Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ Փաշինյանն իր կանոնադրությամբ եկեղեցի է սողոսկում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացրել է Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հետ առճակատման խաղադրույքները: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին մեղադրելով կուսակրոնության երդումը խախտելու մեջ, նա կոչ է արել փոխարինել ՀԱԵ ղեկավարին և նորին ընտրել դարավոր ընթացակարգի խախտմամբ: Վարչապետը  «հավատացյալներին և հոգևոր մաքրությունը պաշտպանելու» նպատակով առաջարկել է ստեղծել համակարգող խումբ ՀԱԵ ղեկավարի վերընտրությունը կազմակերպելու համար: Մինչ այժմ եկեղեցուն վարկաբեկելու ոչ ժողովրդական վարչապետի փորձերը միայն քննադատություն են առաջացրել ինչպես հոգևորականության, այնպես էլ ընդդիմության, ինչպես նաև կաթողիկոսին աջակցող քաղաքացիների կողմից, գրում է kommersant.ru–ն: 

Բանն այն է, որ հոգևորականության և ՀՀ իշխանությունների միջև ներկայիս առճակատման մասշտաբները շատ ավելի լայն են: 2018 թվականին այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դառնալով վարչապետ աստիճանաբար իրեն ենթարկեց իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերը, բայց եկեղեցին մնաց անկախ։ Եվ խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց, որոնք նախատեսված են 2026 թվականին, հոգևորականության կողմից կառավարության քաղաքականության քննադատությունը Նիկոլ Փաշինյանի համար ավելի ու ավելի ցավոտ է դառնում։ «Իշխող կուսակցությունը խորհրդարանական ընդդիմությանը լուրջ սպառնալիք չի համարում՝ չնայած իր չափազանց ցածր վարկանիշին։ Եթե նայենք առկա քաղաքական իրականությանը, ապա միակ ուժը, կառույցը, ինստիտուտը, որը չի վերահսկվում իշխանությունների կողմից, եկեղեցին է», - kommersant.ru-ի հետ զրույցում բացատրել է Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Gallup International-ի մայիսյան հարցման համաձայն հարցվածների 11.5 %-ն է պատրաստ քվեարկել Նիկոլ Փաշինյանի «ՔՊ» կուսակցության օգտին, իսկ խորհրդարանական ընդդիմության վարկանիշը նույնիսկ 10 %-ի չի հասնում։ Միևնույն ժամանակ, եկեղեցին է ավանդաբար մեծ աջակցություն վայելում հայ բնակչության կողմից, 2024 թվականի «Կովկասյան բարոմետր»–ի հարցման համաձայն կրոնական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը 79.4 % է։ Պարզ է, որ վարչապետի հարձակումների ֆոնին եկեղեցու աջակցության հանրահավաքները բավականին կանխատեսելի են։ Հունիսի 2-ին և 5-ին տասնյակ մարդիկ էին բողոքի ցույցի դուրս եկել կառավարության շենքի մոտ, իսկ հունիսի 11-ի գիշերը շատերն անձամբ էին գնացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան դիմավորելու ԱՄԷ-ից ժամանած Գարեգին II-ին։ Վերադառնալուց հետո Կաթողիկոսն աղոթք է կարդացել, կոչ արել ժողովրդին միավորվել և վստահություն հայտնել, որ եկեղեցին կհաղթահարի առաջացած դժվարությունները։ Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել լրագրողների հարցերին այն մասին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ՀԱԵ ղեկավարի երեխայի մասին ճիշտ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված