Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը կոտրած տաշտակի առաջ». Ադրբեջանն ուրախանում է Հայաստանի հետ կնքված համաձայնագրից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նրանք նախաստորագրել են երկրների միջև խաղաղության և հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիր, գրում է 78.ru–ն։

Քաղաքական գործիչները հայտարարել են, որ բացառում են «վրեժխնդրության ցանկացած փորձ հիմա և ապագայում», իսկ արտաքին գործերի նախարարության մակարդակով Բաքուն և Երևանը խնդրել են ԵԱՀԿ-ին լուծարել ղարաբաղյան կարգավորման Մինսկի խումբը։ Թրամփը Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը ներկայացրել է որպես իր հաղթանակ՝ նշելով, որ երկրները «երկար ժամանակ ընկերներ կլինեն»։ Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ Ռուսաստանը «հսկայական ջանքեր է գործադրել» Հարավային Կովկասում կոնֆլիկտային իրավիճակը կարգավորելու համար, բայց «չի կարողացել դա անել»։ ԱՄՆ նախագահը հաշտեցման հիմնական ասպեկտը համարել է Զանգեզուրի միջանցքում «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» կազմակերպումը, որի մի մասը փոխանցվել է Միացյալ Նահանգների վերահսկողությանը։

Ադրբեջանցի սոցիալական ցանցերի օգտատերերը ԱՄՆ-ում Հայաստանի հետ կնքված համաձայնագիրն օգտագործել են որպես Ռուսաստանին ծաղրելու պատճառ։

Հանրապետությունը հույս ունի Վաշինգտոնի հետ հետագա մերձեցման, բայց այնքան էլ չի վստահում Երևանին՝ հղում անելով պատմական հակասություններին. «Մեր գլխավոր մեծ փրկիչը բոլոր ոլորտներում մեր մեծ Թուրքիան է։ ԱՄՆ-ի մասնակցությունն այստեղ շատ ավելի մեղմ կլինի, քան Ռուսաստանինը, և սա լավ է մեզ համար և հայերի համար. մենք ազատվում ենք ռուսական լծից։ ԱՄՆ-ը մեզ ավելի է հարմար, մենք պետք է կենտրոնանանք նրանց վրա, օրինակ վերցնենք նրանցից», - գրել է Յուսիֆ Ս.-ն։

«Շատ ուշ է Բորժոմի խմելու համար, Ռուսաստան, դու, ինչպես միշտ, մնացել ես կոտրած տաշտակի առաջ», - ծիծաղել է Մեմմեդ Յ.-ն։

«Թող Թրամփը որոշի և երաշխավորի ամեն ինչ։ Ռուսաստանին հնարավորություն տրվեց Ղարաբաղում վերջին հակամարտությունից հետո, բայց նրա միջնորդությամբ խաղաղություն երբեք տեղի չունեցավ։ Դա տեղի ունեցավ մոլորակի մյուս կողմում՝ Ռուսաստանի թշնամու տանը», - գրել է Էլսեն Մ.-ն։

«Ռուսաստանն ու Իրանը նետվեցին աղբարկղը։ Հիմա ես կցանկանայի, որ Ալիևը հրաժարվի բռնապետությունից և շարժվի դեպի ժողովրդավարություն», - գրել է Էսմայիլ Ֆ.-ն։

«Պուտինի Ռուսաստանը հեռացել է։ Բայց գաղութարար Թրամփն է ժամանել։ Եվ Հայաստանը դեռ պնդում է թուրքական հողերի վրա, նա ունի լեռ Թուրքիայում, որը համարվում է ազգային խորհրդանիշ, դպրոցներում դասավանդում են ցեղասպանության մասին, իսկ թուրքերի հետ համաձայնագրերը համարվում են դավաճանություն։ Նորմա՞լ է նման երկրի հետ համաձայնագրեր կնքել»,– հարց է հնչեցրել Թուրգուտ Ե.-ն։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրին։ Նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Սպիտակ տանը կայացած հանդիպումը կնպաստի խաղաղության հաստատմանը։ Սակայն սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածը չի հավատում ռուս դիվանագետների անկեղծությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու
Ամենադիտված