Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի որդին որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանի տարածքո՞ւմ. այսինքն ինքն ընդունում է, որ իր որդին օկուպա՞նտ է. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ամեն օր նոր մանիպուլյացիա է հորինում եւ մոլորության մեջ է գցում հանրությանը, չկա խաղաղության պայմանագիր, նույնիսկ չկա խաղաղության պայմանագրի նախագիծ, կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր կամ այդպիսի պայմանագրի նախագիծ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը, խաղաղություն չէ, հնազանդեցում է, Հայաստանի ադրբեջանացում է ադրբեջանական պայմաններով: Խաղաղությունն այն է, երբ մարդն ազատ է որոշելու իր ապագան, ունի ազատ կամք, ունի ինքնիշխանություն, ինքն է որոշում ինչպիսի սիմվոլներ ունենա, ինչ արժեհամակարգով իր պետությունն առաջնորդի: Իսկ  այսօր Ալիեւը Հայաստանից պահանջում է մոռանալ Արցախը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հոժարակամ Արարատ լեռից է հրաժարվում եւ ցուցադրական լուսանկարվում է Արագածի ֆոնին»,-ասաց նա:

Անդրադառնալով գերիների վերադարձին, Շարմազանովն ասաց. «Թեկուզ մեկ գերի էլ վերադառնա, ես դա դրական եմ գնահատում, բայց դրա դիմաց Հայաստանը հանձնում է դիվերսանտների: Երկրորդ, այդ 32  գերիները ո՞նց են գերության մեջ հայտնվել. Նիկոլ Փաաշինյանի տգետ, հիմար, հակահայկական քաղաքականության արդյունքում: Ով հիմա էլ այնտեղ է, Նիկոլի քաղաքականության արդյունքում է այնտեղ հայտնվել: Ոնց որ  բժիշկը հիվանդին սպանի, հետո գա պանիխիդային, ծնողներն ասեն՝ էս ինչ լավ բժիշկ էր, եկավ պանիխիդային»:

 

Նա հիշեցրեց, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեռեւս 2018-ին համոզվել է, որ արցախյան էջը փակված է, ԼՂ անկախության մասին խնդիր չկա, ԼՂ-ն էլ Ադրբեջանինն է. «Բա եթե դեռ 2018-ին ինքը դա գիտեր որպես վարչապետ, որ խաղը փակված է, հաշվարկն էլ տված, պրծած է, բա ինչու տարավ էդ 5 հազար երեխեքի գլուխը կերավ, բա իր որդուն ինչո՞ւ էր ուղարկում Ադրբեջանում ծառայության: Իր որդի Աշոտը որտե՞ղ է ծառայել, Ադրբեջանի տարածքո՞ւմ: Այսինքն ինքն ընդունում է, որ իր որդին օկուպա՞նտ է:

Երբ ինքը 2020-ին գնացել, մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը, կամ Ալիեւից է թույլտվություն հարցրել, որ գնացել է իր տարածք, կամ էլ գնացել է խալխի տանը թամադայություն է արե՞լ: Փաշինյանին մեկնաբանելը մարդկային տրամաբանության դեմ մեղք է»,- ընդգծեց Շարմազանովը:

Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան
Ամենադիտված