Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը համաձայնել է Տավուշի մարզի չորս գյուղ փոխանցել Ադրբեջանին։ Որոշումն ընդունվել է երկու երկրների սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ նիստից հետո։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր նոր հակամարտության հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ երկու երկրները պատրաստվում են խաղաղության պայմանագիր ստորագրել։

iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել այդ հարցը։ «Մանրամասներն են կարևոր այդ գործընթացում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի մեկնաբանությունում նշվում է, որ պետական հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային Միության տարիներին, և «հաջորդ փուլում այդ սահմանները պետք է հստակեցվեն և արտացոլվեն տեղում»։

Բայց միևնույն ժամանակ հատուկ ընդգծվում է, որ սահմանի սահմանազատման վերաբերյալ գործող համաձայնագիրը «երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի մաս չէ», և որ «այդ համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են ավելի բարձր մակարդակով»:

«Թեև տրամաբանությունը հուշում է, որ ի սկզբանե պետք է հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը վերջ կդնի երկու կողմերի միջև պատերազմական վիճակին, այնուհետև ավելի բարենպաստ պայմաններում բանակցել սահմանների սահմանազատման համար»,- նշել է Տարասովը։

Ըստ փորձագետի՝ «հետևաբար ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել լոկալ բախումների և սահմանային փոխհրաձգության հնարավորությունը, եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը կանգ առնի կամ կասեցվի»։

Ի դեպ, դա եղել է 2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքի խնդրի և Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատման ժամանակ, հիշեցրել է նա։

«Երկրորդ հերթին: Բոլոր նշաններից երևում է, որ Երևանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն հանդես կգան որպես խաղաղության գործընթացի պահպանման երաշխավորներ, սակայն իրենց կողմից հաստատված բանակցային շրջանակի ձևաչափով։

Միևնույն ժամանակ, Երևանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը «կհիմնվի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա», և դա արձանագրված է որպես սահմանների սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Բայց այդ դեպքում ի՞նչն է խանգարում Ադրբեջանին այդ սահմաններում հայտարարել հայկական պետականության ճանաչման մասին։ Ճիշտ է, նշվում է, որ այդ սկզբունքը կարձանագրվի միայն սահմանազատման գործընթացի կանոնակարգում, որը կողմերի միջև կհամաձայնեցվի առաջիկա ամիսներին և կանցնի անհրաժեշտ ներքին հաստատումներ, այդ թվում՝ խորհրդարանում վավերացման գործընթացով։ Մի խոսքով, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի բանակցությունները տարանջատվել են»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Վթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել «Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»
Ամենադիտված