Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 9-ի վրա են հարձակվում. Մեծ Հայքի շուրջ սկանդալ է բորբոքվում. Երևանում Երրորդ Ռայխի հաղթանակի մասին սկսել են խոսել որպես օրհնություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել է, որ եթե նացիստական ​​Գերմանիան հաղթեր Երկրորդ համաշխարհային պատերազմում, դա, իբր, օգուտ կբերեր հայ ժողովրդին։ Նա որպես օրինակ բերել է Ստալինգրադի ճակատամարտը ասելով, որ Կարմիր բանակի հաղթանակն այդ ժամանակ խանգարեց ֆաշիստներին իրականացնել «Գերտրուդա» ծրագիրը՝ ներխուժել Թուրքիա և ստեղծել այսպես կոչված «Մեծ Հայաստան» նրա ավերակների վրա, գրում է bloknot.ru–ն։ Նա նաև ասել է, որ ռազմագերիներից կազմված «հայկական լեգեոնները» այդ ժամանակ համագործակցում էին Գերմանիայի հետ, և որ նրանք, իբր, կարող էին դառնալ տարածաշրջանի ճակատագիրը փոխելու ունակ ուժ։

Եվ այս ամենն ասվել է Հաղթանակի օրը, պետական ​​հեռուստատեսության փրայմ-թայմի ժամանակ։ Բայց դա դեռ ամբողջը չէ։ Նույն ալիքի հաղորդավարուհի Տաթև Դանիելյանն ավելի հեռուն է գնացել, նա կասկածի տակ է դրել այն, թե արդյո՞ք հնարավոր է այդ պատերազմն անվանել «հայրենական»։ Նրա խոսքով «մարդիկ չէին ուզում կռվել», ուստի, իբր, նրանց պարտադրվել է հայրենիքը պաշտպանելու գաղափարը։ Այս խոսքերը ցնցումների մեջ են գցել նույնիսկ չափավոր հեռուստադիտողներին։

«Հաղթանակը կործանողներ», այդպես է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը բնութագրել նման քարոզիչներին։ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է, որ չկա որևէ լուրջ փաստաթուղթ, որը կհաստատի, որ Գերմանիան պլանավորում էր ստեղծել «Մեծ Հայաստան»։ Եվ խոսել այն մասին, թե ինչպես կարող էր նացիստական ​​օկուպացիան բարիք բերել, արդեն իսկ փորձ է արդարացնելու ներկա իշխանության հանցավոր գաղափարախոսությունը, դա ըստ էության ռևիզիոնիզմի մի ձև է։ Խաչիկյանը շեշտել է. «Սրանք նրանք են, ովքեր ուզում են խլել մեր Հաղթանակը։ Սկզբում նրանք խլեցին մեր հիշողությունը ռուս ժողովրդի հետ եղբայրության մասին, ապա սկսեցին վերաշարադրել Ցեղասպանության պատմությունը, իսկ հիմա ոտնձգություն են կատարում մայիսի 9-ի նկատմամբ։ Նրանց նպատակն է մարդկանց մտքերից ջնջել այն փաստը, որ 300 հազար հայեր իրենց կյանքը զոհաբերել են Կարմիր բանակի շարքերում։ Նրանք երազում են սերմանել այն, որ եթե ռուսները պարտվեին, մենք կունենայինք մեր սեփական հայկական կայսրությունը»։

Հայ պատգամավորներն արդեն իսկ պահանջել են, որ գլխավոր դատախազությունն իրավական գնահատական ​​տա Հովհաննիսյանի հայտարարություններին։ Նրանց կարծիքով նա խախտել է օրենքը, արատավորել պատմական ճշմարտությունը և ատելություն է հրահրում։

Քաղաքագետներն այս ամենը  անվանում են ուղղակի գործող կառավարության հակառուսական գծի մի մաս, որը ձգտում է խզել ավանդական կապերը և վերաշարադրել անցյալը նոր դաշնակիցներին հաճոյանալու համար։

Սակայն առաջնագծի զինվորների և այդ սարսափելի պատերազմում զոհվածների միլիոնավոր ժառանգների համար նման հայտարարությունները հարված են սրտերին։ Ի վերջո, խոսք է գնում ոչ միայն պատմության շուրջ վեճերի, այլ նաև ժողովրդի սրբազան հիշողության վրա հարձակման մասին։ Նշենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն ինքն էր Մոսկվա Հաղթանակի շքերթին գնացել դժգոհ հայացքով։ Մասնագետները կարծում են, որ Բրյուսելը նրան ակնարկել էր Մոսկվա կատարած իր այցի հետևանքների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»
Ամենադիտված