Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, շարունակվեց Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախնական դատական նիստին ներկայացել էին հայցով գլխավոր դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը և Արթուր Կարապետյանը, պատասխանող Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։ Պատշաճ կերպով ծանուցվել, բայց չեն ներկայացել պատասխանող Լիլիթ Կոստանյանի ներկայացուցիչ Հայկ Ջհանգիրյանը և պատասխանողներ Արմեն Դավթյանը, Թերեզա Գևորգյանը։

Դատավորը մեջբերեց Ասատրյանի նախորդ նիստի պատճառաբանությունը, ըստ որի՝ Ասատրյանը չի հասցրել ուսումնասիրել դրանք և հարց ուղղեց հասցրե՞լ է արդյոք Ասատրյանը ուսումնասիրել դրանք։

Ասատրյանը հարցին ի պատասխան նշեց, որ իրեն հայցվորի կողմից չի տրամադրվել բանկային հաշիվների վերլուծությունները և ամբողջական պատկեր ստանալու խնդիր կա։

«Իմ ունեցած բոլոր գործերով, մեծ մասամբ, տրամադրվել են բանկային հաշիվները, բացառությամբ այս գործի։ Առանց դրանց արդյունավետ փաստական տվյալները բացահայտելու տեսանկյունից խնդիր ենք տեսնում։ Մենք բազում նիստերի ընթացքում եկել ենք այն եզրահանգման, որ ելակետային տվյալները կարևոր են։ Երբ ներկայացնում են տվյալներ 2 մասից է բաղկացած լինում բանկեր և հիմնականը։ Հիմա մենք բանկերը չունենք։ Կխնդրեմ կողմին տրամադրի նաև այդ ելակետային տվյալները, որովհետև առանց դրա թե դատարանի, թե մեր համար ի վերջո անհասկանալի է լինելու և մեծ հաշվով կարող է բերել նաև հայցի մերժմանը, որովհետև անհասկանալի է լինելու հայցվոր կողմի իրավական մոտեցումները կամ տրամաբանությունը, թե ինչպես են այդ թվաբանական մեծությունները համադրվել գործում։ Այսինքն մենք իրավական վերլուծություններից բացի պիտի գանք ենթադրության կամ գուշակության, որ էս-էս փաստերի հաստատման համար էս տողնա օգտագործվել»,- հավելեց Ասատրյանը։

Փաստաբանը դատարանին վստահեցնում էր, որ բանկային տվյալների բացակայությունը ամբողջական տվյալների պատկեր ստանալու անհնարինություն է առաջացնում։

Դատավորը առաջարկեց հարցերի միջոցով պարզաբանել նրա համար անհասկանալի հարցերը և դատախազին խնդրեց պարզաբանել, թե ինչ տրամաբանությամբ է կազմվել աղյուսակը։ Ըստ դատավորի՝ գուցե տվյալները պարունակվում են նյութերում և ուսումնասիրելու դեպքում հնարավոր է հայտնաբերել անհրաժեշտ տեղեկությունները։

«Հայցադիմումին կից ներկայացվել են նաև փաստական տվյալներ, որոնք պարունակում են նաև բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները։ Տրամադրված տվյալներում կա նաև ինֆորմացիա բանկային վճարումների մասին։ Իրավասու մարմինը ներկայացրել է այն աշխատանքային ֆայլը, որի հիման վրա հայցը ներկայացվել է դատարան։ Իրավասու մարմինը չունի հստակ օրինակ, որին ֆայլեր կազմելիս պետք է հետևել»,-ասաց Տեր-Թորոսյանը։

Ասատրյանի հարցին՝ այս ֆալյում առկա են արդյոք բանկային փոխանցումների, դրանց նույնականացման մասին տվյալներ, Տեր- Թորոսյանը պատասխանեց, որ վճարումները ընդգրկված են, բանկային փոխանցումները ներկայացված են «վճարումներ» բաժնում, որի «մեկնաբանություն» բաժնում ներկայացված են նաև բանկերի անունները, որոնցում ներդրվել են ավանդներ։

Դատախազության տնտեսագետ Կարապետյանը հավելեց, որ փոխանցումների մասով տվյալներն առկա են․ «Դուք կարող եք ֆայլի մեջ բացել և տեսնել, թե պարոն Կոստանյանին, ով ,որքան գումար է փոխանցել։ Նույն ձևով կարող եք տեսնել ծախսերը։ Նախորդ դատական նիստին մենք տրամադրել ենք այն, ինչ պայմանավորվել ենք տրամադրել։ Ապացույցների հետազոտման փուլում կարող ենք տվյալները հետազոտել և հարցերի պատասխանները գտնել»։

Ասատրյանը նշեց, որ ապացույցների հետազոտման փուլում պետք է նախ հասկանալ, որոնք են ապացույցները, այդ ապացույցը ինչ փաստի է հաստատված կամ էդ ապացույցը ինչ ձևով է դրսևորվել։

Կարապետյանը Ասատրյանի հարցադրումներին ի պատասխան բացատրեց, թե աղյուսակի, որ դաշտում ինչ տվյալներ են զետեղել։ Ըստ Կարապետյանի, քանի որ Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել, որպես օրինական եկամուտներ հաշվարկվել են Կոստանյանի եկամուտները, որոնք ստացել է աշխատավարձից, վարկերից, overdraft-ներից։ Մնացած ցանկացած փոխանցում, որը չի նույնականացվել դիտարկվել է  ապօրինի մուտք։ Փայլում տվյալները ներկայացվել են տարիներով, ըստ որի` տարեկան եկամուտներին, սպառողական զամբյուղին գերազանցող յուրաքանչյուր գնում համարվել է ապօրինի եկամուտ։ Տոկոսային հարաբերությունը կազմվել է ելնելով նրանից, թե որքանով են Կոստանյանի ծախսերը գերազանցել եկամուտներին։

Տեր-Թորոսյանը վստահեցրեց՝ չի լինելու որևէ տվյալ, որը մնալու է չբացատրված և բոլոր հաշվարկները ստացվել են բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում։

Ասատրյանի խոսքով՝ հայցում ներկայացված չէ, թե ինչպես են եկել այն եզրահանգման, որ օրինական եկամուտի բաց կա, ինչին ի պատասխան Կարապետյանը նշեց, որ հաշվարկները կատարվել են տարեկան հաշվարկի տրամաբանությամբ և հնարավոր չէ օրական հաշվարկի տրամաբանությամբ ներկայացնել դրանք։

Ասատրյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ տվյալների ուսումնասիրության ժամանակ խնդրելով, դատարանն այն բավարարեց։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 23-ին, ժամը 11։00։

Կոտայքի մարզի պարեկները հայտաբերել են գողության փորձ կատարած երիտասարդի Մարտի 12-ին Թաիլանդից Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի. ԱԳՆԻրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի ՆԳՆ-ն զգուշացնում էԻրանը Պարսից ծոցում հարձակվել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող, «ամերիկյան աhաբեկչական բանակի» տանկերի վրա «Ոսկե ծիրանը» FIAPF-ի կողմից պաշտոնապես հավատարմագրվել է որպես «Ա» դասի փառատոն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 12 բուժհաստատություն է վնասվել Թեհրանում Դուբայի կենտրոնում պայթյուններ են որոտացել․ բնակելի թաղամասի վրա ծխի հաստ շերտեր են բարձրացել Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ․ Ալիև Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավեց երկրորդ տեղը «Կրոկուս»-ի ահաբեկչական հարձակման կազմակերպիչները դատապարտվել են ցմաh ազատազրկման. մանրամասներ Դրոնները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին Մի եղբայրը ուշադրությունը շեղել է, մյուս եղբայրը դանակով 12 հարված է հասցրել. Աբովյանում սպանության մանրամասները Արտակարգ դեպք` Փարաքարի բենզալցակայաններից մեկումՍիլիկյան 8-րդ փողոցը կանվանափոխվի Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի«Էպշտեյնի կոալիցիան» փորձում է Հարավային Կովկասի երկրները ներքաշել պատերազմական հորձանուտի մեջ. «Փաստ»Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական էր․ Գոռ Հակոբյան Ճանապարհորդ–բլոգեր Մարկ Երեմինը Հայաստանում ռուսների նկատմամբ վերաբերմունքը բնութագրել է որպես «հանգիստ և նույնիսկ ջերմ» Ի՞նչ սադրանք են նախապատրաստում Հայաստանի իշխանությունները. «Փաստ»Պայթյուն Մերձավոր Արևելքում. Ինչո՞ւ է Իրանն այդքան կարևոր Հայաստանի համար Լեհական Պրոմեթևսը խաբում է Հայաստանին Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատումը կսկսվի Տավուշի մարզից. պատմության այս օրը (12 մարտ)Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները «Ժպտերես էր, բարի, ընկերասեր, պարտաճանաչ, լավագույն հատկանիշներով էր օժտված Ալենս». սերժանտ Ալեն Ստեփանյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին Կարախամբեյլի տեղամասում. «Փաստ»Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Անկում՝ տարարամի շուկայումԴիլիջանի ոլորաններում և Գորիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ»Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը. ՍուրենյանՁուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ»Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ»Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ»Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ»15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում Ով է եղել ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ոտքի տակը փորողը. «Հրապարակ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ»85 հազար դոլար կանխիկ, 12 անշարժ գույք, միլիոնավոր եկամուտներ․ Լոռու փոխմարզպետի ունեցվածքը Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է. «Հրապարակ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»Պետբյուջեի հաշվին կես մլն դրամով հեռախոս են գնել. iPhone է գնել Լոռու մարզպետարանը․ «Ժողովուրդ» 3 հազար դրամի համար իրանցու դեմ քրեական գործ են հարուցել. «Հրապարակ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ»Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի
Ամենադիտված