցնելու նպատակով, նաև անձնական ու ոչ անձնական «թեմաներ» են մեջտեղ նետելու: Տարբեր սցենարներ են կիրառելու: Իսկ դուք ի՜նչ էիք կարծում: Բայց խնդիրն այդ թեմաները չեն:

Այնուամենայնիվ, խնդիրը մի փոքր այլ է. քաղաքական ուժերը, հասարակությունը կկարողանա՞ն չմնալ իշխանությունների հնարք(ներ)ի տակ: Կկարողանա՞ն անտեսել այդ հնարքները:

Միանգամից նկատենք՝ դա շատ դժվար կլինի: Առկա տեղեկատվական հոսքերի պայմաններում և առկա հասարակական ապակողմնորոշման վիճակում, կարծում ենք, դա գրեթե անհնարին կլինի: Խնդիրն այն է, թե որքան զուսպ ու գրագետ կարելի է արձագանքել այդ ամեն ինչին, որպեսզի այդ հնարքները չաշխատեն կամ հնարավորինս քիչ աշխատեն, չունենան հնարքիստների ակնկալած ազդեցությունը:

Մարդկայնորեն հասկանալի է, իհարկե, այն գայթակղությունը, որի հաշվարկով էլ հնարքները կիրառվում են: Թե՝ «վա՜յ, տեսա՞ք՝ ինչ եղավ...»: Բայց նախ՝ առաջիկա 100 օրվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրը երկու-երեք անգամ են «վայ, տեսաք...»ներ լինելու: Եվ հետո, մյուս կողմից՝ մենք, որպես հասարակություն, արդեն գրեթե 8 տարի շարունակ, համարյա ամեն օր, ապրում, ավելի ճիշտ՝ գոյատևում ենք «վայ, բա տեսա՞ք...» իրավիճակներում: Փաշինյանի ու նրա խմբակի իշխանավարման այս շրջանը մի մղձավանջային ու էժանագին սերիալի տպավորություն է թողնում: Էժանագին սերիալ, որը չափից ավելի թանկ է արժեցել ու շարունակում է թանկ արժենալ մեր, մեր զավակների, մեր թոռների կյանքի ու ապագայի վրա:

Ժողովո՛ւրդ, անկեղծ, չեք հոգնե՞լ այս ինքնամաշ «սերիալից»: Տեսանելի է, որ հոգնել եք, շատերս ենք հոգնել: Այնպես որ, նաև դա տեսնելով են իշխանություններն իշխանավախությունների մեջ ընկել: Բայց դե, ինչպես ժողովուրդն է ասում, «երկու վախը... մի իշխանափոխություն է»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ Եվրոպայից Ասիա շրջանցելով Ռուսաստանը. ԵՄ-ն մեկնարկում է խոշոր տրանսպորտային նախագիծՌուսաստանը գիշերը յոթ ուղղություններից արձակել է մոտ 200 ԱԹՍ Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Զելենսկին հայտնել է Ուկրաինայի երեք շրջանում մի քանի էներգաօբյեկտի шվերման մասին Վրաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան Հայաստանը փնտրելով նոր ռազմական գործընկերներ խաղադրույք է կատարում Լեհաստանի վրա Հայաստանը հետևում է Բուլղարիայի օրինակին, այսինքն ուղիղ դեպի Էրդողանի ճիրաններըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել
Ամենադիտված